ՙՀՈԳ ՏԱՐԵՔ ՁԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ՚ Դ. ԿԻՍԻԼՅՈՎ

Արխիվ 12-16

ՙՀՈԳ ՏԱՐԵՔ ՁԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ՚ Դ.

ԿԻՍԻԼՅՈՎ



ՙԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում՚ խորագրով միջազգային մեդիաֆորումի ընթացքում, որը տեղի ունեցավ Ղրիմի Կոկտեբել քաղաքում, որին մասնակցում էր նաեւ ՙԻրավունքը՚, զրույց ունեցանք ՙՌուսաստանն այսօր՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս  լրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎԻ հետ: Ինչպես եւ խոստացել էինք մեր ընթերցողին, ներկայացնում ենք պարոն  Կիսելյովի հետ մեր հարցազրույցը: Մինչ այդ, հիշեցնենք, որ մեդիաֆորումի ընթացքում Դ. Կիսելյովն ասել էր, որ Հայաստանում ՙՄայդան՚ է հասունանում եւ, որ այն իրականացնելու համար հատուկ գրանտներ են տրամադրվում:


- Ձեր կարծիքով` Հայաստանում իսկապես հասունանում է ՙՄայդան՚:
- Գիտեք, ձեզ մոտ կան տագնապալի ազդանշաններ, որոնցից կարելի է ենթադրել, որ այս աշնանը միգուցե ինչ-որ բաներ տեղի կունենան: Ես գիտեմ, որ կան տեղեկություններ, որ ամերիկացիները ռեալ ֆինանսավորումներ են տրամադրել որոշ ՀԿ-ների, կամ ինչ-որ մարդկանց` այն իրականացնելու համար: Դրա համար շատ բան կախված է Հայաստանի քաղաքացիական հասարակությունից, Հայաստանի իշխանություններից, որոնք արդեն իրենց ընտրությունը կատարել են, որպեսզի կարողանան ներկայացնել ձեր ազգային շահը: Ես գոնե համոզված եմ, որ եթե Հայաստանում առաջացած ընդվզումները լինեն հակառուսական, ինչպես դրանք եղան Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղստանում, ապա Հայաստանի պարագայում դա կնշանակի կտրել այն ճյուղը, որի վրա նստած եք դուք: Քանի որ Ռուսաստանը այն միակ երկիրն է, որը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, դա ձեւակերպված է ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ ընդվզումներով Հայաստանին կարող են շատ թուլացնել: Իսկ եթե Հայաստանը թուլանա, ինչը սարսափելի է պատկերացնել, եւ Աստված չանի, բայց եթե թուլանա կապը Ռուսաստանի հետ, ապա միանգամից կսկսվի լարվածություն Ղարաբաղում: Օգոստոս ամսին տեղի ունեցած իրադարձությունները Ղարաբաղում դրա վկայություններն էին: Ես կարծում եմ, որ ոչ Հայաստանին եւ ոչ էլ Ադրբեջանին հիմա պատերազմ պետք չէ: Հատկապես Հայաստանին դա հարկավոր չէ, քանի որ ձեր տնտեսության դիրքերն ավելի թույլ են, քան Ադրբեջանի տնտեսությանը: Հայաստանի տնտեսության զարգացման հիմնադրույթ հիմա ավելի շուտ չկա, քան թե կա: Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է կողմնորոշվի, ձեւակերպի մեր երկու երկրների համատեղ շահերը, ստանա ժողովրդի աջակցությունը եւ համախմբված դրանք պաշտպանի` բացառապես խաղաղ միջոցներով: Ինչպես գիտեք, հիմա այնպիսի ժամանակներ են, որ աշխարհը վերաֆորմատավորվում է, ձեւավորվում են նոր պետություններ: Իսկ կան պետություններ, որոնք անգամ վերանում են, օրինակ Լիբիան, եւ այդ գլոբալ ռիսկը իրական է: Տվյալ դեպքում պետք է հոգ տանեք ինքներդ ձեր մասին, ձեր հազարամյա մշակույթի մասին, որը Ռուսաստանի համար մեծ արժեք է, եւ մեծ արժեք է մեր մեծ ընդհանուր տարածքի համար:
- Ըստ Ձեզ Հայաստանը հիմա ո՞ ւր է ընթանում, չէ որ շուտով մենք գնում ենք ԵՏՄ-ի անդամակցության ստորագրմանը: Չե՞ ք կարծում, որ դա տեսանելի է:
- Եթե դա տեղի ունենա... Ես կգերադասեի սպասել եւ տեսնել, որ դա տեղի է ունեցել:
- Իսկ Դուք կասկածո՞ ւմ եք:
- Համենայնդեպս դա արդեն երկու անգամ հետաձգվել է, հուսով եմ, որ երրորդ անգամ նման բան չի լինի: Չնայած, հիմա Հայաստանը բախվում է ներքին հակազդեցությանը: Որքան հասկանում եմ` համազգային կոնսենսուս չկա, եւ չէի ցանկանա, որ կոնսենսուսի բացակայությունը վերածվի ներքին հակասության, քանզի դա օբյեկտիվորեն կլինի Հայաստանի ազգային շահերի դեմ: Իսկ եթե ստորագրումը տեղի ունենա, ապա Հայաստանը կստանա նոր հնարավորություններ` տնտեսության զարգացման համար եւ անվտանգության մակարդակի բարձրացման համար: Դա կարծում եմ, ողջամիտ է, միակ հնարավոր ուղին է հայկական քաղաքակրթության շարունակելիության համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում