ՍԱՐԿԻՍՈՎԸ ԿԱՐՈՂ Է ՓՐԿՕՂԱԿ ԴԱՌՆԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՍԱՐԿԻՍՈՎԸ ԿԱՐՈՂ Է ՓՐԿՕՂԱԿ ԴԱՌՆԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԱՄԱՐ


Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՙԵվրո-2016՚-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը` հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:
Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ-ն օրերս ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հրապարակած նախապատրաստական ծրագիրը: Այն իր մեջ ներառում է վերկանգնողական մարզում հոկտեմբեր 6-ին, երկուական մարզումներ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին, մեկ մարզում 9-ին եւ երկուսն արդեն հոկտեմբերի 10-ին: Իսկ սերբերը Երեւան կժամանեն հոկտեմբերի 9-ին:
Այսպիսովª առաջիկայում Հայաստանի հավաքականին բարդ փորձություն է սպասվում, հաշվի առնելով, որ պետք է փորձի առավելագույնը ստանալ այս հանդիպումից` առանց առաջատարների: Թեեւ Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչը բավականին լավ տրամադրվածություն են ցուցաբերում, բայց հանդիպման կարեւորությունն ու եղած խնդիրները մտահոգության տեղիք են տալիս: Միավորներ կորցնել տնային խաղերում` այս պահին Հայաստանի հավաքականն այլեւս իրեն թույլ տալ չի կարող: Չնայածª ՙկիսակազմ՚ թիմից մեծ սպասելիքներ ունենալ նույնպես չի կարելի: Սակայն Հայաստանի հավաքականի եւ հոլանդական ՙԱլմերե Սիթիի՚ կիսապաշտպան Նորայր Ասլանյանը կարծիք է հայտնել, որ եղած կազմով էլ, ազգային ընտրանին կարող է հաղթել սերբերին, ու նման տրամադրվածությունը, ինչ խոսք, հուսադրող է: Եթե ֆիզիկական պատրաստվածությամբ սերբերին հայ ֆուտբոլիստները այս պահին գերազանցել չեն կարող, ապա տանտերերի կարգավիճակը հոգեբանական առավելություն պետք է ստեղծի: Ինչեւէ, սա լավ առիթ է` ստուգելու համար, թե ինչի է ընդունակ Հայաստանի հավաքականի ՙերկրորդ՚ կազմը:
Ի դեպ, Արթուր Սարկիսովը, որը հոկտեմբերի 11-ին, ամենայն հավանականությամբ, իր վրա պետք է վերցնի ե°ւ Յուրա Մովսիսյանի, ե°ւ Հենրիխ Մխիթարյանի պարտականությունները, բավականին տպավորիչ խաղ է ցուցադրում Նիժնի Նովգորոդի ՙՎոլգայի՚ կազմում: Սարկիսովը մերձմոսկովյան ՙԽիմկիի՚ դեմ ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրի խաղում դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Բայց նաեւ նա փոխարինվել է` վնասվածքի պատճառով: ՙԳիտեինք, որ ՙԽիմկին՚ խաղալու է ագրեսիվ, բայց կարողացանք հաղթահարել մրցակցի մեկնարկային ակտիվությունը եւ գոլ խփեցինք: Խաղակեսի վերջնամասում կորցրեցինք զգոնությունը, ինչից օգտվեց մրցակիցը: Ընդմիջումից հետո մեր խաղը ստացվեց եւ, խփելով 2 գոլ, հասանք հաղթանակի: Ինչ վերաբերում իմ փոխարինմանը, ապա ունեի մկանային խնդիր, որը մինչեւ փոխարինվելը չէր խանգարում՚,- Սարկիսովի խոսքը մեջբերում է ՙՎոլգայի՚ կայքը: Ավելացնենք, որ ընթացիկ առաջնությունում Սարկիսովը ՙՎոլգայի՚ կազմում անցկացրած 10 խաղերում խփել է 6 գոլ: Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում նա ճանաչվել էր սեպտեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ: Հիմա մնում է հուսալ, որ մկանային խնդիրն այնքան չի լրջանա, որ Սարկիսովն էլ վնասվածքների պատճառով հայտնվի  խաղերից զրկված մեր մյուս առաջատարների շարքերում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում