ՙՙԵՌՅԱԿԸ՚ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՙԵՌՅԱԿԸ՚ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր Լարիսա Ալավերդյանից ՙԻրավունքը՚ պարզեց` ինչ տպավորություն ունի ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚ մարզային հանրահավաքներից, արդյոք ժողովուրդը կմիավորվի այդ ուժերի շուրջ: ՙԺողովուրդը պատրաստակամ է միավորվելու, եթե քաղաքական ուժերն արդյունավետ ճանապարհ ընտրեն եւ հասնեն այն նպատակին, որը հնչեցվում է՚,- վստահեցնում է նախկին պատգամավորը:
-Տեսակետ կա, որ ՙեռյակը՚, մարզային հանրահավաքներով, դժգոհության ալիքը բորբոքելով, ճանապարհ է հարթում նախկին նախագահ Ռ. Քոչարյանի համար:
- Ես դա չեմ բացառում: Մենք քսան տարվա փորձ ունենք եւ տեսել ենք` ինչպես են քաղաքական ուժերն արագ եւ անսպասելի փոխում իրենց կողմնորոշումը: Եթե Քոչարյանը լինի բավական ակտիվ, կկարողանա այնպիսի վիճակ ստեղծել, որ իր համար շահեկան լինի: Ես նկատել եմ, որ դյուրահավատությունը, շահավետության փնտրտուքը քաղաքական ուժերին մեկ բեւեռից տանում է մի այլ բեւեռի: Շատերը, ցավոք, ղեկավարվում են պահի կամ նեղ անձնական խմբակային շահերով: Քանի որ երկրորդ նախագահին վերադարձնելու մասին խոսեցիք, պարտադիր չէ, որ դա ՙեռյակի՚ կողմից արվի: ՙԵռյակում՚ կլինեն խմբեր, անձեր, կլինեն այնպիսի ուժեր, որոնք քաղաքական այդ երեք ուժերի հետ որեւէ առնչություն չունեն եւ գուցե դառնան հիմք երկրորդ նախագահի վերադարձի համար:
- ՙԵռյակն՚ իր առջեւ դրել է իշխանափոխության պահանջը: Արդյոք դա ի կատար կածվի:
- Ես ինքս իշխանության փոփոխությունը լավ նպատակ չեմ համարում, որովհետեւ փորձը ցույց է տվել` պետք է լինի համակարգի փոփոխություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

