ՄՈՏ 700 ՄԻԼԻՈՆ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2014 թ. ընթացքում համազգեստ եւ պարագաներ ձեռք բերելու նպատակով ՀՀ ոստիկանությանը հատկացվել է 684.0 մլն դրամ: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մասնավորապես նշելով. ՙՆոր համազգեստի պատվերն իրականացնող կազմակերպություններն են` ՙՔանաքեռի կարի ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն, ՙՆարեկ՚ ԲԲԸ-ն, ՙԳդակ՚ ՍՊԸ-ն եւ ՙԱշոտ Ղարագյոզյան՚ ՍՊԸ-ն:
Նոր համազգեստի համար կտորեղեն ներմուծող կազմակերպությունը ՙՔանաքեռի կարի ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն է: ՀՀ ոստիկանության նոր համազգեստը պատվիրելու նպատակով պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվել՚: Իհարկեª դեռ հասկանալու հարցեր կան, օրինակª ոստիկանների համազգեստները կարելու պատվերը ընկերությունները հայկական ՙավանդակա±ն՚, թե± նորմալ գործընթացի արդյունքում են ստացել: Բայց ամեն դեպքում, ծախսվել է բավականին մեծ գումար, եւ հարց է, թե հանրությունը դրանից ի±նչ է ստանալու: Նոր համազգե±ստն է ոստիկանին հնարավորություն տալու` արդար աշխատել. եթե այո, ապա առնվազն տարօրինակ է հնչում: Կամ, եթե բան չի փոխվելու, էլ ինչո±ւ այդքան ծախս արվեց: