ԱԳՆ-Ը ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ՝ ԿՀԵՏԵՎԻ՞ ԼՂՀ-Ի ՕՐԻՆԱԿԻՆ, ԹԵ՞ ՈՉ
Արխիվ 12-16ԱԳՆ-Ը ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ՝ ԿՀԵՏԵՎԻ՞ ԼՂՀ-Ի ՕՐԻՆԱԿԻՆ,
ԹԵ՞ ՈՉ
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան, ադրբեջանամետ Ռոբերտ Ուոլթերի այցը Արցախ արգելվում է: «Իրավունքը» փորձեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզել՝ հնարավո՞ր է արտգործնախարարությունը եւս նման հայտարարությամբ հանդես գա: Ինչպես միշտ, ԱԳՆ-ից ստացանք անորոշ պատասխան: «Որեւէ արտաքին քաղաքական հարցի վերաբերյալ ԱԳՆ-ը հրապարակում է իր դիրքորոշումը»,- պատասխանեց մամլո խոսնակը:
Փաստորեն, այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ՀՀ ԱԳ նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ԼՂՀ-ի օրինակին հետեւելու համար:
Սոնա Դավթյան

