ԵՐԲ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՀՈՒՅՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՙ01-99՚-Ի ԳԱՐՍԵՎԱՆԸ...
Արխիվ 12-16ԵՐԲ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՀՈՒՅՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է
ՙ01-99՚-Ի ԳԱՐՍԵՎԱՆԸ...
Սեպտեմբերի 30-ին Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դեպքի` ՙԻրավունքի՚ կողմից հրապարակումը շոկի մեջ էր գցեց թատերական աշխարհի որոշ ներկայացուցիչների: Իսկ դեպքն իրոք մտահոգվելու առիթ է տալիս. ՙԼիր արքա՚ ներկայացման ժամանակ պարանը կտրվել էր, դերասան Վասիլ Նազլուխանյանը երկու հարկանի տան բարձրությունից ընկել էր ու կոտրվածքներ ստացել:
Մոտ մեկ ամիս նա կինելի բժիշկների վերահսկողության տակ: Թատրոնի տնօրինությունը Հովհաննես Չախմախչյանի գլխավորությամբ ՙարել էր ամեն ինչ՚` ծածկադմփոց, իսկ ավելի կոնկրետ` դեպքը լրագրողների ականջից խուլ պահելու համար: Սակայն հանդիսատեսի մասին կարծես թե մոռացել էին. այն հանդիսատեսի, որն ակտիվորեն շարունակում է քննարկել տեղի ունեցածը: Ժողովրդական ասացվածքն ասում է` ՙՄախաթը պարկի մեջ չես պահի, այն մի օր մի տեղից դուրս կգա՚: Այս դեպքում, սակայն պատկերն ավելի դաժան էր ու ցավոտ. իրենց թաքցրած մախաթը ծակեց հենց իրենց աչքը: ՙԻրավունքի՚ հրապարակումն այնքան անակնկալ էր` դեպքը պարտակողների համար, որ ինչպես միշտ շտապեցին հրապարակված տեղեկությունը համարել էժանագին սենսացիա, հերքել այն, կախվել փրփուրներից` վատ վիճակի մեջ դնելով տուժող դերասանին ու թատրոնի գլխավոր հաշվապահին, որոնք ձեն-ձենի տված հաստատեցին եղելությունը: Բայց, ի զարմանս շատերի, ճակատագրի հեգնանքով ՙփրկության՚ հասավ տուժող դերասանը` Վասիլ Նազլուխանյանը, ով տվյալ ներկայացման մեջ ծառային էր մարմնավորում եւ իր կերպարին հավատարիմ մնալով` շտապեց տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ՙմեծահոգաբար՚ իր վրա վերցնել, անգամ զուգահեռներ անցկացնել իր եւ ՙ01-99՚ ֆիլմի հերոս Գարսեւանի միջեւ: Թատրոնի ղեկավարությունն էլ պահը բաց չթողեց. ՙԻրավունքի՚ հետ զրույցում շատ հանգիստ, գլուխը բարձր` մեղքը բարդեց դերասանի վրա: Մի բան էլ հայտարարեց, թե մարդկային արժեքներով առաջնորդվելով` որոշել է դերասանի բուժման ծախսերն իր վրա վերցնել:
Թե ով է իրականում այս ամենի համար ՙբադասխան՚ տալու, կպարզեն իրավապահները, քանի որ գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Բայց հետաքրքրիր է` ինչո±ւ է միշտ Վանաձորի թատրոնը հայտնվում նման սկանդալների, տարաբնույթ խոսակցությունների կիզակետում: Միգուցե, սրա մասին մտածեն իրենց պատեպատ խփող, PR-ի, էժանագին սենսացիաների ու մանրուքների ետեւից վազող թատերական աշխարհի որոշ ներկայացուցիչներ, ոչ թե աղաղակող փաստերն ամեն գնով, հիստերիայի հասնող մակարդակով, ոտնատակ տալով:
Կույտը մշակեց ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ

