ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ
ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ


Շարունակելով ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ընթացիկ տարեկան հաշվետվության շրջանակներում իրականացվող բացահայտումների թեման` անդրադառնանք մեկ ոլորտի, որը պետք է որ գտնվեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Խոսքը գյուղատնտեսության մասին է, որի գործունեության արմատական բարելավման մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է նույնիսկ ամենաբարձր ատյաններից:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՙՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ՚


Բայց փաստն այն է, որ գյուղատնտեսությունում եւս պետական, այդ թվումª վարկային միջոցների հաշվին ներդրումների հետ կապված` մեքենայությունների պակաս չի զգացվում: Եվ սկզբի համար, թերեւս, ներկայացնենք այս դրվագը, որը, թերեւս, թույլ է տալիս ավելի լավ հասկանալ նաեւ մյուս բոլոր չարաշահումների հիմքերը:
Խոսքը, պաշտոնական լեզվով ասած, անտառային վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման ծրագրի մասին է: Այս ծրագրի կարեւորությունը իհարկե դժվար է թերագնահատել, հաշվի առնելով, որ այն նաեւ հետապնդում է բնապահպանական գլոբալ խնդիր: Եւ ահա այս գործառույթի համար 2012 եւ 2013 թվականներին ՀՀ գյուղնախարարությունը պայմանագիր է կնքում ՙԱգրո Էյր Սերվիս՚ ՍՊԸ-ի հետ: Թե ինչից
ելնելով, անգամ ՙդժվար է պատկերացնել՚, քանի որ սույն ընկերությունը ՙչի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ՚: Իսկ թե որեւէ թռչող սարք չունեցող ընկերությունն ինչպես պետք է ՙավիացիոն եղանակով քիմիական պայքար՚ իրականացներ, որի համար պետական փողեր են տալիս, երեւի գյուղնախարարը կիմանա: Մի խոսքովª ինքնաթիռ ՙճարելու՚ համար հիշյալ ընկերությունը դիմել է ՙԱրմ Աէրո՚ ՓԲԸ-ին, բայց թե այդ ՙքիմիական պայքարը՚ իրականում եղել է, թե ոչ, դժվարանում ենք ասել: Համենայնդեպս, երբ փորձեցինք այդ մասին հարցնել հայաստանյան անտառապատ տարբեր տարածքների բնակիչներից, նրանցից եւ որեւէ մեկը չհիշեց նույնիսկ մեկ դեպք, թե անտառները ՙսրսկող՚ ինքնաթիռ է տեսել:
Չնայած կարծում ենք, որ ՙԱգրո Էյր Սերվիս՚ ՍՊԸ-ն նույնիսկ ՙԱրմ Աէրոյի՚ օգնությանը կարող էր չդիմել. ՎՊ-ն տեղեկացնում է, որ հայաստանյան անտառներում վնասատուների դեմ տարված այդ հերոսական պայքարը ծավալած. ՙՙԱգրո Էյր Սերվիս՚ ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է՚: Այսինքնª կարելի էր նաեւ հայաստանյան ռազմաօդային ուժերն օգտագործել: Չնայած` պարզվում է նաեւ, որ նույն ՙընկերության աշխատակիցների մի մասը (որոնք ընդունվել են աշխատանքի` միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար) հանդիսանում են ՙԱրմ Աէրո՚ ՓԲԸ-ի աշխատակիցներ՚, այսինքնª ի սկզբանե էր նախատեսված այդ պայքարը ոչ թե բանակային, այլ ՙԱրմ Աէրոյի՚ միջոցներով անել: Միայն թե այդ դեպքում ուղղակիորեն այդ կազմակերպության փոխարեն` Գյուղնախարարությունն ինչու էր պայմանագիր կնքում ՙՊաշտպանության նախարարության աշխատակցի՚ հետ, ինչ է, զինվորական համազգեստի±ց էին հուզվել: Չէ± որ հակառակ դեպքում` կտնտեսվեր մոտ 45,5 միլիոն դրամ պետական փող, այն էլ, եթե իրականում աշխատանքները հավուր պատշաճի արվել են: Առավել եւս, որ կա նաեւ ՎՊ-ի այն պնդումը, որ. ՙՙԱգրո էյր Սերվիս՚ ՍՊԸ-ի 2012թ.-ի հասույթի 100%-ը եւ 2013թ.-ի հասույթի 94.65%-ը ձեւավորվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրերից՚: Այսինքն, որ այդ ընկերությունը գործնականում այլ աշխատանք չի արել, ինչը, մեղմ ասած, Գյուղնախարարությունում պետք է որ ի սկզբանե մտորումներ առաջացնեին` նրա մասնագիտական ունակությունների մասին:

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՙՀՐԱՇՔՆԵՐԸ՚

Այլ հարց է, թե կկնքվեր այդ պայմանագիրը, եթե հիշյալ ընկերության տերը չլիներ ՊՆ աշխատակից. այս հարցի պատասխանը, թերեւս, կարող է ծայրից ծայր բացատրել տվյալ գործարքի իմաստը: Ուստիեւª ՙակամա՚ առաջ է գալիս եւս մեկ տրամաբանական հարց. Գյուղնախարարությունը հաճա±խ է նմանատիպ մոտեցումներով պայմանագրեր կնքում: Ով գիտի, բայց հիշեցնենք, որ սա այս նախարարության հետ կապված` ՎՊ-ի ամենեւին էլ միակ բացահայտումը չէ: Ընդ որում, բավականին հետաքրքիր փաստեր են հայտնաբերվել նաեւ մի այնպիսի ուղղությամբ, որում ՙարձանագրված՚ մեծագույն ձեռքբերումների մասին Գյուղնախարարության ամենատարբեր ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ տեղը տեղին գլուխ են գովել:
Խոսքը ՙԳյուղական ենթակառուցվածքներ՚ 31 միլիոն դոլարանոց ծրագրի մասին է, որը միտված է, համենայնդեպսª պետք է միտված լիներ անապահով գյուղական համայնքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ծրագիրն իրականացվում է ՙԳյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ՚ պետական հիմնարկի կողմից, եւ այդ մասին խոսելովª ՎՊ-ն միանգամից անցնում է հետեւյալ մտքին. ՙԱրձանագրվել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ... Իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր՚:
Եվ իրոք, նկարագրված չարաշահումների դրվագները բազմաթիվ են: Օրինակ` հենց առաջին դեպքը, երբ ցանկացել են մի շարք հեռավոր համայնքների գազաֆիկացման միջոցով բարձրացնել բնակչության կենսամակարդակը: Տարօրինակ է, որ չնայած Հայաստանն ունի իր գրեթե ողջ տարածքը գազաֆիկացրած կառույց, սակայն ինչ-որ մրցույթ են արել եւ, պատկերացրեք, այստեղ հաղթել է ՙՙՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա)-Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)՚ համատեղ կառույցն ու ՙԵվրոպրոֆայլ՚ ՓԲԸ-ն, որոնց հետ կնքվել են 4,9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամանոց պայմանագրեր: Իհարկե այն, որ ֆրանս-ռուսական որեւէ լուրջ ընկերություն հազիվ թե 4,9 միլիարդ դրամանոց աշխատանքի համար գար հասներ հայաստանյան հեռավոր գյուղերը, արդեն իսկ սկսում է կասկածի նշույլներ առաջացնել: Բայց փաստն այն է, որ այդ աշխատանքներից հետո ՎՊ-ն ստուգել է ընդամենը 7 համայնքների գազաֆիկացման աշխատանքները եւ տեղեկացնում է, որ. ՙ613,3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ չեն շահագործվել...՚: Մի շարք այլ փաստեր էլ կան, սակայն հենց այս արտառոց դրվագից ելնելով էլ` ՎՊ-ն առաջարկել է գործը փոխանցել դատախազությանը:
Այսպիսովª 28 համայնքների կյանքն այսքանով ՙթեթեւացնելուց՚ հետո սկսել են նաեւ կոնկրետ ներդրումների միջոցով գյուղական կյանքը բարելավել...

շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում