ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ. ՙՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՄ ԱՆՎԱՆ ՀԵՏ ԽԱՂԱԼ՚

Արխիվ 12-16

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ. ՙՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՄ ԱՆՎԱՆ ՀԵՏ ԽԱՂԱԼ՚

ՙՇրջանառության հարկի՚ մասին նոր օրենքի դեմ բողոքների հետ կապված` շրջանառվում են խոսակցություններ, թե դժգոհող առեւտրականների թիկունքում կանգնած են նաեւ որոշ տոնավաճառների տերեր: Ակցիային մասնակցում են նաեւ ՙՀրազդան՚ տոնավաճառի աշխատակիցները, եւ ահա, խոսվում է, որ հիշատակված տոնավաճառների տերերի թվում է նաեւ ՙՀրազդանի՚ սեփականատեր, ԱԺ պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց վերոնշյալ լուրերի իսկությունը.
-Այդ խոսակցությունները զուտ հերյուրանքներ են իմ անձի շուրջ: Ընդհակառակը` մենք բացատրական աշխատանքներ ենք իրականացնում առեւտրականների հետ, պարզաբանելով, որ այդ օրենքը ոչ մի կերպ չի խանգարի իրենց բիզնեսին, եւ որ դրա միակ նպատակը խոշորներին ստվերից դուրս բերելն է: Այդ օրենքի ընդունման առաջին իսկ օրվանից դա ենք փորձում բացատրել մեր աշխատակիցներին. մենք ինչ ունենք կորցնելու կամ շահելու, որ մարդկանց դրդենք` դուրս գան փողոց: Ընդհակառակըª մենք ասել ու ասում ենք` մաքուր աշխատեք: Ինքս անձամբ բազմիցս ասել եմ, որ ուղղակի անհրաժեշտ է, որ օրենքը աշխատի, իսկ ժամանակի ընթացքում ինչ պրակտիկ թերություն տեսնենք, կսկսենք վերացնել:
Ես չգիտեմ, թե ով է նման կեղտոտ ստեր փորձում տարածել, ուզում են իմ անվան հետ խաղալ, բայց դա նրանց մոտ չի ստացվի: Ես կլինեմ օրենքի հղկման ջատագովը, քան` օրենքի դեմ: Իսկ մանր ու միջին բիզնեսմեններին, դա ընդհանրապես չի խանգարում, թող խոշորները մտածեն, թե ոնց են նոր օրենքի տակից դուրս գալու:
- Իսկ ինչ կասեք այն տարածված լուրերի մասին, որ հոկտեմբերի 8-ին Գյումրիում եռյակի հանրահավաքը բազմամարդ է լինելու: Արդյո±ք Գյումրիում եռյակի դիրքերն այդքան ամուր են:
- Գյումրիում ընդդիմադիր մարդ չկա, գյումրեցիները մշակույթի ժողովուրդ են, ուղղակի, իրոք, գյումրեցիների վիճակը լավ չէ: Եթե հանրապետության այլ տեղերում մարդիկ լավ են ապրում, ապա Գյումրիում, Ղուկասյանում, Ամասիայում, Ախուրյանում մարդիկ աղքատ են: Աշխատանք չկա` մեկ, ցուրտը ամեն ինչ տանում է` երկուս, բա չբողոքե±ն: Իսկ ընդդիմությունը օգտվում է առիթից եւ ամեն հնարավոր պատճառ օգտագործում է, որ մարդկանց հանի փողոց: Բայց իրենց մոտ, հավատացնում եմ, չի ստացվի: Էլի եմ ասումª ճիշտ է, մարդիկ դժգոհ են, բայց դժգոհ են իրենց կյանքից, ոչ թե ընդդիմության առաջացրած հարցերից: Ես չեմ բացառում, որ այս ակցիաները արվում են հատուկ նպատակով` ընդառաջ հոկտեմբերի 10-ին, որպեսզի ինչ-որ մարդիկ ցույց տան դրսի ուժերին, որ` տեսեք, Հայաստանում խառը իրավիճակ է եւ այլն: Վերջիններս հաշվի չեն առնում, որ Եվրասիական միությանն անդամագրվելով` մտնում ենք մեծ շուկաներ: Հետագայում, եթե նկատենք, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամագրվելը կխանգարի Ղարաբաղի կայունությանը, ուրեմն, իմ կարծիքով, կթողենք դուրս կգանք: Հետո, որ մտանք, դա չի նշանակում, որ հետեւներիցս դուռը փակեցին, էլ չենք կարող դուրս գալ: Ցանկացած քայլ համարվում է ճիշտ, երբ քայլը անելուց հետո ճիշտ երեւույթների ես հանդիպում, եւ ճիշտ ապրելակերպ ես ընդունում: Իսկ ինչ վերաբերում ընդդիմադիրների ցանկություններին, որ Գյումրիում հանրահավաքը բազմամարդ է լինելու, կասեմ հետեւյալը` գյումրեցուն տնից դուրս հանելն էդքան էլ հեշտ չէ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում