ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾԻ ՇՈՒՐՋ ՋՐԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՐԶՎԵԼ

Արխիվ 12-16

ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾԻ ՇՈՒՐՋ ՋՐԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՐԶՎԵԼ


Վերնիսաժի աղմկահարույց կրակոցների գործի շուրջ վերջերս բավականին հետաքրքիր ու նոր զարգացումներ են սկսում նկատվել: Բայց մինչ դրան հասնելը, նախ հակիրճ հիշեցնենք, թե այս գործում ՙով ում բարեկամն էր՚:
ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը Վերնիսաժի մոտ գտնվող շենքերից մեկի կայանատեղիի մուտքը երկու այլ երիտասարդների` Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի կողմից փակելու պատճառով վիճաբանել ու սկսել էր կրակել` իր մոտ եղած գործարանային ջնջված  համարով ՙՄակարով՚ ատրճանակից: Արդյունքում վիրավորվել էին ոչ միայն Ներսեսն ու Վալերին, այլ նաեւ Վերնիսաժում գտնվող երեք պատահական անձիք: Այդ դեպքից գրեթե անմիջապես հետո լայն  շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե Ներսեսը եւ Վալերին են նախահարձակ եղել, ճնշել են Գոռին, եւ նա պարզապես ստիպված է եղել կրակել: Ավելին, Գոռի փաստաբան Երեմ Սարգսյանը գրեթե անմիջապես էլ անցավ այն ռազմավարությանը, թե իր պաշտպանյալը պարզապես ինքնապաշտպանության է դիմել:
Դեռ այդ փուլում հիշատակված վարկածը մեզ կասկածելի էր թվում այն առումով, որ մեր ունեցած տվյալներով` Գոռը մասնավորապես Վալերիի վրա կրակել է այն պահին, երբ վերջինս գտնվել է ավտոկայանատեղիի մուտքը փակած չարաբաստիկ մեքենայի ղեկին: Իսկ մեքենայի դուռ բացելն ու վարորդի վրա կրակելը այնքան էլ ինքնապաշտպանության չի նմանվում: Բայց հետագայում Ներսեսին, ապա` Վալերիին եւս խուլիգանության մեղադրանք ներկայացվեց: Ընդ որում, քննության ընթացքում զգացվում էր, որ փորձ է արվում համոզել Վալերիին ընդունել, թե իրոք ինքն է սկսել վեճ-կռիվ, որն  էլ պարզապես ստիպել է Գոռին կրակել: Բայց այն պարագայում, երբ նա գտնվել է մեքենայի ղեկին, մեծ ֆանտազիա է պետք` բացատրելու համար, թե այդ ինչպես է հաջողացրել իրավիճակն այդքան թեժացնել ու նույն պահին էլ, ամեն ինչ թողնել ու նստել մեքենա: Խոսվում էր նաեւ, որ այս թեմայով բավական լուրջ ՙլոբբինգ՚ է ծավալել նաեւ Գոռի պատգամավոր աները` ցանկանալով ամեն կերպ արդարացված տեսնել իր փեսային:
Բայց ահա վերջին ժամանակներս գործի քննությունը սկսեց բավականին հետաքրքիր ընթացքով գնալ: Մի կողմից Գոռի, ասենք նաեւ` Ներսեսի մեղադրանքները մի քիչ ավելացան, մյուս կողմից էլ` դատարանը մերժեց Գոռին բաց թողնելու միջնորդությունը: Թե ինչ մտքի է դա տանում, դեռ ենթադրությունների դաշտում է, բայց հույս ունենք որոշ մանրամասներ ներկայացնել` այս գործընթացին զուգահեռ: Բայց ահա վերջնական փուլում, երբ գործը գրեթե մտնում է դատարան, օրերս հետաքրքիր մանրամասներ հնչեցրեց նաեւ Գոռ Առաքելյանի փաստաբանը: Նախ` էլի այն ռազմավարությունն է առաջ տանում, թե Գոռը ոչ մեկին սպանելու միտք չի ունեցել, քանի որ նրա բոլոր կրակոցներն ուղղված են եղել ներքեւ: Մասնավորապես, ըստ լրատվամիջոցներում հնչած նրան վերագրվող մտքի. ՙՆերսես Մելքոնյանի մոտ առկա է եղել 4 հրազենային վնասվածք ոտքի վրա, եւ եթե իրար դիմաց կանգնած 4 կրակոց է արձակվում ոտքին ու ոչ թե կենսական այլ օրգաններին, ապա դա նշանակում է, որ սպանության նպատակ չի եղել՚:
Լավ, միգուցե: Բայց էլի գալիս ենք մյուս հիմնական վիրավորի` Վալերիի խնդրին. նա ոտքի վերքի հետ մեկտեղ` ունեցել է վերք (որն առ այսօր լուրջ առողջական խնդիր է առաջացնում) որովայնի հատվածում: Եվ ահա Գոռի պաշտպանը, ըստ նույն աղբյուրի` դա փորձում է բացատրել, թե Վալերին եղել է մեքենայի մեջ, եւ կրակոցներից մեկը նրա որովայնին է դիպել, որը նստած դիրքի կամ շարժման արդյունք է եղել, իսկ մյուս վնասվածքը եղել է ոտքի վրա: Եվ ամենահանճարեղը, որին դեռ կհասնենք. այսքանից հետո ատրճանակում փամփուշտներ են մնացել, ինչը, ըստ փաստաբանի, իր հերթին է նշանակում, որ սպանության նպատակ չի եղել:
Այսինքն, այնուամենայնիվ, Վալերին եղել է մեքենայում նստա±ծ, ինչպես որ ի սկզբանե մենք էինք պնդում: Երկրորդը. փաստաբանի խոսքերից երեւում է, որ դրանից մի չնչին ժամանակահատված առաջ Գոռը 4 անգամ կրակել է Ներսեսի ոտքերին: Ընդ որում, դժվար չէ ենթադրել, որ այն պահին, երբ Գոռը զենք է վերցրել, Վալերին արդեն այնտեղ չի եղել. հակառակ դեպքում` նա պարզապես չէր հասցնի հասնել եւ նստել ավտոմեքենան: Եվ ուրվագծվում է հետեւյալ տպավորությունը. միգուցեեւ նախնական վեճ է եղել, որը, սակայն դեռ զենքի չի հասել: Համենայնդեպս, եղել է ոչ այն աստիճանի ծայրահեղ շիկացած, որ Վալերին ստիպված լիներ մնալ տեղում. կարողացել է հանգիստ հեռանալ ու նստել ավտոմեքենան` մեր տվյալներով` այն ավտոկայանատեղիի մուտքից հեռացնելու նպատակով: Թե այդ պահին ինչն է պարտադրել Գոռին զենք վերցնել, դա արդեն իրավապահների պարզելիք խնդիրն է: Բայց ենթադրաբար նա այդ պահին պետք է որ դեմ առ դեմ լիներ անզեն Ներսեսի հետ, այսինքն, զենք հանելն այս պահին հազիվ թե ինքնապաշտպանություն դառնա:
Եվ վերջապես` ատրճանակում մնացած փամփուշտների մասին: Քանի± փամփուշտ է տանում ՙՄակարովը՚, դա երեւի հայտնի է ամեն դպրոցականի: Ուրեմն 4 անգամ կրակել է Ներսեսի ոտքերին, առնվազն 2 անգամ` Վալերիի վրա: Դրանից հետո 3 հոգի էլ վիրավորվել է Վերնիսաժում. արդեն իսկ զենքում փամփուշտ չպետք է մնար, բայց պարզվում է, որ մնացել է: Ի±նչ է, Գոռը նաեւ փամփշտատուփն է փոխել... Եթե` այո, ապա ինքնապաշտպանության վարկածը ո±ւր մնաց:  

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում