ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՆՈՑԻ ԽՆԴԻՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Արխիվ 12-16

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՆՈՑԻ ԽՆԴԻՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

 

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում է գտնվում քաղաքի գլխավոր աղբանոցը: Աղբը  պարբերաբար այրում են (նոր տարածք ազատելու նպատակով), որը բերում է հարևան բնակավայրերի (հատկապես Նուբարաշենի խճուղու հինգ շենքերի) մթնոլորտի խիստ աղտոտման:  Ամիսներ առաջ ՝ հունիսի 21-ին, մոտ երեք տասնյակ  նուբարաշենցիներ փակել էին Նուբարաշենի  ճանապարհը՝ պահաջելով պատկան մարմիններից՝ ՀՀ կառավարությունից ու քաղաքապետարանից «ուղտի ականջում չքնել» եւ լուծել աղբանոցից փչող ծխի ու գարշահոտության հարցը: Անցել  է մոտ չորս ամիս, սակայն պատկերը շարունակում է  նույնը մնալ: Տողերիս հեղինակն ապրում է  Նուբարաշենում եւ պնդում՝ ոչինչ էլ չի փոխվել, նույն գարշահոտությունն  ու  նույն ծուխն է: Որպես «Իրավունքի» թղթակից՝  խնդրի առնչությամբ  պարզաբանում ստացանք Երեւանի  քաղաքապետարանից: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը մեզ տեղեկացրեց, որ  մի քանի տարի շարունակ քաղաքապետարանն իրականացրել է տարաբնույթ ծրագրեր մայրաքաղաքի մաքրման  աշխատանքների ուղղությամբ: Նախորդ տարի քաղաքապետարանը մայրաքաղաքի  աշխատանքները   կազմակերպելու  նպատակով հայտարարել էր մրցույթ, որին մասնակցել էին մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ: «Այս տարի  կայացել է մրցույթ, հաղթող է ճանաչվել երկու ընկերություն: Հիմա աշխատանքները մոբիլիզացիոն փուլում են: Շատ շուտով՝ մինչեւ տարեվերջ, Երեւանի բնակչությունը  քաղաքի սանմաքրման ոլորտում էական փոփոխություններ կտեսնեն»,- մանրամասնեց քաղաքապետարանի աշխատակիցը:

Ինչ վերաբերում է աղբահանության ու կոշտ թափոնների վերամշակման գործընթացին, այն բազմափուլ ծրագիր է եւ իր մեջ ներառում է  աղբի կառավարումն ու դրա մշակումը. «Մրցույթում հաղթող  ընկերությունները  քաղաքը  երկու մասի են բաժանել են կսկսեն դրանք ղեկավարել: Դրանով իսկ կտրվի կոշտ թափոնների կառավարման մեկնարկը: Հետագայում կլինի աղբի կառավարում ու մշակում: Տեսանելի հեռանկարում նախատեսել  ենք, որ Երեւան քաղաքը կունենա մեկ աղբավայր,  աղբահավաքման գործընթացն էլ քաղաքակիրթ բնույթ  կունենա, մասնավորապես աղբահավաք մեքենաները կլինեն արտասահմանյան, կունենան GPRS համակարգ, որը թույլ կտա հետեւել աղբահավաք մեքենաների ընթացքին»:

Պրն Սարուխանյանը նաեւ տեղեկացրեց, որ «Էրեբունի Երեւան» տոնակատարությունների շրջանակում   առաջին անգամ մեկնարկում է  միջազգային  մեծ համաժողով, որի օրակարգում ի թիվս այլ  հարցերի ընդգրկված է նաեւ կոշտ թափոնների կառավարման հարցը: «Վաղվա համաժողովում  խորքային գնահատականներ կտրվեն ոչ  միայն  ներկա վիճակին, այլեւ  ոլորտի  կարգավորման տեսլականին»,- տեղեկացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Փաստորեն, նուբարաշենցիները Նուբարաշենի աղբանոցի  հարցի լուծմանն ու աղբի վերամշակման գործարանին առնչվող հարցերի պատասխանը  կարող են ստանալ վաղվա համաժողովում, որը, ի դեպ,  տեղի է ունենալու  Հայաստանի ազգային պատկերասրահում: «Եթե ձեր թերթի ներկայացուցիչը մասնակցի այդ կոնֆերանսին ու ճշտի այդ հարցերի պատասխանը, ապա այո»,- պատասխանեց Ա.Սարուխանյանը:

«Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի  հավաստիացումները քաղաքի մաքրման աշխատանքների բարելավման մասին իրենք լսում են արդեն մի քանի տարի: «Այդ խնդիրը չի լուծվում, քանի որ իմ կարծիքով շահերի բախում  կա որոշ գերատեսչությունների միջեւ»,- ասաց ՀԿ-ի նախագահը:

Տիկին Զարաֆյանը  հիշեցրեց ճապոնացիների հետաքրքրվածությունը Նուբարաշենի աղբավայրի նկատմամբ.  ճապոնական «Շիմիձու» կազմակերպությունը  Նուբարաշենի աղբանոցում ուսումնասիրություններ կատարելիս 1մլն դոլար ծախսեց՝ հույս ունենալով, որ աղբանոցում կուտակված մեթանից էլեկտրականություն կստանա: «Սակայն երկար ժամանակ  ճապոնացիները չէին կարողանում  տեղադրել իրենց կայանները  Նուբարաշենի աղբանոցում: Երբ Ճապոնիայի կառավարությունը նոտա ուղարկեց ՀՀ ԱԳՆ-ը,  թույլատրեցին  միայն մեթանը այրելու  սարք   տեղադրել»,- մանրամասնեց  բնապահպանը:

Նուբարաշենի աղբանոցում այրված աղբի հետեւանքով օդ են արտանետվում  քիմիական տարբեր  միացություններ: Առողջապահության նախարարության առողջապահական տեսչության  հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Առուստամյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ   Նուբարաշենի աղբանոցում  կենցաղային  աղբի այրման ժամանակ առաջացած  քիմիական միացությունների ազդեցությունը  բնակիչների առողջության վրա    պարզելու համար պետք է  կոնկրետ այդ տարածքի մթնոլորտի  վերլուծություն արվի: «Ընդհանրապես կենցաղային աղբի այրման ժամանակ  բաց են թողնվում ցնդող օրգանական միացություններ,  արոմատիկ ածխաջրածներ, դիոքիսներ, քլոր բենզոլ, ծանր մետաղներ, որոնք փոշու ձեւով տարածվում են: Թունավոր նյութերի հետեւանքով կարող է ընկնել մարդու դիմադրողականությունը,  նյարդային  համակարգի վրա ազդել,  գլխացավեր ունենա, ծուխն էլ կարող է  առաջացնել շնչառական ուղիների գրգռում»,-եզրափակեց  գլխավոր մասնագետը:

Բնապահպանության նախարարությունից փորձեցինք պարզել՝ արդյոք   Նուբարաշենի աղբավայրի հարեւանությամբ գտնվող  հարևան բնակավայրերի (հատկապես Նուբարաշենի խճուղու հինգ շենքերի) մթնոլորտի ուսումնասիրություն արվե՞լ է, թե՞ ոչ: Նախարարությունը խնդրեց հարցն ուղարկել գրավոր:

«Իրավունքն» ուշադրության կենտրոնում կպահի տարիներ շարունակ չլուծված Նուբարաշենի  աղբանոցի խնդիրը եւ կհրապարակի այս ուղղությամբ արվելիք աշխատանքները:

Սոնա Դավթյան

 



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում