ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԻ` ԻՍՈՅԻ ԿԱԼԱՆՔԸ ԿՐԿԻՆ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ
Արխիվ 12-16ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԻ` ԻՍՈՅԻ ԿԱԼԱՆՔԸ ԿՐԿԻՆ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Թևոսիկ) եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու և այն իրականացնողին` Մովսես Ներսիսյանին (Մոսո) սպանելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսո) կալանք եւս երկու ամսով երկարացվել է: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Իսոյի փաստաբան Արսեն Սարդարյանը:
Հավելելով. «Կարծում եմ ներպետական դատական ատյաններում պաշտպանյալիս խափանման միջոց կալանքը փոխելու խնդիրը չի լուծվի, և մենք կհասնեն մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ամեն դեպքում համոզված եմ ու մեկ անգամ կկրկնեմ, որ Իսրայել Սարգսյանին կալանավորելն անօրինական է, քանի որ նրա մեղքն ապացուցող հանգամանքներ չեն ներկայացվել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

