ԷԲՈԼԱՆ ՉԻ ՀԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Արխիվ 12-16

ԷԲՈԼԱՆ ՉԻ ՀԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ոչ ավել-ոչ պակաս, Էբոլա վիրուսը համարում է ներկայումս մարդկության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը: Իհարկե, միայն ժամանակը ցույց կտա, թե այս մարտահրավերն ինչքանով է լուրջ: Նկատի ունենք, որ ժամանակին միջազգային առողջապահական կառույցներն էլի նման մի քանի ՙանհաղթահարելի՚ վիրուսային ՙմարտահրավերներ՚ հրամցրեցին մարդկությանը: Արդյունքումª ոմանք միլիարդներով փող աշխատեցին ահաբեկված ՙհամաշխարհային հանրության՚ հաշվին, եւ վերջ, պարզվեց, որ սովորական գրիպը շատ ավելի մեծ վտանգ է պարունակում:
Բայց նաեւ կա այն տարբերակը, որ Էբոլան իրոք լուրջ վտանգ է ներկայացնում: Մինչդեռ, արդեն կան փաստեր, որ եվրոպական տարբեր երկրներում սկսել են վարակվել մարդիկ, ովքեր ոտքներն անգամ Էբոլայի հայրենիք Աֆրիկա չեն դրել: Այսինքնª շատ մեծ է վտանգը, ավելի կոնկրետª մասնագետներն արդեն իսկ ժամկետներ են նշումն, թե երբ վարակը կհասնի Եվրոպա ու Ամերիկա: Դե որ դրանից հետո դեռ հեռու թվացող այդ վտանգը միանգամից օրակարգային կդառնա բոլորի, այդ թվումª Հայաստանի համար, արդեն կասկածից դուրս է: Եվ, բնականաբար, արդեն իսկ առաջ է եկել այն հարցը, թե ինչպես ենք պաշտպանվելու:
ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ արդեն իսկ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցառումները` Էբոլա վիրուսի Հայաստան ներթափանցումը կանխելու համար: Մասնավորապես` պետական սահմաններին ուժեղացվել է հսկողությունն ուղեւորների նկատմամբ, ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանում դրված են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս երկու մետր հեռավորության վրա որոշել` արդյոք տվյալ ուղեւորն ունի± ջերմություն, թե ոչ: Այս ամենի մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ ԼԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ:
- Այն երկրները, որտեղ Էբոլան տարածված է, ուղիղ թռիչք չունեն Հայաստանի հետ, եւ եթե այդ պետություններից, անգամ մեկ ուղեւոր է տարանցիկ ճանապարհով անցնում Հայաստանով, ապա նա նախ մեկ անգամ բուժհսկողության է ենթարկվում տվյալ երկրում, ապա` Հայաստանում:
- Առհասարակ, ինչպես է այդ վարակը փոխանցվում:
- Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է եւ իննսուն տոկոսից եւ ավելի դեպքերում ավարտվում է մահով:
Էբոլան սկսվում է գրիպանման երեւույթներով եւ ավարտվում ընդհուպ  արյունահոսություններ, արյան զեղումներ, եւ հետագայում արդեն կրծքավանդակի սուր ծակոցներ, որն առաջացնում է սիրտ-անոթային անբավարարվածություն, եւ արդյունքում գրանցվում է մահ:
Էբոլան ձեւավորվել է հարավ-ասիական երկրներում, եւ վարակի աղբյուրը ընտանի թռչուններն են, չղջիկները, վարակը մարդկանց փոխանցվում է կապիկների, խոզերի, այծյամների միջոցով եւ այլն: Մարդն այս տենդով հիվանդանում է հիվանդ մարդու, նրա կենսաբանական արտազատուկների, արյան, ախտահարված օրգանների, նաեւ` շրջապատի առարկաների հետ շփման միջոցով: Միակ ուրախալի փաստն այն է, որ  այս վարակը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:
Արդեն արձանագրվել է հիվանդության 5 864 դեպք, որից 2 811-ը` մահացու ելքով: Ցավոք, այն երկրներում, որտեղ Էբոլա վիրուս է հայտնաբերվել, բուժաշխատողների շրջանում եւս վարակման դեպքեր են արձանագրվել` 240 դեպք, որից 120-ը մահացու ելք է ունեցել: Ամեն դեպքումª վիրուսը տարածված է աֆրիկյան երկրներում, եւ մենք այնքանով ենք պաշտպանված, որ այդ երկրներից ուղիղ չվերթներ Հայաստան չկան: Բայց, ցավոք, ոչ մի հարուցիչ այս կամ այն երկիր մուտքի արտոնագիր չի ուզում: Ըստ այդմª հանգիստ լինել էլ չենք կարող, որովհետեւ վիրուսը կարող է հիվանդության գաղտնի շրջանում գտնվող մարդկանց միջոցով հասնել մեզ: Այսինքնª հաշվի առնելով վիրուսի ակտիվ միգրացիան, չի բացառվում, որ մեր երկիր էլ գա:
- Ինչպես ժամանակին տարբերել գրիպը Էբոլայից:
- Երկու օրից հետո սկսվում է արյան զեղումների շրջանը, մաշկային ծածկույթների վրա առաջանում են արյունահոսություններ: Հենց այս ախտանիշով պետք է տարբերել էբոլան գրիպից:
- Ինչ խորհուրդ կտաք հանրությանը, ինչպես զերծ մնան Էբոլա վիրուսով վարակվելուց:
- Հիվանդությունը կանխարգելելու համար հաճախակի պետք գտնվել մաքուր օդում, առողջ սնունդ օգտագործել, պարբերաբար լվացվել, կենցաղը մաքրել խոնավ միջոցներով եւ այլն: Հիվանդության նախանշանների դեպքում  անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժմամբ: Առավել եւս պետք չէ հակաբիոտիկներ օգտագործել, ինչպես որ հաճախ անում են մեր քաղաքացիները, քանի որ հակաբիոտիկները ոչնչով չեն ազդում վիրուսների վրա. ազդում են մանրէների վրա: Հիվանդությամբ վարակվելու հետ կապված` հատկապես խոցելի խմբերն են երեխաները եւ տարեցները, քանի որ նրանց մոտ իմունային համակարգը թույլ է, իսկ հղի կանայք, առավել եւս, գրիպի առաջին իսկ կասկածների դեպքում պետք է դիմեն գինեկոլոգին` հետագա բարդություններից խուսափելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում