ԱՐՑԱԽՈՒՄ ՙՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻ՚ ՄՈՏ ԲԱՆ ՉՍՏԱՑՎԵՑ
Արխիվ 12-16ԱՐՑԱԽՈՒՄ ՙՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻ՚ ՄՈՏ ԲԱՆ ՉՍՏԱՑՎԵՑ
Ինչպես Ստեփանակերտից մեզ փոխանցեց մեր քաջատեղյակ աղբյուրը` օրերս Արցախում էին գտնվում ՙՍիվիլիթասի՚ էմիսարները: Նրանք հանդիպումներ ունեցան ընդդիմադիր տրամադրություններ ունեցող շրջանակների հետ` նպատակ ունենալով Երեւանին զուգահեռ հանրահավաքներ եւ ցույցեր կազմակերպել Արցախում: Այդ ծրագրված գործողությունների կարգախոսը պետք է լիներ մտահոգությունը` իբր Արցախը կարող է Հայաստանից անջատվել մաքսակետով, սակայն էմիսարների մոտ ոչինչ չստացվեց: Մեր աղբյուրի վկայությամբ` գեներալ Վիտալի Բալասանյանի շրջապատը գարշանքով մերժեց այդ կասկածելի առաջարկությունները, էմիսարները հաջողության չհասան նաեւ ՙՆախախորհրդարանի՚ արցախյան ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է հատուկենտ եվրոպամետ ՀԿ-ներին, ապա վերջիններս, կարծես թե, պարզապես վախեցած են:

