ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՎ...
Արխիվ 12-16ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՎ...
Այսօր Կենտրոն Նորք-մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցավ նախագահի նախկին թեկնածում, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյաի դատական գործընթացը: ԱԻՄ առաջնորդը, իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված և այս պահին պատիժ կրող Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից պահանջում է 40 միլիոն դրամ վնասի փոխհատուցում: Գործը գտնվում է դատաքննական փուլում եւ կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, ապացույցները: Կողմը գտնում է, որ հայցը իրավաչափ է, ենթակա է մեկնաբանման, իսկ պատասխանող կողմից եղան առարկություններ, որ հայցը իրավաչափ չէ: Վերջին խոսքը կլինի դատարանինը եւ ըստ «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության փաստաբան` Ժիրայր Սաֆարյանի, որը դատարանում պաշտպանում է Պ. Հայրիկյանի շահերը նշեց, որ այն կավարտվի մինչեւ տարվա վերջ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

