ՙՙՙԵԹԵ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՆ, ՈՉ ԹԵ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՈՒ ԱՍԵՆ` ՎԱՆԱՁՈՐԸ ՆՈՐԻՑ ՊԻՈՆԵՐԻԱ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԵԹԵ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ,
ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՆ, ՈՉ ԹԵ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՈՒ ԱՍԵՆ` ՎԱՆԱՁՈՐԸ ՆՈՐԻՑ ՊԻՈՆԵՐԻԱ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ՚
Երեկ համացանցը ցնցել էր այն լուսանկարը, որտեղ վանաձորցի երեխաները պիոներական կարմիր ժապավեններով շարք էին կանգնել: Անմիջապես սկսվեց սոցցանցային հիստերիան, միթե Սովետմիությունը` իր լավ ու վատ սովորություններով, վերադառնում է: Ավելին` ո°չ ավել, ո°չ պակաս Հայաստանի` Եվրասիական միության անդամակցմանն ընդառաջ` հենց Վանաձոր քաղաքում: Սակայն իրականությունը բոլորովին այլ էր, ինչի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Վանաձորի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հետ.
-Ախր, դա պիտի տեսնեիք, որ հասկանայիք: Փոքրիկները երթի չեն մասնակցել, այլ ընդամենը նշում էինք քաղաքի տոնը, որտեղ Վանաձորի երեք ժամանակաշրջանների տարեգրությունն էր` ներկայացված բեմադրությամբ: Եթե կոմունիստական դրոշներ լինեին, պետք է ասեին` կոմունիստներն են հետ եկել: Պարզապես, պիոներիան էինք ընտրել, որն այդ ժամանակաշրջանի ամենաանմեղ խավն էր, եւ դա էինք ներկայացրել: Էդ ինչ մի բոլորին դա շատ հուզեց:
- Դրա համար էլ փորձեցինք հենց Ձեզնից պարզաբանում ստանալ...
- Այն մարդիկ, որոնք նայում են մի բեմադրություն ու չեն հասկանում, թե դրա տակ ինչ կա, խիստ զարմանում եմ: Չգիտեմ, տեսնողները չեն հասկացել, թե հասկացել են, բայց որոշել են այդ մասով աղմուկ հանել: Քաղաքը նախ կոչվել է Ղարաքիլիսա, ապա` Կիրովական եւ հիմա` Վանաձոր: 1824 թվականին Վանաձորը ստացել է գյուղաքաղաքի անվանում, եւ այդ օրից սկսած պատմությունն էր ներկայացված անգամ տարեգրության երեք նկարներով: Այնտեղ Ղարաքիլիսայի ճակատամարտի դրվագներն են բեմականցվել, որտեղ կային ճնշումներ եւ այլն, դա հասկացել են, իսկ պիոներիան չեն հասկացել, հա±: Չէ± որ դրանից հետո սկսվում է սովետական ժամանակաշրջանը, եւ այդ ժամանակաշրջանը ներկայացված էր ընդամենը այդ մասով, որ պիոեներիա է եղել: Հիմա բոորին այդ պիոներիան ցնցնել է: Ուրեմն` մարդը, երբ մի բան տեսնում է, պետք է ընկալի, հասկանա, հետո նրան գնահատական տա: Եթե չեն ընկալում, չեն հասկանում, ուզում են գնահատական տալ, դա մի քիչ իրենց մակարդակի մասին է խոսում: Ընդամենը երեք ժամանակաշրջանների երեք բեմականացում է եղել, այնտեղ ցույց էր տրված, թե պատերազմի ժամանակ ինչպես են զինվորները խփվում, նրանից հետո խաղաղ շինարարության ժամանակ մարդիկ ինչպես էին ոգեւորված, հետո գալիս է երկրաշաժը, նրանից հետո Արցախյան պատերազմը, ապա մերօրյա զարգացումները: Եվ եթե չեն հասկանում, գոնե պետք է հարցնեն, ոչ թե ֆեյսբուքներում, եսիմ ինչերում սկսեն քննադատել, թե Վանաձորը պիոներիա է նորից առաջ բերում: Նորից եմ ասում` կոմունիստական ժամանակաշրջանի ամենաանմեղ խավը վերցրինք: Պիոներիան մերն է, մեր երեխաներն էին, մենք էլ ենք պիոներ եղել եւ հիմա վերցնենք քննադատենք պիոներիան` նույնն է, որ մեր երեխաներին քննադատենք: Շատ վատ եմ վերաբերվում այդ մոտեցմանը: Իսկապես, շատ վատ է, որ չհասկացված գնահատականներ են հնչում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

