ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ


Հնդկաստանի Պունե քաղաքում մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ` Կարեն Գրիգորյան ու Մարիա Գեւորգյան:
Մեր երկու շախմատիստներն էլ մրցաշարը մեկնարկել են հաղթանակով. Կարեն Գրիգորյանը սեւերով հաղթել է հնդիկ Ուտկալ Սահոյին, իսկ Մարիա Գեւորգյանը սեւերով պարտության է մատնել նույնպես հնդիկ Շետի Քրիստիին: Հավելենք, որ մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 5-ին, կանցկացվի 13 տուր եւ կավարտվի հոկտեմբերի 20-ին:  
Այս օրերին գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մասնակցում է Անգլիայի Մեն կղզում անցկացվող օփենին: Պատանի շախմատիստները եւս փորձառուներից հետ չեն մնում. ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում ավարտված աշխարհի մինչեւ 12 տարեկան շախմատիստների առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ 105 մասնակիցների մեջ բաժանեց 1-4-րդ տեղերը: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Շանթին բաժին հասավ չորրորդ հորիզոնականը: Բայց հայ պատանու ելույթն աշխարհի առաջնությունում չի կարելի անհաջող համարել:
Հայ շախմատիստների մասնակցության կարեւորությունը միջազգային մրցաշարերում եւ միջոցառումներում այս անգամ էլ ընդգծել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ով Ադրբեջանի մայրաքաղաքում հանդես է եկել հայտարարությամբ. ՙՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կքննարկեմ Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանն ու Համաշխարհային օլիմպիադային: ՖԻԴԵ-ն մեծ ընտանիք է, եւ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մասնակցի Բաքվում անցկացվելիք մրցաշարերին: Կլինեն քննարկումներ Երեւանում: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հավաքականները մասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանն ու Համաշխարհային օլիմպիադային՚,- Կիրսան Իլյումժինովի խոսքը մեջբերում է azerisport-ը: Հիշեցնենք, որ 2015-ին Բաքուն կընդունի Աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը, 2016-ինª Համաշխարհային օլիմպիադան: Իսկ ՖԻԴԵ-ի նախագահի այցը Երեւան նախանշված է հոկտեմբերի 17-ին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում