Չնայած հսկայական գրանտածիծ հանրույթից ոչ ոք չի միացել ՙեռյակին՚, այնուամենայնիվ, հայտնվել է ՙՀԿ-ների կոչ՚` ակտիվ մասնակցելու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որը ստորագրել են 4 ՀԿ: Դրանցից 3-ի անունները ոչինչ չասող են, սակայն 4-րդը ՙՀայոց համազգային շարժում՚ հասարակական կազմակերպությունն է, որը գլխավորում է ՀԱԿ-իստ Վահագն Հայոցյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին դա ստեղծվել էր, որպեսզի Արարատ Զուրաբյանին եւ այլ նախաձեռնողներին խանգարեն գրանցել ՀՀՇ անունով կուսակցություն, սակայն չէին կարողացել: Հիմա էլ այդ ՀԿ-ն ստորագրել է ՙեռյակային՚ հանրահավաքի կոչի տակ, բայց էականը ոչ թե այդ ստորագրությունն է, այլ դրա վերաբերյալ բուն ՀՀՇ-ի արձագանքը: ՀՀՇ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ այդ կոչի կապակցությամբ բավականին կոշտ հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել ՀՀՇ-ի ղեկավարների եւ Լեւոն Զուրաբյանի միջեւ, որի ընթացքում ոչ այնքան գրական բառապաշարով Զուրաբյան Լյովիկին ասել են այն ամենը, ինչ մտածում են նրա մասին, եւ պահանջել են կեղծ ՀՀՇ-ի անունը որեւէ տեղ չօգտագործել: Միաժամանակ սոցցանցերի եւ կապի այլ միջոցների օգնությամբ ՀՀՇ բոլոր անդամներին տեղեկացրել են, որ այդ կոչի հետ ՀՀՇ կուսակցությունը որեւէ կապ չունի: