ԱՐԴՅՈՔ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16ԱՐԴՅՈՔ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես արդեն հայտնի է, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոր ղեկավար ունի՝ Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանը («Սամսունգի Արմեն»): Վերջինս փոխարինում է իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված Աբրամ Բախչագուլյանին:
«Իրավունքը» ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից պարզեց՝ արդյոք Արմեն Հայրապետյանը կադրային ջարդ իրականացնելու է ծառայությունում: Մամլո խոսնակի պարզաբանմամբ հոկտեմբերի վեցին գյուղնախարարը Արմեն Հայրապետյանին ներկայացրել է ՍԱՊԾ-ի աշխատակազմին: «Նորանշանակ ղեկավարը հայտարարել է, որ ակնկալում է բեղմնավոր եւ արգասաբեր աշխատանք»,-մանրամասնեց Սուքիասյանը՝ հավելելով, որ կադրային փոփոխությունների մասին որեւէ հայտարարություն Արմեն Հայրապետյանի կողմից չի եղել:
Սոնա Դավթյան

