ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵ-2015-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՉԷ

Արխիվ 12-16

ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵ-2015-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՉԷ

Արդեն մոտ երկու շաբաթ է, որ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի 2015թ. պետական բյուջեի նախագծին: Սպասվում է, որ մոտ ժամանակներս պետբյուջեի նախագիծն արդեն կմտնի խորհրդարանական քննարկումների փուլ: Բայց որոշ էական ինտրիգ` այս փաստաթղթի շուրջ, դեռ պահպանվում է:
Խոսքն այն մասին է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նախնական գնահատականներով ենթադրում է որոշակի ազդեցություն նաեւ պետբյուջեի վրա: Մասնավորապեսª այդ միութենական պայմանագիրը նախատեսում է, որ ԵՏՄ ընդհանուր մաքսատուրքերի 1,13 տոկոսը կհատկացվի հայաստանյան պետբյուջեին: Դա բավականին մեծ գումար է: Մինչդեռ ներկայումս Հայաստան ապրանքներ ներկրվում են շատ ապրանքատեսակների գծով զրոյական մաքսատուրքերով, ինչը ենթադրում է բավականին համեստ մաքսատուրքերի փոխանցում պետբյուջե: Այս իրավիճակը ենթադրում է, որ առնվազն մաքսատուրքերի մասով` ԵՏՄ-ին անդամակցությունից հայաստանյան բյուջեն նկատելիորեն օգտվելու է: Կարելի է թվարկել արդեն պարզորոշ տեսանելի մի շարք այլ դրվագներ եւս, որոնք էլ իրենց հերթին են խոստանում որոշակի ազդեցություն` ՀՀ պետբյուջեի վրա:
Եվ ահա առաջ է գալիս հարց, թե այդ ամենը որքանո±վ է արտացոլված ՙԲյուջե-2015՚-ի նախագծում: Օրերս, ի պատասխան ՙԻրավունքի՚ հարցմանը, ՀՀ ԱԺ ֆինանսական հանձնաժողովը ներկայացնող ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, մեկնաբանելով, թե 2015 թվականի բյուջեում հաշվի առնվե±լ է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամագրվելու գործոնը, տվեց նման մեկնաբանություն. ՙԱնկեղծ ասած, բյուջեի նախագիծը դեռ մանրամասնորեն չեմ նայել, բայց, կարծում եմ, հաշվի է առնվել, որովհետեւ արդեն գիտեք` ԵՏՄ-ի փաստաթղթերը կան, հրապարակվել են արդեն: Կարծում եմ` հաստատ հաշվի առնված կլինեն, որովհետեւ, կարծես թե, բոլոր գործընթացները վերջացել են` ԵՏՄ-ի հետ կապված՚:  
Բայց մյուս կողմից էլª Հայաստանն այս պահին փաստացի դեռ չի ստորագրել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Մեծ հույսեր կան, որ այն կստորագրվի արդեն այս շաբաթª հոկտեմբերի 10-ին: Բայց չէ± որ կարող է եւ չստորագրվել: Այսինքնª քանի դեռ կա այն հարցականը, թե Հայաստանը մյուսների հետ մեկտեղ` գալիք հունվարի 1-ից կդառնա± ԵՏՄ անդամ, դրանից ակնկալվող ֆինանսական փոփոխություններն էլ պետք է որ դեռ ամրագրված չլինեին պետական թիվ մեկ ֆինանսական փաստաթղթում. եթե ամրագրվեին, եւ ինչ-որ բան այնպես չընթանար, ուրեմն` հետո առաջ կգար բյուջեն նվազեցնելու խնդիրª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ասենքª նաեւ բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների տրամաբանությունն է ենթադրում, որ ԵՏՄ-ի գործոնն այստեղ չկա: Մասնավորապեսª ՙԲյուջե-2015՚-ը ենթադրում է 1 201.3 մլրդ դրամ եկամուտներ եւ 1 337.9 մլրդ դրամ: Իսկ ընթացիկ բյուջեով եկամուտները սահմանված են 1 170.4 մլրդ դրամ ¥ծախսերըª 1 286.0 միլիարդ¤, այսինքնª այս տարվա համեմատ` 2015թ.-ին նախատեսված է մոտ 31 միլիարդ դրամի եկամտային աճ: Եվ սա այն աճն է, որը կարելի է ապահովել միայն նախագծով կանխատեսվող տնտեսական աճի ու հարկային վարչարարության հաշվին:
Բայց այս դեպքում էլ հաջորդ հարցն է. եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ինª դրանից բխող ֆինանսական ակնկալիքներով հանդերձ, ապա ինչպե±ս պետք է վարվել արդեն քննարկումների փուլ մտնող այս նախագծի հետ: Այս հարցի շուրջ հայաստանյան ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը եւս փաստեց, որ, իրոք, ԵՏՄ-ին անդամակցությունից բյուջետային ազդեցություն սպասվում է: Իսկ դա, իրոք, ենթադրում է առկա նախագծում որոշակի փոփոխություններ, եթե, իհարկե, ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ստորագրվի, այսինքնª լինի այն հստակ երաշխիքը, որ Հայաստանը հունվարի 1-ից կդառնա այդ միության անդամ: ՙՍտորագրման դեպքում, թերեւս, նոր միայն կարող է խոսք լինել եղած նախագծի վերանայման մասին, չնայած կա նաեւ այն մոտեցումը, որ միայն գալիք տարի, երբ արդեն ոչ թե հաշվարկային, այլ փաստաթղթային տեսք կունենա ԵՏՄ-ից ակնկալվող ֆինանսական տեղաշարժերը, նոր միայն ճիշտ կլինի մտածել այդ ամենը եկամուտների եւ ծախսերի տեսքով պետբյուջեում ամրագրելու մասին: Իսկ գալիք տարի, եթե լինեն հավելյալ եկամուտներ, ապա դրանց հիման վրա կարելի է եւ ընթացքում ԱԺ-ից ծախսային ուղղությունների թույլտվություն ստանալ՚:

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում