Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ. ՊԱՐԶՎՈՒՄ Է...
Արխիվ 12-16Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ. ՊԱՐԶՎՈՒՄ Է...
Շուրջ երկու ամիս է ինչ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակայում է, ոչ միայն քառօրյա նիստերից, այլ պարզվում է նաեւ հանրապետությունից: Ըստ «Իրավունքի» աղբյուրի, պարոն Բագրատյանը արդեն երկրորդ ամիսն է ինչ գտնվում է Կիեւում: Պարզվում է նախկին վարչապետը, ով չալարեց եւ սեփական երկրի տնտեսությունը հողին հավասարեցրեց, այժմ գտնվելով վերը նշված երկերի կառավարությունում, որտեղ շխատում է որպես խորհրդական, որի դիմաց վերջինս ստանում է աստղաբաշխական թվերի հասնող գումարներ: Իսկ թե ի՞նչ խորհուրդ կարող է տալ պարոն Բագրատյանը առանց այդ էլ մայդան տեսած երկրին, թերեւս կարելի է չնախանձել: Մյուս հարցն էլ այն է, տեսնես ի՞նչ են մտածել Կիեւի իշխանությունները, որ պարոն Բագրատյանի նման «սուպեր» տնտեսագետին հրավիրել են իրենց կառավարություն` աշխատելու նպատակով: Դե ինչ բարի աշխատանք մաղթենք խոպան մեկնած մեր հայ պատգամավորին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

