ՙԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԸՆԴԼԱՅՆԻ ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Երեւանի եւ Աստանայի միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Նման կարծիք են հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ռապիլ Ժոշիբաեւը:
ՀՀ ԱԳ նախարարի եւ Ժոշիբաեւի, ով նաեւ Աստանայում կայանալիք ՙԱպագայի էներգիան՚ խորագրով ԷՔՍՊՈ-2017 միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգողն է, հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի:

