ԱՐԵՎՄՏՅԱՆ ՙԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ՚ ԷԼ ՉՕԳՆԵՑ

Արխիվ 12-16

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՙԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ՚ ԷԼ ՉՕԳՆԵՑ


Եվրասիական տնտեսական միությունից ¥ԵՏՄ¤ Հայաստանին հեռու պահելու նպատակով կարծես թե վերջապես գործադրվեց արեւմտյան վերջին ՙծանր հրետանին՚: Խոսքը միջազգային ֆինանսական կառույցների մասին է, որոնք վերջերս մի գլուխ սկսել են մատնացույց անել այն ՙտխուր՚ հեռանկարները, որոնք սպասում են Հայաստանին ԵՏՄ-ում:
Գրոհն անցած ամսվա վերջին օրն սկսեց Արժույթի միջազգային հիմնադրամի ¥ԱՄՀ¤ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, ոչ ավելի, ոչ պակաս ընդգծելով, թե. ՙՀայաստանին սպասում են դժվարին ժամանակներ՚: Բացատրությունը, ճիշտ է, ուղղակիորեն ԵՏՄ-ին անդամակցության հետ ընդգծված տեսանելի կապ չուներ, եւ այդ ՙվատ ժամանակների՚ պատճառներն են. ՙՏարածաշրջանային զարգացումները, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված անորոշությունները՚ եւ այլն: Բայց մեկ էª ԵՏՄ-ին պետք էր հասնել, ու պարոն Հորթոնը դրա ՙկործանարար՚ հետեւանքները զգուշավոր կերպով բացատրեց այսպես. ՙԱնորոշություն կա մասնավոր բիզնեսի մոտ: Իրենց հետ մեր քննարկումներից պարզ դարձավ, որ իրենք որոշակի անորոշություն են զգում: Իրենք, ինչպես դուք, ինչպես ես, ընթերցում են լուրեր այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր-անդամների միջեւ կա որոշակի տարակարծություն, եւ ենթադրություններ այն մասին, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կարող է ոչ մի բան տեղի չունենալ: Բայց կարծում եմ, նրանք որոշակի անորոշություն են տեսնում համաձայնագրի դրույթների մասովª որոնք են անցումային ժամկետները, ինչ է ստանալու Հայաստանը, ինչպիսիք են լինելու շուկաներ մուտքի պայմանները, ինչպիսին է լինելու աշխատուժի կարգավորումը Ռուսաստանում, մաքսային վերահսկողությունը Վրաստանի տարածքում ինչպիսին է լինելու: Բազմաթիվ հարցեր կան...՚:
Բայց այս ինչ է. ԱՄՀ-ի կարգի միջազգային հաստատությունների պաշտոնյաներն արդեն ընդամենը ՙընթերցում են լուրեր՚ եւ դրա հիման վրա աջուձախ կարծիքներ հայտնում: Ընդ որում կարծիքներ, կարծես թե հայաստանյան մոլեռանդ արեւմտամետներից մեկը խոսի: Իսկ ուր մնաց այն փաստը, որ համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրների, նույն ԱՄՀ-ի ներկայացուցիչներն արդեն իսկ մանրամասնորեն տեղեկացվել են ԵՏՄ-ին անդամակցության պաշտոնական բանակցությունների եւ անդամակցության պայմանների մասին եւ դրանից հետո մասնավոր զրույցներում ընդունել, որ այդ ամենը հայաստանյան ՀՆԱ-ին զգալի հավելյալ աճ է խոստանում: Առավել եւս, որ պարոն Հորթոնն անուղղակիորեն նույնն է հաստատում. ՙՀայաստանի իշխանությունները որեւէ անորոշություն չունեն Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցում: Այն, ինչ պետք է անեին, արել են, ավարտել են նախապատրաստական աշխատանքը, ստորագրվելիք համաձայնագրի շուրջ բանակցել են...՚: Իսկ որտեղի±ց գիտի, որ ՙավարտել են նախապատրաստական աշխատանքը՚, էլի ՙընթերցել են լուրե±ր՚: Չէ, այս ՙինքնախոստովանությունից՚ հետո ընթերցած լուրերի մակարդակով կարծիք հայտնելն արդեն ոչ թե վատ պրոֆեսիոնալիզմի, այլ պրիմիտիվ քարոզից այն կողմ չի անցնում:
Այնուհետեւª պարոն Հորթոնի այս ՙՉՊ՚-ները փորձեց մի փոքր հարթել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, բայց ՙունքը շինելու տեղª աչքն էլ հանեց՚: ՙԵվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց եւ այդ միության հնարավորությունները լիովին օգտագործելուց հետո Հայաստանը պետք է հասկանա, թե ի±նչ այլ հնարավորություններ կանª շարունակելու խորացնել եւ ընդլայնել իր առեւտրային հարաբերությունները Եվրամիության երկրների հետ, անգամ եթե նրանք ֆորմալ հարաբերությունների մեջ չեն Եվրասիական տնտեսական միության հետ: Լավ կլիներ արդյունավետ կերպով օգտագործել այս հնարավորությունը, ինչպես նաեւª այլ շուկաների ընձեռած հնարավորություններ` առանց պարփակվելու մի միության մեջ՚,- համոզում է Լորա Բեյլինª մոռանալով երկու պարզ բան: Նախª Հայաստանը, ասենք նաեւ ԵՏՄ ներկայիս եռյակը երբեւէ չի հայտարարել, թե պատրաստվում է ինքն իր մեջ ամփոփվել: Ընդհակառակը. եվրասիական գաղափարախոսությանը կից կա նաեւ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ազատ մաքսային գոտու ծրագիրը, որը նշանակում է Եվրոպայի հետ ամենասերտ համագործակցության պատրաստակամությունը: Երկրորդը. Հայաստանն ինքն է քանիցս հայտարարել, որ նախընտրում է ՙԵՎ-ԵՎ՚-ի, ոչ թե Արեւմուտքի կողմից պարտադրվող ՙԿԱՄ-ԿԱՄ՚-ի քաղաքականությունը, այնպես որª ՀԲ-ի խորհուրդների կարիքն այստեղ առանձնապես չի էլ զգացվում: Բայց իր այդ խոսքով տիկին Լորան այնուամենայնիվ ընդունեց, որ ԵՏՄ-ի ՙհնարավորությունները լիովին օգտագործելուց՚ հետո միայն Հայաստանը պետք է հայացքը նաեւ Եվրոպա ուղղի: Այսինքն, որ ԵՏՄ-ն Հայաստանին, այնուամենայնիվ, բավականին հնարավորություններ տալիս է, ինչն այդպես էլ չէր ընդունում ԱՄՀ-ի իր գործընկերըª խոսելով Հայաստանին սպասող ՙդժվարին ժամանակներից՚:
Բայց մեկ է, չնայած այդ ՙդզել-փչելու՚ փորձերինª տիկին Լորան որոշում է մի թեթեւ ՙկծել՚, թե. ՙՃգնաժամից հետո Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են` 2013-ին տնտեսական աճը 3,5 տոկոս էր, այս տարի աճը ավելի է դանդաղելª կլինի 2,5 կամ 2,7 տոկոս...՚: Պատճառների թվում ՀԲ ներկայացուցիչը հնչեցրեց մի շարք վատ թաքցված ՙհայհոյանքներ՚, որոնք, իհարկե, մասամբ միանգամայն տեղին են: Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ ՀԲ-ի տվյալներով 2009-ին Հայաստանն ունեցավ չորրորդ ամենամեծ տնտեսական անկումը աշխարհումª Լատվիայից, Ուկրաինայից, Լիտվայից հետո:
Բայց չէ որ նույն ՀԲ-ն ու ԱՄՀ-ն են Հայաստանի անկախացումից ի վեր մշտապես հիացական գնահատականներ տվել հայաստանյան բոլոր կառավարություններին, իսկ վերջիններս էլ, ի դեպ, նույն պատրաստակամությամբ ականջ են դրել այդ կառույցների մշտական ՙբարեփոխումներին՚: Այսինքնª հենց ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի այդ ՙխորհուրդներից՚ հետո է, որ ունենք ներկայիս Հայաստանը: Ավելին. այդ կառույցները նույն ակտիվությամբ նմանատիպ ՙխորհուրդներ՚ են տվել ու կառավարել նաեւ ճգնաժամի մյուս ՙառաջատարների՚ª Լատվիայի, Ուկրաինայի, Լիտվայի տնտեսական ՙբարեփոխումները՚, հենց որից հետո էր, որ մենք բոլորով արժանացանք ճգնաժամային այդ ՙպատվաբեր՚ դերին: Իհարկեª կարելի է հակազդել, թե ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն ոչ մեկին էլ չեն ասել, թե կոռումպացվեք, գողացեք: Բայց եթե ավելի քան երկու տասնամյակ կոռումպացվածների հասցեին հիացական գնահատականներ ես հնչեցնում, ապա նրանք էլ, ուզած-չուզած, պետք է ՙմտածեն՚, թե հենց դա է կոնկրետ պետությունը զարգացնելու արեւմտյան փորձը եւ բազմապատկեն իրենց ջանքերը:
Բայց մյուս կողմից էլ նայելով նույն ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի խորհուրդներով շարժվող արեւմտյան տնտեսությունների վերջին տասնամյակում զարգացման տեմպերին եւ, նման խորհրդատուներից հեռու, ասենք, Ռուսաստանի կամ Չինաստանի տնտեսական դինամիկային, ապա դժվար չէ կռահել, թե մեր օրերում իրական տնտեսական զարգացման համար տնտեսական որ մոդելն է ավելի ձեռնտու ¥տե°ս աղյուսակը¤:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում