Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական ՙեռյակի՚ հրավիրած հանրահավաքը շարունակում է մնալ առեղծվածային թե° բովանդակության առումով, թե° ՙեռյակի՚ առաջնորդների հարցով: Մինչ այժմ թեպետ ՀԱԿ, ՙԲարվաճ Հայաստան՚ եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունների ակտիվը հանրությանը համոզում ու վստահեցնում է, որ հանրահավաքին կմասնակցեն Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նույն առաջնորդների գրասենյակները շարունակում են չհաստատել այդ լուրերը:
Ի վերջո, թե մշտապես հանրահավաքներին ներկա ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հանրահավաքին, թե` ոչ, փորձեցինք պարզել կուսակցության մամլո խոսնակ, Երեւանի ավագանուՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՑ. - Դեռեւս հստակ ոչինչ չկա: - Որեւէ նախապայման կա, որով պայմանավորված է պարոն Հովհաննիսյանի մասնակցությունը: - Ո°չ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի մասնակցել, ապա կմասնակցի: Նման նախապայմաններ չկան: