ՈՎ է ՙՓՈՐՈՒՄ՚ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱԿԸ
Արխիվ 12-16ՈՎ է ՙՓՈՐՈՒՄ՚ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱԿԸ
Որ թողես ու բարձրախոս տաս, բոլորն իրենց հեղինակավոր կարծիքները կհայտնեն պատմամշակութային արժեքների պահպանման մասին, բայց երբ հերթը հասնում է սեփական վարքով ու քայլերով դա ապացուցելուն, ՙտունը մարդ չկա՚ ձեւաչափն է գործում: Հենց բոլորիս քթի տակ ՙԱզատության՚ հրապարակում ամենքս տեսնում ենք, որ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանի պատվանդանի քարերը կամաց-կամաց պակասում են: Այն, որ պատկան մարմինները պետք է զբաղվեն դրանով, պարզ է, բայց ով է ՙփորում՚ Թումանյանի տակը: Միթե այդպես էլ մեր մայրաքաղաքային հանրությունը չսովորեց, թե ինչի համար են արձանները: Մի օր տեսնում ես մեկին պատվանդանի վրա ցույց անելիս, հաջորդ օրը մեկ ուրիշն իր ազգուտակով տեղավորված արձանի վրա լուսանկարվում է, էլ չենք ասում, որ ոմանք էլ այնքան են սիրում մեծ գրողին, որ գիրկն են նստում: Լավ, ինչքան կարող ենք ինքներս մեր մեծերի արձանները փչացնել ու մատնացույց անել մեկ ուրիշին: Եվ այս դեպքում պատվանդանի քարեր պոկողը, արձանը կեղեքողը հաստատ բոլորովին էլ լավը չէ Գառնու տաճարը պղծող ռուս զբոսաշրջիկից:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

