ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Հերթական անգամ մեզ զարմացրեց եւ հիասթափեցրեց ԽՍՀՄ ժողովրդական դերասան ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ, ով ՙՏրիումֆ Ռոսիի՚ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արդեն որերորդ անգամ քոքեց Բաքվի, հայ-ադրբեջանական ՙբարեկամության՚ ու նման այլ անընդունելի բաների փչացած ձայնապնակը: Այս անգամ Հայաստանում դրա արձագանքները բավականին վրդովված էին` նույնիսկ սովորականից ավելին: Զորօրինակ, լեգենդար ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը (ապարանցի Պավլիկը) նույնիսկ շրջանառության մեջ դրեց ՙՋիգարխանօղլու՚ տարբերակը: Անշուշտ, Ջիգարխանյանը շարունակում է մնալ մեծ դերասան, նրա տաղանդը ոչ մի տեղ չի անհետացել, պարզապես փոքր-ինչ զարմանալի է, թե ինչու հիմա մեր քաղաքացիներից շատերը վրդովվում են ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ զարմանալի համառությամբ հաստատում էին Ֆիլիպ Կիրկորովի հայ լինելը, մինչդեռ վերջինս դա ժխտում էր: Ինչեւէ, ափսոսանք հայտնելով հանդերձ, Ջիգարխանյանի հերթական անընդունելի արտահայտությունների կապակցությամբ, այնուամենայնիվ, արժե թերեւս փոքր-ինչ ավելի հանգիստ վերաբերվել, ու նրա մասին խոսելիս` ոչ թե նրան ներկայացնել որպես մեծն հայ դերասան, այլ սոսկ որպես ԽՍՀՄ մեծ դերասան: Որովհետեւ, ինչ էլ անենք, Ջիգարխանյանը երբեք չի զգա իր պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը, նա շարունակում է ապրել այն գոյություն չունեցող աշխարհում, ուր հայն ու թուրքը իբր համերաշխ էին:
Մեկ այլ մեծն դերասան` վրացի ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵՆ նույնպես մեզ որոշ չափով զարմացրեց: Այն, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո նա համակվեց հակառուսական տրամադրություններով, կարելի է հասկանալ, քանզի նա նախեւառաջ վրացի է, եւ այդպիսի արձագանքը, բնական է: Սակայն զարմանալի է նրա այն հայտարարությունը, որ եթե ավելի երիտասարդ լիներ, ապա որպես կամավոր կմասնակցեր ուկրաինական բանակի կողմից Դոնբասում իրականացվող պատժիչ գործողություններին: Ախր, դա հաստատ չի սազում այդպիսի դերասանի կերպարին, ինչքան մեր երեւակայությանը զոռ ենք տալիս, չենք կարողանում Միմինոյին պատկերացնել ֆաշիստ պատժիչի դերում, զենքը ձեռքին` իրենց իսկ հողում ազատ ապրել ցանկացող մարդկանց դեմ պատերազմելիս: Չնայած, երեւի թե ժամանակներն են խելագար, որ նույնիսկ անմահ արժեքներ ստեղծած մարդիկ են խելացնոր բաներ անում: Հիշենք` եթե չինացին ուզում էր որեւէ մեկին անիծեր, ապա մաղթում էր ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում:
Փոփոխությունների ժամանակաշրջանը ազդել է նաեւ մեր գործիչների վրա: Այսպես` ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, ում աչքին ամենուրեք ԿԳԲ-ի խարդավանքներ են երեւում, բավականին զարմանալի հայտարարություն արեց ՙեռյակի՚ առաջիկա հանրահավաքի մասին. ՙՄեր մարդիկ, իհա°րկե, ներկա կլինեն, բայց իմ մասին ոչինչ ասել չեմ կարող: Եթե պետք է ներկա լինեմ` որպես ունկնդիր, ապա իմ մարդիկ ներկա կլինեն, կպատմեն: Իսկ որպես մեր ժողովրդի քաղաքական կյանքում որոշակի դերակատարություն ունեցած անձ եւ կուսակցական ղեկավար` ես հրավեր չեմ ստացել` ո°չ վերաբերմունք արտահայտելու, ո°չ օրակարգին մասնակցելու, ո°չ էլ ելույթ ունենալու՚: Դե ինչ, քանի որ Եվրամիության դրոշը ձեռքին Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակ չի գալու ու ելույթ չի ունենալու, ուրեմն` ՙեռյակին՚ վայը եկել-տարել է: Չնայած` Հայրիկյանով, թե առանց Հայրիկյանի, այդ ՙհամապետական՚ հանրահավաքը լինելու է ընդամենը հերթական թամաշա եւ ոչ ավելին: Ուստի, ովքեր համակարգիչ ունեն, կարող են սպառազինվել ՙադիբուդիով՚ եւ այդ թամաշան վայելել հարմարավետ պայմաններում` սեփական համակարգչի էկրանին:
Քանի որ խոսք գնաց հանրահավաքների մասին, չենք կարող չհիշատակել ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ կողմից հանրահավաքներն ու այլ փողոցային միջոցառումները կարգավորող օրենքի փոփոխության ստորագրումը: Ռուս օրենսդիրները աչքի առաջ ունենալով Կիեւի Մայդանի այլանդակությունները, սահմանեցին. ՙհասարակական միջոցառումը չի կարող սկսվել ժամը 7-ից ավելի վաղ եւ ավարտվել 22:00-ից ուշ` ըստ տեղի ժամանակի՚: Բացառությունն արված է միայն մշակութային միջոցառումների, ինչպես նաեւ Ռուսաստանի հիշարժան օրերին նվիրված հասարակական միջոցառումների համար: Առաջին հայացքից, իհարկե, Ռուսաստանի օրենսդիրների մոտեցումը զարմանալի է, քանզի Ռուսաստանի նախագահի հեղինակությունն իր երկրում շատ բարձր է, ՙքեռի Սեմի՚ հետ աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կոշտ հակամարտության պայմաններում էլ ռուսներին դժվար է նույնիսկ ծեծելով քշել` Մայդան անելու: Բայց, ինչպես ասված է ռուսական ժողովրդական խոսքում` եռացած կաթով այրվածը սառը ջրի վրա էլ է փչում: Իսկ Ուկրաինայում տեղի ունեցածը, անշուշտ, այնպիսին է, որ պետական մտածողություն ունեցող ցանկացած ոք ձգտում է ամեն ինչ անել` դրա կրկնությունը իր իսկ տանը թույլ չտալու համար:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում