«ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԻՆՁ ԲԵՐԵՑ ԹԱՏՐՈՆ»

Արխիվ 12-16

«ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԻՆՁ ԲԵՐԵՑ ԹԱՏՐՈՆ»


Վերջին տարիներին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկային ներկայացումներն ընթանում էին առանց թատրոնի դերասան  ՀՀ վաստակավոր արտիստ, ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԻ խաղի: Պատճառը` դերասանն այլեւս չէր աշխատում տվյալ թատրոնում: Սակայն այդ ամենն անցյալում  է` վաստակավոր արտիստն արդեն վերադարձել է իր համար հարազատ թատրոն ու կրկին ընդգրկվել իր բոլոր դերերում: Ավելին` օրերս նույն թատրոնի դերասան Ռուզան Գասպարյանի հետ հանդիսատեսի դատին հանձնեցին, բեմադրիչ Անուշ Սարգսյանի ռեժիսուրայով, նոր ներկայացում` «4 պատճառ ամուսնության համար»: Մինչ ներկայացման մասին խոսելը «Իրավունքը» Ա. Դեղտրիկյանից փորձեց պարզել թատրոնից իր առեղծվածային հեռանալու եւ արդեն վերադարձի մասին:

«ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱ»

- Ես երկար տարիներ, իհարկե որոշ ընդմիջումներով ու դադարներով, աշխատել եմ Պարոնյանի անվան թատրոնում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նորից ինձ բերեց թատրոն ու իմ շատ ընկերներ, ինչպես նաեւ երկրպագուներ ողջունեցին իմ այդ քայլը: Բայց ես իհարկե թատրոնից չէի հեռացել, խաղացել եմ անտրեպրիզային ներկայացումներում, որպես հրավիրված դերասան: Այնպես չէր, որ լրիվ հեռացել էի թատրոնից, կրկին վերադարձա ինձ համար հարազատ թատրոն, որովհետեւ իսկապես սիրում եմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնը, կոլեկտիվը...

«ԿԱՐԵՎՈՐԸ, ՈՐ ՆՈՐԻՑ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՄ»

- Պարոն Դեղտրիկյան, մի փոքրիկ բացենք այն գաղտնիքը, թե ի՞նչն էր պատճառը, որ հեռացաք թատոնից: Վարկածներ կան, որ սերիալներն էին մեղավոր:
- Հիմա չանցնեմ անցյալին, թե ինչն էր պատճառը: Ինչ-որ բաներ կային, որ ուղղակի դուրս եկա թատրոնից: Սերիալները բացարձակապես կապ չունեին, որովհետեւ միշտ էլ պարոն Ղազանչյանն այդ հարցում ոչ միայն ինձ, այլեւ մեր թատրոնի շատ դերասանների, որոնք կողքից զբաղված են սերիալներում, միշտ զիջել է ու ընդառաջ է գնացել: Այնպես որ, սերիալներն ինձ չէին խանգարում: Այդպես ստացվեց, ուղղակի չեմ ուզում դրա մասին խոսել: Հիմա կարեւորը, որ նորից թատրոնում եմ, խաղում եմ իմ բոլոր այն դերերը, որտեղ ընդգրկված էի, դրա հետ միասին արդեն նաեւ նոր բեմադրություն ունենք: Հիմա Երվանդ Ղազանչյանը բեմադրում է «Էլի մեկ զոհ» ներկայացումը, դեռ սեղանի շուրջ փորձեր ենք անում ու հանդիսատեսի դատին կհանձնենք մյուս տարի:

«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԷՐ ԲԵՄՈՒՄ` ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԻՋԵՎ...»


- «4 պատճառ ամուսնության համար», համամի՞տ եք  ներկայացման մեջ հնչող այդ 4 պատճառների հետ:
- Այն բեմադրիչ Անուշ Սարգսյանի հետ մեր համատեղ 4-րդ աշխատանքն է: Անուշն էլ մի շրջան հեռացել էր թատրոնից, հիմա ուրախ եմ, որ նորից վերադարձել է: Անցնելով ներկայացման թեմային` չմոռանանք, որ սա ամերիկյան գործ է ու մենթալիտետը կապ ունի, սա հրեայի մտածելակերպ է: Բաներ կան, որ եթե հայկական գործ լիներ, ես չէի համակերպվի: Ընդհանրապես, միշտ կարեւորել եմ գրական նյութը, տվյալ դեպքում պիեսը` դրամատուրգիան, շատ կարեւոր է: Պիեսն ի վերջո մարդկային միայնության մասին է` կին-տղամարդ հարաբերությունների, որոնք ի վերջո չեն ցանկանում միայնակ մնալ այս աշխարհում իրենց կողակցի մահից հետո ու իրենց սերը փնտրում են:
- Ինչը հայկական իրականության մեջ այլ կերպ է դիտվում, հատկապես կնոջ դեպքում:
- Էլի եմ կրկնում, եթե մեր իրականության մեջ նման պիես գրվեր հայ դրամատուրգի կողմից, բավական բարդ կընկալվեր, երեւի թե չընկալվեր: Այն, ինչ կատարվում էր բեմում` հերոսների միջեւ, ինձ համար, օրինակ, այդքան էլ նորմալ չէ, որպես հայ եմ խոսում: Բայց գործ ունենք արտասահմանյան դրամատուրգի հետ:

«ԵՍ ԴԱՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ ԵՄ»

- Փառատոնային կյանքը եռում է քաղաքում, թատերական ոլորտը լիքն է փառատոներով...
- Փառատոներն ինքնին լավ բան են` հնարավորություն ես ունենում շփվել օտարազգի թատրոնների, մտածելակերպի հետ: Եթե ժամանակ եմ ունենում, ինչ-որ չափով փորձում եմ դիտել ներկայացումներ: Չնայած` շատ անգամ առանձնապես հիացած չեմ, որովհետեւ գալիս են թատերախմբեր, գուցե իրենց մոտ հայտնի են, կամ` ոչ, չեմ կարող ասել, ու բերում են ինչ-որ ծուռ ներկայացումներ, նորարարություն են ուզում անել, չնայած` արդեն այդ բոլոր նորարարություններից հոգնել ենք: Հասկանում եմ` նոր շունչ էլ է պետք, բայց եթե այդ ամենը շատ արդարացված է: Ի վերջո, ես դասական թատրոնի կողմնակիցն եմ, որտեղ կա դերասան, որտեղ զգում ես բեմադրիչի ձեռագիր, որտեղ կա սիրտ, հոգի...

«ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ԹՈՌՆԻԿԸ»


- Պարոն Դեղտրիկյան, Ձեր միակ դուստրը` Մանանը, վերջերս ձեզ պապիկ դարձրեց.
- Այո, շատ մեծ քաղցրություն է մեզ համար թոռնիկը: Ճիշտ է, մեզանից հեռու են բնակվում` Կիեւում, ես էլ անհանգիստ եմ վերջին դեպքերից հետո, փառք Աստծո, մի քիչ հանգիստ է հիմա վիճակը: Մեր օրն սկսվում է Արեգով` Սկայպը փրկում է, հիմա արդեն 8 ամսական է դառնալու, ամենաքաղցր ժամանակահատվածն է, որ ուզում ես գրկել, սիրել: Երջանկություն է նա մեր` իմ, կնոջս, աղջկաս կյանքում: Շատ անգամ ընկերներս ասում են, թե` դե լավ Ամերիկայում չեն, 2 ժամվա թռիչք է, ուղղակի ժամանակի զբաղվածության հարցն է:



Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում