ԴՈԼԱՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ

Արխիվ 12-16

ԴՈԼԱՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ


Դեռ մեկ-երկու շաբաթ առաջ էր, որ ամերիկյան աղբյուրները տեղեկացրին, որ Իրաքում, դրանից հետո նաեւª Սիրիայում պատերազմ սկսելուց ի վեր Վաշինգտոնը ծախսել է մոտ 800 միլիոն դոլար: Եվ ահա այս օրերին Պենտագոնը ներկայացրեց հերթական հաշվետվությունը. պատերազմական ծախսերն արդեն հասել են 1,1 միլիարդ դոլարի:

ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՀԱՑՈՒ ԿՈՂՄԸ

Ծախսելով 1,1 միլիարդª ԱՄՆ-ին հաջողվել է ընդամենը ոչնչացնել ՙԻսլամական պետություն՚ խմբավորման` տարբեր գնահատականներով մինչեւ 300-400 զինյալների: Ընդունենք հազար եւ էլի ստանում ենք, որ մեկ գրոհայինի ոչնչացման համար Վաշինգտոնը ծախսում է մեկ միլիոն դոլարից ավելի գումար: Եթե սրան ավելացնենք այն փաստը, որ ամերիկյան հարձակումների սկսվելուց ի վեր, հաշվի առնելով նաեւ մարտական այլ կորուստները, ԻՊ-ի զինուժի թվակազմը մոտ 10-15 հազարից ոչ պաշտոնական տվյալներով հասել է մինչեւ 40 հազարի ¥թեեւ որոշ աղբյուրների համաձայնª արդեն 100 հազարն էլ է անցել¤, ապա կնշանակի, որ եթե բան չփոխվի, Վաշինգտոնին դեռ 39 միլիարդ դոլար եւ մի քանի տարի է պետք` ԻՊ-ին հաղթելու համար:
Բայց ամենեւին էլ այս աբսուրդային թվաբանությամբ պատերազմը չէ ԱՄՆ-ի հիմնական տնտեսական խնդիրը. ինչ մեծ բան է երկու-երեք ամսվա պատերազմական այդ միլիարդը, եթե ամեն օր ԱՄՆ պետական պարտքն ավելանում է մոտ 300 միլիոն դոլարով, ընդ որում, ամեն մի պատերազմ մուլտիպլիկատիվ էֆեկտով միանգամից էականորեն ավելացնում է այդ աճի տեմպը: Իհարկեª սովորական իրավիճակում սա էլ կարող է Վաշինգտոնին շատ չանհանգստացնել. վերջին հաշվովª խոսքը թեեւ 18 տրիլիոնին մոտեցող, բայց նաեւ դոլարով արտահայտված պարտքի մասին է: Ուրեմն էլ ինչո±ւ մտածել դոլարային պարտքի մասին, եթե այն տպագրող սարքը ձեռքիդ է. պետք է պարզապես մյուս հայտնի արժույթներին թույլ չտալ ջրի երես դուրս գալ եւ վերջ: Իսկ դրա համար արդեն ոչ թե ֆինանսական, այլ ռազմական բռունցք է պետք, որ ոչ միայն թշնամիները, այլեւ բարեկամները չմտածեն անգամ իրենց փողից խոսելու մասին:
Թերեւս հենց սա է ամենապարզ բացատրությունը, թե ինչ է տեղի ունենում աշխարհում վերջին 20-25 տարիներին, երբ ԱՄՆ պետական պարտքն աճեց 6 անգամ ¥1990-ինª 3,2 տրիլիոն դոլար, տե°ս գրաֆիկ 1-ը, էջ5 ¤:
Բայց ինչքա±ն կարելի է ուժային մեթոդներով այդ գործընթացը պահել, առավել եւս, որ նման ամեն ցուցադրական պատերազմ, ինչը 2000-ից սկսած դարձել է չափից դուրս հաճախակի, ամերիկյան պետական պարտքը միանգամից մի քանի տրիլիոնով վեր է թռցնում, եւ, արդյունքում, այսպես ասած հակաահաբեկչական պատերազմների սկզբից ի վեր այն ավելացել է մոտ 14-15 տրիլիոնով:
Այսինքնª պարտքի ծավալն ու դրա աճի դինամիկան դարձել է այնպիսին, որ եթե անգամ չուզենաս էլ ավելացնել, միեւնույն է, միայն սպասարկումը արդեն սկսում է տարեկան մի կես տրիլիոնով ընդհանուր պարտքն ավելացնել: Կամ ինչքան էլ ուժ գործադրվի, չէ± որ կա մի սահման, որից այն կողմ պարտք տվողները պարզապես ԱՄՆ-ին կհամարեն անհուսալի պարտապան:
Շատ վերլուծաբաններ այն համոզմունքին են, որ այդ պահն արդեն եկել է, շատերն էլ դեռ 5 կամ տասը տարվա կյանք են կանխատեսում ամերիկյան դոլարին, եթե, իհարկե, ներկայիս տեմպերը պահպանվեն: Սակայն այդ ամենով հանդերձ կա մի գործոն, որը կարծես թե էականորեն արագացնում է դոլարի մայրամուտը:

ՌԴ-Ն ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ ԵՆ
ԴՈԼԱՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ


Վերջին օրերին, ինչպես հայտնի է, ՙգունավոր հեղափոխության՚ նմանվող երեւույթներ սկսեցին նկատվել չինական Հոնգկոնգում: Այդ երեւույթները դեռ պահպանվում են, թեեւ դժվար է հավատալ, որ Չինաստանի կարգի երկրում հնարավոր է Ուկրաինային նմանվող ինչ-որ բան սարքել: Բայց փորձել, ըստ որոշ փորձագետների, Վաշինգտոնը նույնիսկ ստիպված էր, քանի որ վերջին ժամանակներս Չինաստանը, կարծես թե, դոլարի համար բավական ծանր մի ՙսյուրպրիզ՚ է պատրաստել:
Մինչ դրան հասնելը նկատենք, որ վերջին տասնամյակում, ամերիկյան պետական պարտքի աճին եւ դոլարի իրական կշռի էական նվազմանը զուգահեռ աշխարհում ոսկու գներն աճեցին մոտ 4 անգամ: Դա բացատրվում էր, որ դոլարի հանդեպ հավատի կորուստը պարտադրում էր դոլարային պետական պահուստները եւ մինչեւ իսկ շրջանառությունից դուրս գտնվող մասնավոր կապիտալը վերածել ոսկու, ինչը, բնականաբար, էականորեն ազդեց դրա պահանջարկի եւ գների վրա: Բայց մյուս կողմից էլ վերջին մեկուկես-երկու տարիներին ոսկու համաշխարհային գներն ունցիայի հաշվով մոտ 1800 դոլարից նվազեցին մինչեւ մոտ 1200 ¥տե°ս գրաֆիկ 2-ը¤: Բայց փաստն այն է, որ այդ համաշխարհային գներ կոչվածը ձեւավորվում է նյույորքյան եւ լոնդոնյան բորսաներում: Եվ ահա մասնագետներն էլ փաստում են, որ մասնավորապես ամերիկյան Comex-ում վերջին երկու տարիներին ոսկու գները ֆիքսվում են ոչ թե ՙկենդանի՚ մետաղի առեւտրի, այլ, կոպիտ ասած, թուղթ առնել-ծախելու արդյունքում, եւ դրա արդյունքում ձեւավորված գներն էլ անմիջապես արհեստականորեն տարածվում են համաշխարհային ՙկենդանի՚ առեւտրի վրա: Դոլարի իրական ՙկշիռը՚ որոշելու համար այն պետք է համեմատել հենց ոսկու հետ, եւ եթե չի ստացվում դոլարի ՙկշիռն՚ ավելացնել, ապա ցանկալի համեմատություն ստանալու համար պետք է ոսկունը գցել: Բայց ահա վերջին ժամանակներս Չինաստանը սկսել է շանհայյան բորսայի հիման վրա ստեղծել ոսկու համաշխարհային առեւտրային հարթակ, որը, ըստ մի շարք հեղինակավոր մասնագետների, արդեն իսկ սկսում է դեպի իրեն գրավել արեւմտյան բորսաներից արհեստականորեն դուրս մղված ոսկու ՙկենդանի՚ առեւտուրը: Ընդ որում, հենց այդ գործընթացի մեկնարկի ֆոնին էր, որ սկսվեցին հոնգկոնգյան անկարգությունները, եւ այս երկու երեւույթների կապը մեկ փորձագետ չէ, որ մատնանշում է:
Դոլարին հասցվող չինական ¥նկատենք, որ ռուսական, հնդկական, հարավաֆրիկյան ոսկու առք ու վաճառքն էլ են պատրաստվում թեքվել շանհայյան հարթակի ուղղությամբ¤ այս ՙոսկյա՚ հարվածի հետեւանքները նույն հեղինակավոր փորձագետների գնահատմամբ տեսանելի կդառնան արդեն առաջիկա ամիսներին: Եվ այդ հանգամանքը կապելով մյուս հումքային եւ առեւտրային գործարքներում եւս դոլարից սեփական վայլուտային անցնելու ռուս-չինական ներկայիս ընդգծված քայլերի հետ, հիշատակված մասնագետները գալիս են այն տրամաբանորեն միակ եզրակացությանը, որ ընթացքի մեջ է դրված դոլարի համաշխարհային հեգեմոնիային վերջ տալու ռուս-չինական լավ հաշվարկված ծրագիր: Ընդ որում, մինչեւ իսկ ՌԴ-ի նկատմամբ ներկայիս պատժամիջոցներն իր մի քանի առանձնահատկություններով ¥պատժամիջոցների ֆոնին երկրից զգալի քանակությամբ արդեն վտանգավոր դարձող դոլարային միջոցների դուրս բերելը, էներգետիկ եւ բանկային հատվածի նկատմամբ պետական գրեթե ամբողջական սեփականատիրական վերահսկողության հաստատումը եւ այլն¤ կարծես թե ռուսների համար դառնում են դոլարային հնարավոր պայթյունի փլատակների տակ չմնալու միանգամայն պահանջված միջոց:
Մյուս կողմից էլª հիշատակված մասնագետները հենց այս իրավիճակով են բացատրում ամերիկյան ներկայիս աննախադեպ ագրեսիան աշխարհի տարբեր հատվածներում, ինչպես նաեւ նախագահ Օբամայի` ՌԴ-ին ԱՄՆ-ի համար հիմնական վտանգը համարող հայտարարությունը ՄԱԿ-ում: Բայց կհաջողվի ԱՄՆ-ին կանխել իր համար հույժ վտանգավոր այս զարգացումները: Տարբերակներից մեկը մեծ պատերազմն է, որի համար, սակայն, 18 տրիլիոն դոլար պարտքը շալակին առած եւ սեփական արժույթը թղթի վերածվելու հեռանկարի առաջ կանգնած Վաշինգտոնն ակնհայտորեն բավարար ազատ միջոցներ պարզապես չունի: Բայց նաեւ չմոռանանք, որ ԱՄՆ-ն ունի զորեղ ռազմական պոտենցիալ, միջուկային զենքի գերհզոր պաշարներ, այսինքնª նման պետության դեֆոլտը, իրոք, մահացու վտանգավոր է ողջ աշխարհի համար, թեեւ նման փորձ աշխարհն ունիª ԽՍՀՄ-ի կործանումը:
Ամեն դեպքում, եթե ոչ այսօր, ապա վաղը-մյուս օրը դոլարն այս տեսքով պահելը, գրեթե բոլորին է ակնհայտ, դառնում է անհնար: Միգուցեեւ կլինեն այդ պայթյունը հնարավորինս մեղմելու գլոբալ պայմանավորվածություններ: Բայց մինչ այդ էլ շատ երկրներ են այդ ամենից տուժելու, թեեւ արդեն իսկ լուրջ կորուստներ կրում են: Հիմնական վտանգները, անշուշտ, առաջին հերթին հասել եւ դեռ կհասնեն հիմնական կոնֆլիկտային գոտիներում կամ դրանց հարեւանությամբ գտնվող պետություններին, այսինքն ֆիքսենք, որ Հայաստանը եւս այդ ռիսկային երկրների ցանկում է: Երկրորդ հարվածը բաժին է հասնելու դոլարային պահուստներ ունեցող երկրներին, ասենք նաեւ անձանց եւ տնտեսական կառույցներին: Այս առումով Հայաստանը համեմատաբար հանգիստ վիճակում է, հաշվի առնելով, որ, ցավոք, վերջին տարիներին հիմնականում միայն պարտքեր է կուտակել: Բայց ահա նկատելիորեն դոլարիզացված հայաստանյան հանրային եւ տնտեսական կյանքը նման իրավիճակում կարող է բավականին ծանր վիճակում հայտնվել: Թեեւ, եթե դոլարին հաջողվի եւս մի քանի տարի դիմանալ, ապա Եվրասիական միությանն անդամակցությունը կարող է Հայաստանին ներքին դոլարիզացիայի մակարդակն առավելագույնս նվազեցնելու հնարավորություն տալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում