ՙՎԱՏ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՙՄԱՅԴԱՆԱՅԻՆ՚ ԵՐԱԽԸ

Արխիվ 12-16

ՎԱՏ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՙՄԱՅԴԱՆԱՅԻՆ՚ ԵՐԱԽԸ


Ինչքան մոտենում է մեր երկրի մուտքը Եվրասիական միություն, այնքան ավելի նկատելի են դառնում ներքաղաքական իրավիճակը լարելու փորձերը: Որոշ փորձագետներ զգուշացնում են, որ Հայաստան ոչ քիչ գումարներ են մտել` մայդանային երեւույթներ կազմակերպելու նպատակով: Ճիշտ է, բոլորը հասկանում են, որ ստորագրումը կանխել հնարավոր չէ, սակայն ստորագրումից հետո կա եւ խորհրդարանական վավերացման փուլ:

Ու հիմա ամեն ինչ ծրագրվում է հենց վավերացումը տապալելու սցենարի շրջանակներում: ՙԵռյակի՚` գնալով ավելի ագրեսիվացող հրապարակային գործողությունները, ինչպես նաեւ հոկտեմբերի 10-ի ՙհամապետական՚ հանրահավաքը այդ ամենի սոսկ նախերգանքն է:

ԴԵՐԵՐՆ ՈՒ ԴԻՄԱԿՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ

Բնականաբար, ՙեռյակը՚ եւ նրա թիկունքում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը քաջ գիտակցում են, որ եթե բացեիբաց հանդես գան Եվրասիական միության դեմ ուղղված կարգախոսներով եւ ազնվորեն խոստովանեն, որ իրենց գործունեությունը հակառուսական է եւ ուղղված է ընդդեմ մեր երկրի եվրասիական քաղաքակրթական ընտրության, ապա հանրահավաքներին, ցույցերին, երթերին կմասնակցի նույնքան մարդ, ինչքան գալիս են, ասենք, Հայրիկյանի կամ սաքունց-մաքունցների մանրահավաքներին:
Ու որպեսզի հանրությանը ավելի հիմնավոր ձեւով մոլորեցնեն, ՙերկրորդ էշելոնը՚` բացեիբաց հակառուսական կարգախոսներով հանդես եկող գործիչները, նույն ՙեռյակին՚ մեղադրում են ռուսական սայլին կցված լինելու մեջ, բարձրաձայն արտահայտում իրենց քամահրանքը` Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը չբարձրացնող ոչ իշխանական ուժերի հանդեպ: Բնականաբար, դա ուղղված է հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակին, եւ որպեսզի թվացյալ հակասությունը էլ ավելի լավ քողարկվի, միաժամանակ քոչարյանական եւ տերպետրոսյանական քարոզչական ռեսուրսները արեւմտյան բացահայտ կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին ամենավիրավորական արտահայտություններով պիտակում են որպես ՙԲաղրամյան 26-ի կամակատարներ՚:
Իսկ այն, որ այդ թվացյալ հակառակորդները իրականում նույն սանրի կտավն են եւ սպասարկում են նույն տերերին, պարզապես տեղի է ունեցել դերաբաժանում, այնքան էլ դժվար չէ կռահել: Հիմա ովքեր են ՙեռյակի՚ նախապատրաստական հանրահավաքների ՙտոն տվողները՚` ե°ւ հրապարակային, ե°ւ խոհանոցային մակարդակով: Դրանք հիմնականում երկուսն են` Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, դե, կողքից էլ նրանց ՙպուճուր ախպեր՚ Լյովիկ Զուրաբյանը: Կարծում ենք` հարկ չկա ներկայացնելու Վարդան Սիվիլիթասիչի` ամերիկյան ազդեցության գործակալ լինելու իրողությունը: Հարկ չկա նաեւ կրկին հիմնավորելու այն իրողությունը, որ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, եւս որոշակի ԲՀԿ-ականներ ԲՀԿ-ի հենց օսկանյանական, ՙնարնջագույն՚ թեւի ներկայացուցիչներն են, ում ժամանակին` դեռ 2012-ին, Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի քարոզչամեքենաները հռչակել էին ՙԲՀԿ-ի քաղաքական թեւ՚: Ինչ վերաբերում է Լյովիկ Զուրաբյանին, ապա հարկ է հիշեցնել, որ նա երկար տարիներ հանդես էր գալիս բրիտանաթուրքական տխրահռչակ ՙՀակաճգնաժամային խմբի՚ փորձագետ: Ավելորդ է հիշեցնել եւ ԼՏՊ-ի` թուրքաադրբեջանամետ հայացքները եւ սերտ կապերը սիոնիստական շրջանակների հետ` դա հանրահայտ փաստ է:
Այսինքն, ինչ է ստացվում: Ստացվում է հետեւյալը` որ անկախ դրդապատճառներից, անկախ սոցիալական եւ այլ դժգոհության աստիճանից, ՙեռյակի՚ հանրահավաքներին, ցույցերին, նստացույցերին ու այլ գործողություններին մասնակցելու եկող ամեն ոք կամա, թե ակամա աշխատելու է Եվրասիական միություն Հայաստանի մուտքը տապալելու, հայ-ռուսական կապերը թուլացնելու եւ խզելու, աշխարհաքաղաքական առումով մեր երկիրը ՆԱՏՕ-ի ՙտարածաշրջանային օպերատոր՚ Թուրքիայի կցորդ դարձնելու, Արցախը կորցնելու, համասեռական ամուսնությունները եւ աղտեղություններն օրինականացնելու օգտին: Ջախջախիչ մեծամասնությունը` ակամա, քանզի ժողովրդին` որպես կուտ, ՙեռյակը՚ փորձում է կերցնել ՙսոցիալական օրակարգի՚ մասին հեքիաթը: Թե` տեսեք-տեսեք, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի իշխանությունը իրականացնի այսինչ կամ այնինչ սոցիալական ծրագիրը, այս սրիկաները չարեցին, ուստի` եկեք նրանց քշենք, հետո կտեսնենք:
Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր կողմնակիցներով ՙեռյակի՚ հանրահավաքներին չի մասնակցելու, որպեսզի չխանգարի, պարադոքսալ ձեւով ճշմարտություն էր ասում: Չէ± որ ե°ւ ինքը, ե°ւ Բագրատյանը, ե°ւ լաչառ Զարուհի Փոստանջյանը` նրանք բոլորը բացահայտ արեւմտյան կրեատուրաներ են: Իսկ արեւմտամետությունը թաքցնելու առումով, նույն ՙեռյակում՚ էլի ահագին ջանքեր են պետք` պարտակելու ամերիկացիներ Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մաքուր ամերիկյան դեմքերը: Այդքան շատ դիմակ միանգամից ապահովելը այնքան էլ հեշտ չէ: Ավելի հեշտ է նույն սանրի կտավներին ներկայացնել իբրեւ քաղաքական հակառակորդներ: Դերերն ու դիմակները բաժանված են, մնում է շարունակությունը:

ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԱՓԱՆՈՒՄ Է
ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻ ՄՈՒՐԱԶԸ


Իրավիճակը շիկացնելու տեխնոլոգիայի տեսակետից առանձնապես համոզիչ չեն ո°չ ՙքառյակի՚ չարաբաստիկ 12 կետերը, որոնց վերաբերյալ կառավարությունը մանրամասն պատասխան է տվել, ոչ էլ սահմանադրական բարեփոխումները ՙքըխ՚ հռչակելը: Չէ± որ ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության համար սահմանադրական իրավագիտությունը չինական այբուբենի պես բարդ ու անհասկանալի մի բան է, իսկ ՙհորս արեւ, սահմանադրական փոփոխությունը հավերժացնում է Սերժի իշխանությունը՚ տեսակի պնդումների արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածելի է: Ու այդ առումով` ՙեռյակի՚ համար իսկական նվեր էր մանր եւ միջին առեւտրով զբաղվող մարդկանց դժգոհությունը ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքից: Թե ինչպես հարկը 3,5-ից մինչեւ 1 տոկոս նվազեցնելը կարող է վատ լինել` դա լրիվ առանձին թեմա է, այստեղ պարզապես նշենք, որ ընդամենն ամիսներ առաջ ամբողջ ՙեռյակ՚ կոչեցյալը, բացառությամբ ՙդեմ՚ քվեարկած Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի, այդ օրենքի ջերմ կողմնակիցն էին, եւ մի բան էլ` ՀՀԿ-ին մեղադրում էին իրենց գաղափարը գողանալու մեջ: Իհարկե, ենթադրությունը, որ ժողովրդի հիշողությունը կարող է հավի հիշողությունից էլ կարճ լինել, բավականին խախուտ հիմք է, բայց բոլոր դեպքերում այդ ալիքը հեծնելու ցանկությունը պարզ երեւում էր: Մանավանդ որ, ստվերից առեւտրականների դժգոհությունը հրահրում էին եւ 6-րդ շարասյան ներկայացուցիչ օլիգարխներն ու չինովնիկները:
Սակայն վարչապետ  Հովիկ Աբրահամյանը առեւտրականների գործոնը մեկ օրում արանքից հանեց` առեւտրականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ պայմանավորվելով, որ օրենքի կիրառումը հետաձգվում է մինչեւ փետրվարի 1-ը, եւ այդ ընթացքում նաեւ ուղիներ կփնտրվեն` կնճռոտ պահերը օրենսդրական եւ ենթաօրենսդրական գործիքներով հաղթահարելու համար: Այսինքն` իզուր կորավ ե°ւ ՙեռյակի՚` խորհրդարանական դահլիճում սարքած լաչառությունը, ե°ւ Արամ Մանուկյանի` լոռեցիներին տրված ամոթանքը, թե ինչու չեն միանում առեւտրականների շարժմանը: Առեւտրականներն իրենց հարցերի պատասխանները ստացել են, այս պահի դրությամբ բավարարված են եւ ցանկություն չունեն սեփական փոքրիկ բիզնեսով զբաղվելու փոխարեն` մասնակցել տարատեսակ կասկածելի ակցիաներին` ոչ պակաս կասկածելի լիդերների առաջնորդությամբ:
Մեկ այլ ոչ պակաս կարեւոր, կարելի է ասել` առանցքային պահը ԲՀԿ-ի օսկանյանական թեւի կողմից ամբողջ կուսակցությանը արմատական հակաիշխանական դաշտ ներքաշելու փորձն է: Պատահական չէ, որ Նաիրա Զոհրաբյանի շուրթերով հնչեցվեց իշխանափոխությանը գնալու մայդանային կոչը, եւ ազդարարվեց ներքին թշնամանք հրահրելու կուրսը: Ահավասիկ. ՙՄիայն թշնամին կարող է սեփական ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվում է այս իշխանությունը, միայն թշնամին կարող է ժողովրդին ինքնասպանության հասնող տոկոսների տակ դնել՚, կամ ՙանգամ մեր թշնամիներն են ասում` արդյո±ք սա չէ ձեր իշխանությունը, որը ամեն ինչ անում է, որ ձեր երկրի ժողովուրդը արտագաղթի՚: Դե, սա արդեն վերջն է` սեփական ՙիրավացիությունը՚ հիմնավորելու համար թուրքի եւ ադրբեջանցու կարծիք վկայակոչել... Բայց բոլոր դեպքերում ամեն ինչ դեպի ռեալ մայդանային հուն առաջնորդելու համար կրիտիկական նշանակություն ունի մասնակիցների քանակը: Կուսակցությունների առաջնորդները դեռ չեն հաստատում իրենց մասնակցությունը հանրահավաքին, սակայն կուսակցական որոշ գործիչներ ասում են, որ դա հաստատ է: Այսպես, ԲՀԿ-ի առաջնորդի պարագայում Ստեփան Մարգարյանը հայտարարում է, որ մասնակացությունը հանրահավաքին ստույգ է, Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ դա որոշված հարց է, պարզապես որոշված չէ, թե որ պահին, համ էլ ընդհանրապես մեկ հանրահավաքով չի սահմանափակվելու, մինչդեռ պաշտոնական ամենաանմիջական աղբյուրը` ԲՀԿ ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանը չի հաստատում նրա մասնակցությունը:
Նման է, որ առաջնորդների մասնակցության վերաբերյալ խոսքով ձգտում են մարդաքանակ ներգրավել (այլապես ժողովուրդը կկորցնի ամեն մի հետաքրքրություն` հանրահավաքի նկատմամբ), միաժամանակ ձգտելով ամբողջ ԲՀԿ-ին ներքաշել իշխանության դեմ առճակատման մեջ կատարված փաստի, մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ տեխնոլոգիաների միջոցով:
Պարզ է, որ այդպիսի ձեռնարկման հաջողությունը կասկածի տակ է, ուստի պահեստային տարբերակներ էլ են նախատեսված: Խոսակցություններ են պտտվում, որ կարող է եւ Ռոբերտ Քոչարյանը բացահայտորեն, սեփական դեմքով` որպես առաջնորդ, մտնել գործընթացի մեջ: Դե, իսկ Զառան ու Նիկոլը ՙպահեստային տարբերակ՚ են` նախորդ իշխանությունների մաս երբեւէ չկազմելու ՙանբիծ ասպետների՚ առասպելով:
Բայց կա եւ այլ, մեծ, գլոբալ խնդիր: Համաշխարհային, քաղաքակրթական մակարդակով գնում է աշխարհի հսկաների բախում, որի հանգուցալուծումը, թերեւս, առաջիկա ամիսներին կլինի: Այդ պայմաններում ցանկացած ներքին խռովություն էապես մեծացնում է վտանգը, որ մեր երկիրը ոտատակ կգնա: Ու դրա համեմատ` բոլոր թիմային, խմբակային, իրավիճակային շահերը ճղճիմից էլ ճղճիմ են: Հետաքրքիր է, հայկական ազգանուն ունեցող անձինք, ովքեր փորձում են եփել տեղական ՙՄայդանի՚ դժոխային շիլան, իրենց հաշիվ տալի±ս են, թե ինչ են անում...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում