«ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ՝ ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻՆ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԹՎԵՐ ԷՐ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ՝
ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻՆ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԹՎԵՐ ԷՐ ՀՆՉԵՑՆՈՒՄ»
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող , պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածքի մասին բազմիցս խոսվել է: Հիմնական շեշտադրումը վերաբերել է Քարահունջի աստղադիտարան լինել-չլինելուն: Գիտնական Պարիս Հերունին պնդում էր, որ Քարահունջն աստղադիտարան է, մինչդեռ Պատմամշակութային արգելոց-թանգարանների ՊՈԱԿ փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը հերքում էր աստղադիտարան լինելու հանգամանքը: «Իրավունքը» Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, գիտնական Արեգ Միքայելյանը հետաքրքրվեց՝ այս երկու տեսակետներից, ո՞րն է ավելի ճշմարտանման: Արեգ Միքայելյանը հիշեցնում է՝ Պարիս Հերունուց առաջ Էլմա Պարսամյանն է հայտարարել Քարահունջի աստղադիտարան լինելու մասին. «Պարիս Հերունին մի քիչ ֆանտաստիկ թվեր էր հնչեցնում, առանց լուրջ ուսումնասիրությունների ասում էր՝ Քարահունջը 7600 տարեկան է, որն արժանահավատ չէր եւ պատմաբանների ու հնագետների թերահավատությունը հենց դրանից ծնվեց»:
Ըստ գիտնականի՝ «Ի՞նչ է Քարահունջը» հարցին պատասխանելու համար արտասահմանցի մասնագետների աջակցությամբ խորքային վերլուծություններ են անհրաժեշտ: «Աշոտ Փիլիպոսյանը մասնակիորեն ճիշտ է, քանի որ Քարահունջը պետք է նաեւ այլ նպատակներով օգտագործված լիներ: Ես միանշանակ կարող եմ ասել՝ վաղ անցյալում բոլոր կառույցները մի քանի նպատակներով էին օգտագործվում: Այնպես որ կարծում եմ՝ Քարահունջը նաեւ աստղագիտական նպատակներով է օգտագործվել»,- եզրափակեց գիտնականը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

