ՍՅՈՒՆԵՑԻ ՀԱՑԱՐՏԱՐԴՐՈՂ «ՄԱՐԶՊԵՏԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻՐԵՆ ԴԻՄԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՅՈՒՆԵՑՈՒ»
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԵՑԻ ՀԱՑԱՐՏԱՐԴՐՈՂ «ՄԱՐԶՊԵՏԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻՐԵՆ ԴԻՄԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՅՈՒՆԵՑՈՒ»
«Զարմանում եմ էն մարդկնց վրա, ովքեր տեղի-անտեղի շահարկում են Սուրիկ Խաչատրյանի անունը: Մարդը եկած օրվանից, վարկյան անգամ չի կորցնում զբաղվելու սյունեցիների հոգսերը թեթեւացնելու խնդրով: Չնայած ապերախտ կլինենք, որ չասենք, որ նա միշտ էլ`անկախ մարզպետ լինել չլինելուց հետաքրքվել եւ աջակցել է սյունեցիներին, շատ ժամանակ իր անձնական միջոցները չխնայելով: Եվ դա արել է առանց հաշվի առենելու, թե մարդիկ դա կգնահատեն, թե ոչ: Ու էսօր, երբ մեր մարզպետի առաջարկով Սյունիքում հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխվել է՝ դառնալով 600 գրամ հացի դիմաց՝ 240 դրամ, իսկ Գորսում` ընդհանրապես այսօրվանից 600 գրամ հացը կարժենա 200 դրամ ու այդ ամենը շհնորհիվ մեր մարզպետի: Ցավալին միայն այն է, որ նորից մի քանի անշհնորհակալներ, դրա մեջ ինչ-ինչ հետին նպատակներ են փնտրում»,-նման կերպ արտահայտվեց iravunk.com-ի խմբագրություն զանգահարած Գորիսի հացարտադրող գործարարներից` ՎԱՀԱԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Հավելելով.
- Ու հաստատ հավատեցեք, որ ամբողջ Սյունիքում օր-օրի դրական փոփոխություններ դեռ կլինեն: Որովհետեւ ի տարբերություն նախկին մարզպետի, Սերգեւիչը չի կենտրոնանում Սյունիքի մեկ կամ երկու քաղաքաների վրա, նրա համար կապ չունի մարդը կապանցի է, սիսիանցի, մեղրեցի, քաջարանցի, թե գորիսեցի: Նրա համար բոլորն էլ սյունեցի են, իսկ սյունեիների համար մեր մարզպետը միշտ էլ եղել ամուր մեջք: Նրան հարգում. գնահատում ու ընդունում են բոլորը, ու դա նրա համար, որ նա լսել եւ փորձում է ամեն կերպ աջակցել իրեն դիմած ցանկացած սյունեցու:
Հիշեցնենք, որ արձագանքելով Սյունիքի մարզպետարանում ՀՀ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և հացարտադրությամբ զբաղվող գործարարների հետ կայացած հանդիպման արդյունքում կայացված որոշմանը, այն է հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ: Գորիսում հացարտադրողները ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելու հացի գնագոյացման խնդիրները հաշվարկելով,հաշվի առնելով Գորիսում գործող ալրաղացի տնտեսական գործունեության մեջ ճանապարհածախսի բացակայությունը, հոկտեմբերի 8-ից 600 գրամ հացը կարժենա 200 դրամ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

