ԵՐԲ ԵՏՄ-Ի ՙՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼԻՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ...՚

Արխիվ 12-16

ԵՐԲ ԵՏՄ-Ի ՙՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼԻՆԻ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ...՚


ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚ համատեղ մարզային հանրահավաքները շարունակվում են: Սակայն, կարծես թե, ժողովուրդն այդքան էլ ոգեւորված չէ դրանցով, քանի որ ի թիվս այլ հարցերի, խոսվում է նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին, որը դեռ խմորման փուլում է եւ ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար չինական այբուբենի պես մի բան է: ՙԻրավունքն՚ այս  եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:
-Պրն Ուրիխանյան, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  մարզային հանրահավաքներից մեկում հայտարարել էր. ՙԳնում ենք իշխանափոխության՚: Սա տիկին Զոհրաբյանի անձնական, թե կուսակցության դիրքորոշումն է:
- Ես զարմանում եմ ձեր հարցադրման վրա, քանի որ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի առանցքային դեմքերից է, եւ նա պատահական արտահայտություններ չի անում:
- Այսինքն` սա կուսակցության դիրքորոշումն է, ոչ թե` Ն. Զոհրաբյանի:
- Ես ձեզ տվեցի պատասխան, որը կարող եք մեջբերել:
- Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը:
- ԲՀԿ-ն առաջ էր քաշել ոչ իշխանական այլ ուժերի հետ միասին  սոցիալական օրակարգ, որը  վերաբերում է ձեզ հայտնի 12+ եւս մի քանի կետերին, այսինքն` երկրում ՀՀ քաղաքացու ապրելու անհնարինությանը: Քանի որ սոցիալական օրակարգի շրջանակներում առաջ քաշվող պահանջները  իշխանությունները չեն բավարարում, սոցիալական օրակարգը վերածվել է քաղաքականի: Հետեւաբար, պրոբլեմների առաջացման կամ  դրանք չվերացնողները պետք է կրեն պատասխանատվություն: Եվ որեւէ սահմանափակում` պատասխանատվության մեջ, լինել չի կարող:
- Պրն Ուրիխանյան, հստակեցնենք, հիմա ԲՀԿ-ն պահանջո±ւմ է նախագահի հրաժարականը, թե± ոչ:
- ԲՀԿ-ն մտահոգ է երկրում առկա իրավիճակով եւ Հայաստանում կենսակերպ կազմակերպելու անհնարինությամբ: Եթե դրանում կան մեղավորներ, իսկ մենք գտնում ենք, որ դրա մեղավորն իշխանությունն է, բոլորը պետք է կրեն պատասխանատվություն:
- Երբ ասում եք, որ մեղավոր է իշխանությունը, ո±վ է առաջին մեղավորը:     
- Առաջին, երկրորդ ու այլ հերթականություններ չունեմ ու խնդրում եմ ինձ նման հարցերից զերծ պահեք:
- Հայտնի է, որ ՙեռյակի՚ մարզային հանրահավաքներին ՀՅԴ-ն չի մասնակցում, քանի որ  օրակարգում դրված է նաեւ սահմանադրական բարեփոխումների  հարցը: Կարելի± է  ենթադրել, որ ոչ իշխանական ուժերը, դեմ արտահայտվելով սահմանադրական բարեփոխումներին, առաջ են քաշում ոչ թե համակարգի փոփոխության, այլ` անձերի խնդիր:
- Կարելի է ասել միայն մեկ բան. ԲՀԿ-ն դեմ է Սահմանադրության  վերաձեւմանը` իշխանության վերարտադրման համար:
- Մարզային հանրահավաքների ժամանակ, երբ ՙեռյակը՚ խոսում է սահմանադրական բարեփոխումների մասին, հանրահավաքի մասնակիցների քանի± տոկոսը, ըստ ձեզ, գիտի դրանց մասին, եւ վաղ չէ± խոսել  մի երեւույթից, որը դեռեւս խմորման փուլում է:
- Ինչ է նշանակում խմորման փուլում է: Միթե նախագիծ չի ներկայացվել:
- Պատրաստ է սահմանադրական բարեփոխումների նախագծի հիմնադրույթների տարբերակը:
- Խորհրդարանական  կառավարման համակարգին կարելի էր անցնել ավելի առաջ, ոչ թե` երբ ավարտվում է իշխող  կուսակցության ղեկավարի ու իշխող կուսակցության կառավարման ժամկետները:
- Իսկ ժողովրդի քանի± տոկոսը գիտի` ինչ են սահմանադրական բարեփոխումները:
- Իմ կարծիքը երկրորդական է, հարցրեք ժողովրդին:
- Դուք Ձեր անձնական կարծիքը հայտնեք:
- Այն երկրորդական է: Առաջնայինն այն է, ինչ հնչում է հանրահավաքներին:
- Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ ՙեռյակը՚ բարձրաձայնելու է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հարցը:
- Հոկտեմբերի 10-ը` որպես հանրահավաքի եւ որպես ԵՏՄ պայմանագրի ստորագրման օր, իրար հետ կապ չունեցող իրադարձություններ են:  
- Իսկ ԵՏՄ-ի անդամակցության հարցը ՙեռյակի՚ համար առաջնային է, թե երկրորդական:
- ՀՀ-ին առնչվող որեւէ հարց  չի կարող ՙեռյակի՚ համար երկրորդական լինել:
- ԲՀԿ-ն Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին  հարցին ի պատասխան` հայտարարել էր, որ անդամակցության մասին կարծիք կհայտնի փաստաթղթի հրապարակումից հետո  միայն: Հոկտեմբերի 2-ին  ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՙՀայաստանի Հանրապետության ՙԵվրասիական տնտեսական միության մասին՚ 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին՚ պայմանագրի նախագիծը: ԲՀԿ-ն ուսումնասիրե±լ է  պայմանագրի նախագիծը:
- Առաջիկայում, երբ այդ հարցի վերաբերյալ կլինի խորհրդակցություն կամ դիրքորոշում, ես ձեզ սիրով կտեղեկացնեմ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում