ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ՙԺառանգության՚ փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց արդարացնել սեփական ազգանունը: Երբ նրան հարց ուղղեցին, թե արդյոք ժամանակին ժողովրդական ընդվզումն առաջնորդելու փոխարեն Վովա Գասպարյանի հետ աղոթելու գնացած Րաֆֆին հիմա կարող է համարվել վստահելի առաջնորդ, նա տվեց հետեւյալ պատասխանը. ՙԵթե Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը գեթ մեկ ճիշտ քայլ է կատարել, դա եղել է այն, որ նա ժողովրդին Բաղրամյան փողոցից հեռացրել է, որովհետեւ արյուն էր հոսել ու կարող էր ավելի շատ արյուն հոսել, իսկ դա բացարձակ տեղին չէր ու պետք չէր, որովհետեւ մարտիրոս կարելի է լինել ու պետք է լինել, եթե դրա կարիքը կա, բայց հազար անգամ ներողություն եմ խնդրում, մարդ չպետք է էշ նահատակ լինի՚: Դե ինչ, այդ հայտարարությունը համահունչ է ոչ միայն պարոն Մարտիրոսյանի ազգանվանը, այլեւ նա նրբորեն մեծ գլաքարեր է գլորում ինչպես սեփական առաջնորդի, այնպես էլ ԼՏՊ-ի բոստանը: Ստացվում է, որ այդ օրը Րաֆֆու միակ ճիշտ քայլը հենց վերը հիշատակված աղոթքն էր, իսկ մյուս քայլերը կասկածի տակ են դրվում, ինչ վերաբերում է ՙէշ նահատակին՚, ապա դա ակնարկ է 2008-ի մարտի 1-ին ժողովրդին արյունահեղության տարած ԼՏՊ-ի հասցեին:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը մեկ այլ հետաքրքիր բան էլ է ասել. ՙՄեզ համար էական չէ, թե ով կգա իշխանության, իշխանության եկողը պետք է ունենա ժողովրդի վստահությունը՚: Դե, 1991-ին ժողովրդի 83%-ի վստահությամբ իշխանության եկավ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ինչ արեց այդ նույն վստահությունը տված ժողովրդի հետ... Եվ հենց վերջերս ԼՏՊ-ն մի զարմանալի հայտարարությամբ հանդես եկավ. ՙՏեսնենք, ուրեմն, թե աշնանային քաղաքական գործընթացներում ընդդիմությունն ու ժողովուրդն ինչ պատասխան են տալու ցինիզմի այս շքահանդեսին: Ժողովրդական զանգվածների ակտիվ մասնակցության պարագայում այս անգամ հաստատ ավազակապետության համար խիյարը թարս ա բուսնելու՚: Դե ինչ, զարմանալիորեն ճշգրտորեն է ՀԱԿ առաջնորդը նկարագրել սեփական ճամբարակիցների գործողությունները` ցինիզմի շքահանդես: Եվ, երեւի թե, ծերուկը լավ է կանխազգում, որ եթե ժողովուրդը շատ լինի ու սեփական ականջներով լսի ՙեռյակի՚ մատուցած ՙգունավոր կտերը՚, ապա այդ դեպքում ինչ կանի ե°ւ ՙխիյարի՚, ե°ւ ՙեռյակի՚, ե°ւ սեփական մաղձով ինքնաթունավորված այդ գործչի հետ, որը վաղուց է խայտառակել առաջին նախագահի կարգավիճակը:
Զարմանալի մարդիկ են ուկրաինացիները: Արդեն ինչքան ժամանակ է ընկել են ԼԵՆԻՆԻ արձանների ետեւից: Նախորդ գիշեր Խարկովում եւս 2 արձան է տապալվել, իսկ ընդհանուր առմամբ, տարեսկզբից Ուկրաինայում տապալել են ՙհամաշխարհային պրոլետարիատի՚ առաջնորդի առնվազն 300 արձան: Անշուշտ, Լենինը մեր աչքի լույսը չէ, նույնիսկ շատ հիմքեր ունենք ազգովի նրան համարել աչքի գրող, բայց ուկրաինացիների պարագայում... Ախր, հենց Լենինն է փաստացի ստեղծել Ուկրաինա կոչվածը, արհեստականորեն միավորելով մեկ հանրապետության կազմում ռուսներից ու լեհերից խլած հողերը: Եվ այս մարդիկ փոխանակ շնորհակալ լինեն այն գործչին, ով եթե չլիներ, ապա Ուկրաինա էլ գոյություն չէր ունենա, զարմանալիորեն ընկած են նրա արձանների հետեւից: Դա մոտավորապես նույնն է, որ հայերով ընկնեինք Տիգրան Մեծի արձանների ետեւից, արքայից արքային պատերազմ հայտարարեինք... Կարճ ասած, դա զանգվածային հոգեխանգարման դասական օրինակ է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում