՞ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ՞ ԹԹՎԱԾ ՅՈԳՈՒՐՏԻ ՀԱՄԱՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Արխիվ 12-16՞ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ՞ ԹԹՎԱԾ ՅՈԳՈՒՐՏԻ ՀԱՄԱՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Ընթերցողները, հավանաբար, կհիշեն, որ «Իրավունքը» օգոստոսի 27-ին հրապարակել էր «Թթված յոգուրտ «Աշտարակ կաթ»- ից, թե՞ սուպերմարկետի անփութություն» վերտառությամբ հոդված, որում բարձրաձայնել էինք «Պավիլիոն» սուպերմարկետից գնված «Աշտակաթ կաթ» ֆիրմային պատկանող թթված յոգուրտի մասին: Պատկան կառույցը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)մեզ խոստացավ ահազանգին ընթացք տալ. ՍԱՊԾ-ի տեսուչները կայցելեն համապատասխան վաճառակետ եւ ուսումնասիրություններ կիրականացնեն:
Իսկ «Աշտարակ կաթ» ֆիրմայի մարկետինգային բաժնի ղեկավար Արամ Մինասյանն էլ ասաց, որ իրենց մասնագետը կայցելի այդ սուպերմարկետ՝ ստուգելու մնացած խմբաքանակն ինչ պայմաններում է պահվում:
Մեր հրապարակումից անցել է արդեն երկու ամիս: «Իրավունքը» ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից հետաքրքրվեց՝ ծառայության տեսուչների ուսումնասիրությունները ինչ են պարզել: Մամլո խոսնակի տեղեկացմամբ ՍԱՊԾ տեսուչները դիտարկումներ են անցկացրել «Պավիլիոն» սուպերմարկետում, սակայն ժամկետանց սնունդ, մակնշման հետ կապված խախտումներ չեն հայտնաբերել: «Մեր աշխատակիցները նախազգուշացրել են սուպերմարկետի տնօրինությանը լինել ուշադիր եւ թույլ չտալ խախտումներ»,- եզրափակեց Արմինե Սուքիասյանը:
Փորձեցինք նաեւ «Աշտակաթ կաթ» ֆիրմայի մարկետինգային բաժնից պարզաբանումներ ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Սոնա Դավթյան

