ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՙԶԱՄԲՅՈՒՂԸ՚
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ ժամանակավոր դադար է հայտարարել: Այն պայմանավորված է իր առաջնեկի` Սերգեյի լույս աշխարհ գալով: -Առաջնեկի լույս աշխարհ գալով ինչ փոխվեց Ձեր կյանքում:
- Ռեժիմը: Իսկ եթե կատակը դնենք մի կողմ, մեր կյանքում հայտնվեց երջանկության ՙզամբյուղը՚: - Ըստ Ձեզ` ում է ավելի շատ նման փոքրիկը: - Առաջին իսկ վայրկյաններից ինձ ասացին, որ նա հայրիկի (Յուրի Իգիթխանյան) կրկնօրինակն է: Եվ իսկապես` այդպես էլ կա: Ճիշտ է, բնավորության որոշ գծեր ինձնից էլ է ժառանգել, սակայն ոչ այնքան վառ են արտահայտված: - Դուք էլ բոլոր զույգերի պես տղա երեխայի էիք սպասում, թե... - Միշտ էլ գիտեի, որ իմ առաջնեկը տղա է լինելու, ոչ թե այն բանի համար, որ պարտադիր ծրագիր է այդ սեռի ներկայացուցիչ ունենալը: Ուղղակի շատ եմ սիրում տղա երեխաների: Բնականաբար, այդ մասին գիտեր ամուսինս: Երբ իմացանք` բալիկի ենք սպասում, մեզ համար պարզ էր, որ շուտով տանը կհայտնվի եւս մեկ տղամարդ: - Ինչու որոշեցիք նրա անունը Սերգեյ դնել: - Յուրայի հայրիկի անունն է: Ինչու ոչ, նրան շատ է սազում այդ անունը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ Հ.Գ. Նյութը ամբողջությամբ կարդացե°ք ՙԶարուհի՚ ամսագրի հոկտեմբերյան համարում: