ԵԽԽՎ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄՆ» Է

Արխիվ 12-16

ԵԽԽՎ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱՍՏՂԱՅԻՆ

ԺԱՄՆ» Է

 

Վերջերս ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու մասին որոշում, ինչի վերաբերյալ մինչ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կվերադառնար հայրենիք, սկսվեց տեղեկատվական տարափ. մամուլը մեղավորներ էր փնտրում: Այս, ինչպես նաեւ ՀՀ ՄՄ անդամակցման եւ ներքաղաքական իրավիճակի թվացյալ շիկացման մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:

- Տիկին Նաղդալյան, տեղյակ թե անտեղյակ բոլորը խոսեցին ԵԽԽՎ-ում ընդունված, Հայաստանի համար ոչ ընդունելի զեկույցի մասին: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

- Լավ եք հարցը դնում` «տեղյակ, թե անտեղյակ...»: Ես կասեի ավելի շատ անտեղյակ, որովհետեւ լրատվական դաշտը լի էր տեղեկատվությամբ, որը կամ օդից էր վերցված կամ ադրբեջանական կայքերից: Երկուսն էլ անթույլատրելի եմ համարում. մեկը ոչ պրոֆեսիոնալիզմ է, մյուսը` պարզապես դավաճանություն: Այստեղ դերակատարություն ունեցավ այն հանգամանքը, որ ես Ստրասբուրգից վերադառնալուց անմիջապես հետո, որպես հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, մեկնել եմ Թբիլիսի` մասնակցելու ԱԺ նախագահի պաշտոնական այցին Վրաստան: Այնքան չհիմնավորված, բացարձակ իրականությունից հեռու դատողություններ եւ մտքեր հնչեցին, որ միայն զարմանալ կարելի է:

- Իսկ իրականում ի՞նչ տեղի ունեցավ Ստրասբուրգում, հատկապես այդ չարչրկված զեկույցի առումով:

- Ընդհանրապես ասեմ, որ բոլոր ժամանակներում ադրբեջանցիների մեծ ձգտումն է եղել ԵԽԽՎ-ում կամ մեկ այլ միջազային հարթակում, որտեղ դա հնարավոր լինի, «պոկել» մի որեւէ թուղթ, ինչը քարոզչական նպատակներով իրենց համար օգտակար կլինի: Սա նաեւ կապված էր այն հանգամանքի հետ, որ իրենք ունեն բավականին լուրջ դժգոհություններ Մինսկի խմբի աշխատանքներից, իսկ դրան նպաստող եղավ նաեւ իրենց նախագահությունը ԵԽ-ում: Հիշեցնեմ, որ նման լուրջ սրացում և ակտիվացում մենք ունեցել ենք նաև այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ի ղեկավարը եղել է Թուրքիայի ներկայացուցիչը: Սրանք իրենց, այսպես ասած, «աստղային ժամերն» են եւ իրենք աշխատել են մաքսիմալ օգուտ քամել դրանից: Արդեն գրեթե ավարտվում է իրենց նախագահության ժամկետը եւ, ի վերջո, կարողացան իրենց բոլոր ուժերը մի քանի ամիս շարունակ մեկտեղելով` աշխատել այս մի քանի նախաձեռնությունների վրա: Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի երկու նախաձեռնություններ կային` մեկը ադրբեջանցի պատվիրակներն էին պատրաստել, մյուսը եվրոպացիների միջոցով թուրքական լոբիստների կողմից էր առաջ մղվում: Եվ բավական երկար պայքարից հետո, ի վերջո, բյուրոն որոշում կայացրեց սա ուղարկել քաղաքական հանձնաժողով` զեկույցի համար: Հայաստանյան պատվիրակությունն ամբողջ կազմով քննարկելով բոլոր այն հեռանկարները, որոնք հնարավոր է եւ կարող էինք ունենալ այս պարագայում, եկանք այն եզրակացության, որ մենք պետք է մեր աշխատանքները տանենք առաջինն այն ուղղությամբ, որ ընդհանրապես զեկույց չլինի, երկրորդ` որ փոխվի զեկույցի վերնագիրը եւ երրորդ` նշանակվի զեկուցող, որը կունենա հավասարակշռված մոտեցում: Բայց Եվրոպայի խորհրդի կազմում ադրբեջանցիները տարիների ընթացքում ստեղծել են իրենց լոբիստների բավականին լուրջ բանակ, եւ իրենց շահերը ներկայացնող պատգամավորներին համախմբելով, հավաքագրելով, մոբիլիզիացնելով` կարողացան թե՛ լիագումար, թե՛ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ հասնել նման որոշման, որ զեկույցը չմերժվի, այդ վերնագրի տակ զեկույցը պահպանվի եւ անգլիացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերը նշանակվի զեկուցող այս հարցի վերաբերյալ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք  տպագիր «Իրավունք»-ում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում