ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Արխիվ 12-16ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայաստանյան այցը պաշտոնապես բացատրվել է նրանով, որ նա այցելում է ՀԱՊԿ այն տարածաշրջանները, ուր սահմանային լարվածություն կա: Որոշ ՙվերլուծաբաններ՚ սակայն, ինչ-ինչ թաքուն նպատակներ էին փնտրում նրա այցում` ստեղծելով մեկը մյուսից խուճուճ դավադրությունների տեսություններ: Բայց այցը ցույց տվեց, որ այն ճշգրտորեն համապատասխանում է հայտարարված նպատակին` Բորդյուժան այցելեց հայ-ադրբեջանական սահման: Այստեղ ամբողջ նորությունն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը առաջին անգամ է այցելում հայ-ադրբեջանական սահման, այն էլ` այցի ամենալայն լուսաբանումով: Դա կարելի է համարել յուրահատուկ դեղին քարտ իրավիճակը սրող եւ ռազմական սադրանքների գնացող Ադրբեջանին:
Ա. Ա.

