«ԱՅՍ ԱԺ-Ն ՊԱՏՈՒՀԱՍ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ». «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ» ԿՐԹՕՋԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻԸ՝ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

«ԱՅՍ ԱԺ-Ն  ՊԱՏՈՒՀԱՍ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ». «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ» ԿՐԹՕՋԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻԸ՝ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վերջերս ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունը, որտեղ ի թիվս այլ խախտումների  խոսվում էր կրթական որոշ հաստատություններում առկա չարաշահումների մասին: Այդ հաստատություններից մեկն էլ  «Անանիա Շիրակացի» կրթահամալիրն է, որտեղ արձանագրվել էր 147 մլն դրամի խախտում: «Իրավունքը» կրթահամալիրի տնօրենի ֆինանսական խորհրդատու Դավիթ Անանյանից  պարզեց՝ ինչ խախտումների մասին է խոսքը եւ ինչպես են արձագանքում  այն պատգամավորների հայտարարություններին, որոնք այդ ամենը որակեցին քրեական  հանցագործություն:

Ըստ Դավիթ Անանյանի՝  ֆինանսական խախտում  իրենց  կրթահամալիրը չի արել: «Եկեք խոսենք նախ եւ առաջ խախտումների ընդհանուր թվի՝ 355 մլն դրամի մասին: ՎՊ-ը չի պնդում, որ 355 մլն դրամը ենթակա է  վերադարձման պետբյուջե, քանի որ դա խախտում կամ չարաշահում չէ: Այդ մասին հայտարարեց հենց Իշխան Զաքարյանը:  ՎՊ-ի մասնագետները այդ թվային  հաշվարկներն իրականացրել են ՀՀ կառավարության  2006 թ-ի 1279, 2002 թ-ի 2179 որոշումների համաձայն   եւ ԿԳ նախարարի համատեղ հրապարակված համատեղ 2008-ի   հրամանով հաստատված օրինակելի կանոնադրությամբ:  2009 թ-ին ընդունվել է  հանրակրթության մասին օրենքը, ըստ որի՝ լիազոր մարմինը՝ այսինքն ԿԳՆ-ը մի շարք ակտեր պետք է հրապարակեր, որոնք պետք է փոխարինեին իմ կողմից մատնանշված  2006, 2002, 2179, 2008 թթ-ին ընդունված իրավական ակտերին:  Բայց  ԿԳ նախարարությունը թերացել է  եւ այդ  գործընթացը չի իրականացրել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է  այն պատգամավորների հայտարարություններին, որոնք   ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումները որակեցին քրեական  հանցագործություն, Դավիթ Անանյանի խոսքով այդ գնահատականները պրոֆեսիոնալ  չեն. «Ընդհանրապես  այսօրվա ԱԺ-ը  պատուհաս է  էս ազգի համար: Ինչ-որ բան որակելուց առաջ  ամեն  լավ կլինի կատարեր իր պարտականությունները, նոր փորձի որակումներ տալ»:

Պատգամավորների այդ որակումները նաեւ կրթահամալիրի տնօրեն Սշոտ Ալիխանյանի սրտով չեն.«Քրեական հանցագործություն բառակապակցությունն էնքան հեշտէ  ասել: Մի հատ խորացեք, տեսեք՝ իրականում ինչ է կատարվում: Ես բացասական եմ վերաբերվում կրթական  հաստատությունների մասին նման հայտարարություններին: Էսպես ասեմ. թող գնան  ԿԳ նախարարությունից սկսեն, որովհետեւ  մեզ չէին ստուգել, այլ ԿԳ նախարարությանը»:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում