Ընդունվել է որոշում Հայաստանի 12 մարզերում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման 103 կենտրոնների կառո
Արխիվ 12-16Ընդունվել է որոշում Հայաստանի 12 մարզերում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման 103 կենտրոնների կառուցվածքային միավորման մասին
Այս տարվա հոկտեմբերի 10-ից Հայաստանում կմեկնարկի Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններում դասընթացների նոր փուլը: Այս փուլում ռուսաց լեզվին զուգահեռ կդասավանդվի հայ-ռուսական հարաբերությունների պատմություն:
Հայաստանում մինչ վերջերս գործում էր Ռուսաց լեզվի անվճար ուսուցման 103 կենտրոն:Ավելի հեշտ և կազմակերպված աշխատանքի ու ավելի բարձր որակի համար որոշում է կայացվել ՀՀ տարածքում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման 103 կենտրոնների կառուցվածքային միավորում կատարել: Ուսուցանվողների տարիքային կազմը տարբեր է. կան երեխաներ, երիտասարդներ և անգամ մեծահասակներ: Խմբեր կան նաև սիրիահայերի, ինչպես նաև սահմանափակ կարողություններ ունեցողների համար: Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններում դասավանդում է 130-ից ավել մասնագետ, որոնք վերապատրաստում են անցել Ռուսաստանի Պուշկինի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի և Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանի մասնագետների կողմից: Կենտրոններում անցկացվելու են ոչ միայն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, այլ նաև տարատեսակ միջոցառումներ: Կենտրոնները երիտասարդության, մեծահասակների և վետերանների համար դառնալու են հիանալի հավաքատեղի:
2014 թվկանի հոկտեմբերից Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններին կից գործելու են նաև նախապատրաստական դասընթացներ միգրանտների համար, ովքեր ցանկանում են մեկնել Ռուսաստան աշխատելու կամ ժամանակավոր բնակեցման: Տվյալ դասընթացների բացման որոշումը ընդունվել է ՌԴ-ում 2014թ. ապրիլի 20-ին № 74-ФЗ` ««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների օրինական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ անելու մասին» Դաշնային օրենքի ընդունումից հետո, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիներից պահանջվում է ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքների իմացության վկայական ՌԴ-ում աշխատելու և ժամանակավոր կամ մշտական բնակության հաստատման թույլատվություն ստանալու համար: Համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների օրինական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքի հոդված 1 կետ 5-ի 2015թ. հունվարի 1-ի փոփոխությունների` աշխատանքային միգրանտները պետք է ունենան ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Միգրանտների նախապատրաստումը կիրականացնեն կենտրոնների դասախոսները, որոնք Ազգերի Բարեկամության Ռուսական Համալսարանի կողմից անցել են որակավորման բարձրացման դասընթացներ:
Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ երկրների երիտասարդական միության և Ռազմավարական զարգացման ինստիտուտի հետ համատեղ և հովանավորվում է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի կողմից:
Հիշեցնենք, որ Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնները ՀՀ տարածքում գործում են 2012 թվականից՝ ԱՊՀ երկրների երիտասարդական միության և «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների աջակցությամբ: Առաջին կենտրոնը բացվել է 2012 թվականի փետրվարի 12-ին քաղաք Երևանում. նույն թվականի ապրիլի երկուսից Արտաշատ քաղաքում: 2012 թվականին կենտրոնում ուսանել է ավելի քան 1200 մասնակից:
2013 թվականին բացված կենտրոնների թիվն ավելացավ մի քանի տասնյակով, ինչը թույլ տվեց անգամ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչներին ուսումնասիրել և խորացնել ռուսաց լեզվի իմացության մակարդակը:
2013 թվականին կենտրոններում ուսանել է ավելի քան 15000 մասնակից, որոնցից 4700-ը դասընթացի չորրորդ փուլի մասնակիցներն են: Իսկ 2014 թվականին թիվն աճել է ևս 8000-ով: Այսօր արդեն մոտ 100000 մարդ ցանկանում է մասնակցել Ռուսաց լեզվի անվճար դասընթացներին:

