30.000-ԱՆՈՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԼՈՒՐԵՐ
Ոչ իշխանական եռյակի հանրահավաքին մնացել են ընդամենը հաշված օրեր, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚ եւ ՀԱԿ կուսակցությունների առաջնորդները կմասնակցեն հանրահավաքին, թե` ոչ: Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ փորձեցինք պարզել ԲՀԿ առաջնորդի հավանական կամ ոչ հավանական մասնակցության հարցը Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ.
-Այս պահին ես դեռեւս այդ մասին տեղեկատվություն չունեմ: - Ի դեպ, մամուլում շրջանառվում է, որ պարոն Ծառուկյանը նախապայման է դրել, թե կմասնակցի հանրահավաքին այն դեպքում, եթե 30 հազար մարդ հավաքվի: Կա± նման բան իրականում: - Երեւակայության մակարդակի լուրերին ես մեկնաբանություն չեմ տալիս: Նշենք, որ փորձեցինք նաեւ կապ հաստատել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ, սակայն ՀԱԿԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանի հեռախոսահամարը համառորեն լռում էր: