ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ՄԱՍ 2. ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ
ՄԱՍ 2. ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԱԿ-ի «քաջարի», բայց իր հայրենիքին ծառայելուց վախեցած ակտիվիստ, թղթերով լեղաքարային հիվանդություն ունեցող, սակայն ցույցերի և ակցիաների ժամանակ իր ակտիվությամբ և խուլիգանական պահվածքով փայլող Արեգ Գևորգյանի կենսագրության մութ կողմերը ներկայացրեցինք հոդվածի առաջին մասում: Այժմ, ինչպես և խոստացել էինք, ներկայացնում ենք դասալիքության հարցում Արեգ Գևորգյանի «նապառնիկին»՝ նրա կրտսեր եղբայր Սարգիս Գևորգյանին: Վերջինս ՀԱԿԿ «Երիտասարդակական կոնգրեսի» կառավարման խորհրդի անդամ է և կոնգրեսական «iLur.am» կայքի ֆոտոլրագրողը:
Այս երկու եղբայրները թեև արտաքնապես միմյանց այդքան էլ նման չեն, սակայն իրենց «հերոսական» էությամբ գրեթե նույնն են. Հայոց բանակում չծառայելու բուռն ցանկությունը երկուսի մոտ էլ այնքան ուժեղ է, որ եղբայրները խելք խելքի են տվել ու գծել իրենց պլանը, ըստ որի Սարգիս Գևորգյանն էլ ավագ եղբոր պես ՀՀ-ում մշտական հաշվառում չի ունեցել և որևէ զինկոմիսարիատում հաշվառման կանգնած չի եղել: Սակայն այդ «շուստրիությունը» երկար չի տևել և այս տարվա հուլիս ամսին Սարգիս Գևորգյանը Էրեբունու զինկոմիսարիատում վերցվել է հաշվառման և ստուգվել համապատասխան բժշկական հանձնաժողովների կողմից: Ստուգմամբ Սարգիս Գևորգյանի մոտ արձանագրվել են նյարդային և հոգեկան խնդիրներ, իսկ ձեռքերի վրա հայտնաբերվել են ինքնավնասումից հետո մնացած սպիներ: Փաստորեն, կրտսեր եղբայրը գերազանցեց ավագին, ընդ որում, հայրենիքին չծառայելու մոլուցքը Սարգիս Գևորգյանի մոտ այն չափերի էր հասել, որ հանուն այդ «ազնիվ գաղափարի» նա նույնիսկ իր երկաները կտրելու փորձեր է արել:
Շարունակենք: Այդ հանգամանքը հաշվի առնելով կոնգրեսական ակտիվիստին ուղարկել են հետազոտման` Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, որն ավելի հայտնի է որպես «Սովետաշենի գժանոց»: Առողջական վիճակի հետազոտմամբ նրա մոտ ախտորոշվել է «անձնային գծերի շեշտվածություն, տարել է իրավիճակային ռեակցիաներ» հիվանդություն, որի հիման վրա էլ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ Սարգիս Գևորգյանին բուժման համար տրվել է տարկետում` 5 ամիս ժամկետով:
Սակայն, ինչպես տեսնում ենք, սուիցիդալ հակումներ ունեցող Սարգիսին իր հոգեկան շեղումը բնավ չի խանգարում աշխատել ՀԱԿ-ի «iLur.am» կայքում: Այստեղից, իհարկե, կարելի է երկու ենթադրություն անել. կամ Սարգիս Գևորգյանն իրականում առողջ է, պարզապես այն աստիճանի է ատում սեփական պետությունն ու բանակը, որ պատրաստ է նույնիսկ հանուն չծառայելու երակ կտրել, կամ էլ ՀԱԿԿ-ի լրատվամիջոցներում հոգեկան շեղումներ ունեցողների աշխատելը օրինաչափություն է:
Հոդվածի հաջորդ մասում կանդրադառնանք ՀԱԿ-ի մեկ այլ ակտիվիստ, դասալիք Արեն Մանուկյանին:
«ՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջ
Շարունակելի...

