ՙՙԵԹԵ ԴՈՒՌԸ ԲԱԽԵՍ, ԿԲԱՑՎԻ, ԻՆՉՊԵՍ ԻՄ ԴԵՊՔՈՒՄ...՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԴՈՒՌԸ ԲԱԽԵՍ, ԿԲԱՑՎԻ, ԻՆՉՊԵՍ ԻՄ ԴԵՊՔՈՒՄ...՚

ՙՀայ Ֆեստ՚ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՖԱՅԱՆԸ թատերասեր հանրությանը ներկայացրեց Հովհաննես Թեքգյոզյանի ՙԵրկկենցաղ մարդը՚ պիեսը: Համանուն մոնոներկայացման բեմադրությունը, նկարչական ձեւավորումը հենց իրենն էր` դերասան Հ. Գալֆայանինը, ում հետ էլ ծավալվեց ՙԻրավունքի՚ զրույցը մերօրյա երիտասարդ դերասանի, բավական բարդ ներկայացման ու առաջիկա թատերական նորությունների մասին:
-Ներկայացում բեմադրելու համար ինչու ընտրեցիր հենց Հ. Թեքգյոզյանի գործերից եւ ինչու հենց ՙԵրկկենցաղ մարդը՚ պիեսը:
- Առաջին կուրսում, ծանոթանալով մեր ժամանակակից գրողներին, միանգամից տարվեցի իր գործերով. միստիկ, արդի, դիպուկ... այնքան կենդանի...Հետո կարդալով ՙԵրկկենցաղ մարդը՚` առաջին իսկ բառից այն մեխվեց ուղեղումս, եւ ասացի իրեն, որ անպայման բեմադրելու եմ այն: Դա 4 տարվա իմ նպատակն էր, գերխնդիրս, ու չէի հանձնվելու` անկախ պիեսի բարդությունից, անկախ ամեն ինչից: Հանգամանքների բերումով` այն դարձավ մոնոներկայացում, պրեմիերան խաղացի հենց ՙԱրմմոնո՚ միջազգային փառատոնին:
- Հարություն, ՙՀայ Ֆեստի՚ շրջանակներում ներկայացումից հետո հնչեցին տարբեր կարծիքներ, նաեւ քննադատական. որոնց հետ էիր համամիտ եւ որոնց հետ` ոչ:
- Որքան հանդիսատես, այնքան կարծիք... Եթե կա արված գործ, կան նաեւ կարծիքներ... Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար:
- Ներկայացումը երկկենցաղ մարդու մասին էր, որքանով է այս կերպարը հարազատ քեզ: Միակենցաղ կյանքը հոգնեցրել է:
- Այո°, երկկենցաղ մարդու մասին է, ով ռեալ եւ իդեալ աշխարհների բախման կիզակետում է: Կերպարի հոգեհարազատ լինելը գալիս է հենց պիեսի ասելիքից, որը փոխանցվում է հենց կերպարի միջոցով: Ընդհանարապես, կենցաղային մանր հարցերը կարող են հոգնեցնել արվեստի մարդուն, միապաղաղ, միատեսակ, միակենցաղ կյանքը` առավել եւս: Դերասանն իրականում պետք է լինի բազմաժանր, ուստի` պետք է կյանքում էլ լինի այդպիսին, տարբեր կերպարներ քաղի, որպեսզի չլճանա:
- Ներկայացման վիրտուալ հերոսներից մեկը վախենում էր ծերությունից, իսկ դու:
- Ճիշտ գուշակեցիր, ես նույնպես: Բայց եթե մեջդ եռում է արվեստը, կյանքը, սերը, ապա մարդ միշտ երիտասարդ է զգում: Ինչպես ասվում է. ՙՍիրո պակասը, երբ վերանում է, մարդ ծերանում է՚:
- Բեմում քո կերպարը զայրանում էր, երբ իրեն փորձում էին խրատել, իսկ իրական կյանքում ում խորհուրդներն ես ընդունում:
- Իրական կյանքում` երեւի ոչ ոքի... Կամ ամեն մեկից մի-քիչ, մի քիչ, ինչը կարեւոր խորհուրդ է, վերցնում եմ, կապ չունի` ումից:
- Նորություն ասած չեմ լինի, որ այսօր անհատ դերասանի համար խնդիր է ե°ւ ներկայացման մեջ ընդգրկվելը, ե°ւ բեմադրիչ ունենալը, ե°ւ սեփական ներկայացման համար թատրոն գտնելը: Չե±ս պատրաստվում դառնալ որեւէ թատրոնի մշտական դերասան:
- Լրիվ համամիտ եմ, բայց եթե դուռը բախես, կբացվի: Ինչպես իմ դեպքում, երբ փառատոնի շրջանակում ներկայացումս մի թատրոնից տեղափոխեցի մեկ այլ` Կամերային թատրոն: Շնորհակալ եմ հենց Կամերային թատրոնից` իր հյուընկալ վերաբերմունքի, երիտասարդների կողքին լինելու համար: Վերադառնալով հարցին` ասեմ, որ նախատեսել եմ մեկնել արտերկիր` մասնագիտական հմտություններս լայնացնելու, լայն գործունեություն սկսելու համար, ուստի` դեռ չեմ դիմել որեւէ թատրոնի, որպեսզի մշտական դերասան դառնամ, քանի որ հետո դժվար կբաժանվեմ կերտած դերերից: Չնայած, այսօր ավարտում են հսկայական թվով դերասաններ եւ դուրս մնում, թատրոններում չկան ազատ հաստիքներ: Իրականում ուսանողը ավարտելով` հենց այնպես չի կարող մտնել թատրոն: Կա°մ պետք է ռեժիսորից ստանա հրավեր` որեւէ դերով, կա°մ ծանոթով` լինելով ապաշնորհ, խցկվի, ինչպես շատ դեպքերում է լինում:
- Ինչ նորությամբ հաջորդ անգամ հանդիսատեսին կներկայանա Հարություն Գալֆայանը:
- Ուզում եմ մի ուրիշ ժանր` կոմեդիա: Ինձ հաճախ են ասում` լավ կատակերգու դերասան կլինես: Չնայած, ես ուզում եմ բազմաժանր դրամա, մելոդրամա, փսիխոդրամա...Հոգեբանական գորշերից հետո նախատեսում եմ կատակերգությամբ հանդես գալ, որ ե°ւ լիցքաթափվեմ, ե°ւ լիցքաթափեմ... Փնտրում եմ, վստահ եմ` կգտնեմ: Ունեմ նաեւ կիսատ մնացած հեղինակային ՙֆիլմիկներ՚, հերթական ցուցահանդեսի ծրագրեր...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում