ՙ21-ՐԴ ԴԱՐԻ ՙՊԻՈՆԵՐՆԵՐԸ՚ Վանաձոր, 5 հոկտեմբեր 2014
Արխիվ 12-1621-ՐԴ ԴԱՐԻ ՙՊԻՈՆԵՐՆԵՐԸ՚
Վանաձոր, 5 հոկտեմբեր 2014
ՙՅՈՒՂ ՎԱՌԵԼՈՒ՚ ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Եվ այսպես, մինչեւ Հայաստանի` Եվրասիական միություն մտնելը, ժողովրդի խոսքով ասած, ՙբան չմնաց՚: Ե°վ դրսում, ե°ւ ներսում բոլորը հասկանում են, որ դա անխուսափելի եւ անշրջելի գործընթաց է, որ ոչնչով հնարավոր չէ կասեցնել այն, ինչը շատ շուտով դառնալու է փաստ: Դրան պատասխանում են ընդամենը գարշելի մանր կեղտոտություններով:
ԵԽԽՎ-ում, որը վերածվել է մազութային սուլթանատի միլիմեջլիսի մասնաճյուղի, առաջ են տանում հակահայկական զեկույցը, նույն սուլթանատի ասկյարները բզբզում են սահմաններում, իսկ երկրի ներսում քարոզչական հիսթերիան այնքան գարշահոտ է դարձել, որ, երեւի թե, որոշ կայքեր կամ ՙՖեյսբուքի՚ որոշ տիրույթներ այժմ կարելի է մտնել բացառապես հակագազով:
ՎԱ¯Յ, ԿԻԿՈՍ ՋԱՆ, ՎԱ¯Յ
Եթե առաջնորդվես տերպետրոսյանական եւ քոչարյանական քարոզչական կայքերով, ապա կստացվի լրիվ աշխարհակործան պատկեր, ուր 2-3 օրից ռուսները բոլորիս հում-հում ուտելու են, Արցախը նվիրվելու է Ադրբեջանին, ու բոլոր տեսակի ազատությունները տրորվելու են ՙռուսական սապոգի՚ տակ: Բայց միաժամանակ Կիկոսի մահը ողբացող այդ համացանց մրոտողները հեքիաթներ են շարադրում, իբր, եթե մի թեթեւ փչես, ապա ՀՀԿ-ի ՙատելի ռեժիմը՚ տեղում կփլուզվի: Իսկ վանաձորցի դպրոցականների` պիոներական վզկապներով լուսանկարից ոմանք ընդհանրապես ընկնավորվան, չնայած` դա բացարձակապես կապ չուներ Եվրասիական միության հետ, եւ ընդամենը` քաղաքի տոնին նվիրված միջոցառումների թատերականացված ներկայացման մի մասն էր: Ինչեւէ, այդ տեսարանից ընկնավորվող Տիգրան Խզմալյանին ու նրա նմաններին առաջարկենք օգտվել Քոչարյանի ասած ՙուրիշ մասնագետի՚ ծառայությունից եւ անցնենք առաջ:
Ու պարզվում է, որ ոչ պակաս ՙԿիկոսի մահ՚ խաղարկում են նաեւ ՙեռյակացած՚ նախկին ՙքառյակի՚ ներկայացուցիչները: Չէ, դաշնակները ճիշտ ժամանակին պրծան սրանցից, եւ հիմա զբաղված են շատ ավելի օգտակար եւ կառուցողական գործով` ղեկավար կազմով մեկնել են Արցախ` Բակո Սահակյանի հետ հանդիպելու:
Իսկ հոկտեմբերի 10-ի ՙճակատագրական՚, ՙբախտորոշ՚, ՙհամապետական՚ հանրահավաքին պատրաստվող խորհրդարանական ընդդիմաայլընտրանքայինները այնպիսի բաներ են խոսում, որ թող ու փախի: Այսպես, Ստրասբուրգից վերադարձած Լեւոն Զուրաբյանի աչքին արտաքին քաղաքական կատարյալ մեկուսացում է երեւում, եւ ՙՉունենք իշխանություն, որը կհամակարգի բոլոր օղակները, որն ընդունակ կլինի որոշումներ կայացնել: Իսկ կայացված որոշումներն էլ դիվանագիտական առումով անգրագետ են լինում: Ձախողման եւ նվաստացման գագաթնակետը եղավ այդ զեկույցի քննարկումը: Հակառակ նախազգուշացումներին, որ պետք է աշխատանք տանել զեկույցի անվանման եւ զեկուցողի փոփոխման ուղղությամբ` պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը քննարկումը վերածեց սկանդալի: Պարզ է, որ Նաղդալյանը գործել է հայաստանյան իշխանությունների հրահանգով՚: Դե պարզ է, նույն Հերմինե Նաղդալյանը կիրառել է ՙգրողի ծոցը՚ ուղարկելու տեխնոլոգիան, ու Լյովիկ Զուրաբյանի ու նրա նմանների ուղեղը միանգամից քարկապ էր ընկել, թե ինչպես կարելի է գրողի ծոցն ուղարկել ԵԽԽՎ-ի պես ՙաստվածատուր՚ եւ ՙսրբազնագույն՚ կառույցը:
Տեղական ՙնախապատրաստական՚ հանրահավաքներին էլ ինչ տխմարություն ասես հնչել է: Այսպես, եթե հավատանք ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին, ապա վերջին մի քանի տարում 1 միլիոն մարդ էր արտագաղթել Հայաստանից (երեւի թե, մայրաքաղաքի` ավտոմեքենաների խցանումների պատճառով անտանելի դարձած երթեւեկությունը աչքներիս է երեւում, կամ ուրվականներ են նստած մեքենաների ղեկին): Դե, Մելքումյանի համար թումանյանական սուտլիկորսկաններին գերազանցելը նորություն չէ, մարդը վերջին խոսքերով հայհոյում է այն օրենքը, որի ընդունման համար ընդամենը մի քանի ամիս առաջ ԱԺ-ում քիչ էր մնում իրեն պատռեր: ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ փորձում էր ժողովրդին համոզել, որ եթե հանկարծ սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, դա կլինի ժողովրդի վերջը:
Դե, իսկ վայ-վույների շքահանդեսի թագն ու պսակն էլ պառավական անեծքներն էին, որ ի հայտ եկան այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, թե ինչպես երկրի նախագահը ամենասովորական շենքի սովորական շքամուտքի մոտ մասնակցում է հարսանիքի: Հենց այդ անեծքներն ու լուտանքները համբերությունից հանեցին անգամ ընդդիմադիր հայացքներ ունեցող ֆեյսբուքյան ոչ քիչ օգտատերերի, ովքեր էլ օդը եւ համացանցը բացասական հույզերով պղտորողներին դիպուկ անվանեցին ՙԿիկոսի քելեխ ուտողներ՚:
ԼԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ
Այն, ինչ հրապարակավ հնչեցնում են ՙեռյակի՚ ներկայացուցիչները, երեւանցիների խոսակցականում ունի պարզ բնորոշում` ՙյուղ են վառում՚: Նման է, որ այդ յուղ վառելը նրանք վերածել են յուրահատուկ քաղտեխնոլոգիայի ու արդեն այնքան են յուղ վառում, որ լաչառական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Զարուհի Փոստանջյանը չի ուզում ոչ այդ տեղական հանրահավաքներին մասնակացել, ոչ էլ` ամսի 10-ի ՙհամապետականին՚: Դե, դատեք ինքներդ, թե ինչեր էն հնչել, օրինակ, Վանաձորում: Այսպես, Արամ Մանուկյանը, ում ձայն տվեցին այն բանից հետո, երբ հայտարարվեց հանրահավաքի փակումը, իր երբեմնի երկրացիներին ամոթանք տվեց. ՙԳյումրին, Սեւանը, Գավառը կանգնած են, բողոքում են ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի դեմ: Բա դուք ո±ւր եք: Այսինքն դուք համաձա±յն եք: Դուք համաձայն եք, որ մեզ ապուշի տեղ են դրել: Շատ եք խելոք, շատ: Շատ եք հեշտ, ճկուն, համբերատար: Ո±ւր ա մնացել էն լոռեցին: Ի±նչ եք եղել, ինչի± եք խեղճացել, ո±ւմ համար եք խեղճացել: 1988-ի շարժումը Վանաձորի համար վերելք էր, Վանաձորը շարժման կենտրոնն էր, էս մարզը տվեց 100-ից ավելի հերոսներ: Ու հանկարծ էդ հերոսների տղերքը երկիրը լքում են: Երբ եք ըմբոստանալու, ե±րբ եք ողնաշարներդ դզելու, ասելու` ես պիտի մնամ, գողերը` գնան: Մի երկու գողի գնալու համար բոլորդ գնում եք՚: Բայց երեւում է, միամիտի համբավ ունեցող լոռեցիները այդքան էլ միամիտ չեն ու ճիշտ էլ կողմնորոշվել են` նույն այդ չարաբաստիկ օրենքի առնչությամբ ինչո±ւ թույլ տան իրենց օգտագործել հենց այն քաղաքական ուժերին, որոնք մի քանի ամիս առաջ լավ էլ քվեարկել էին այդ օրենքի օգտին:
Բայց, իհարկե, ՀԱԿ-իստների սիրտը նույն Վանաձորում փառավորվեց Նաիրա Զոհրաբյանի շնորհիվ: Որովհետեւ սույն տիկինը ոչ միայն մեղադրեց իշխանություններին, իբր միտումնավոր շատացնում են արտագաղթը, այլեւ հայտարարեց, որ ամբողջ ՙեռյակի՚, այդ թվում եւ ԲՀԿ-ի նպատակը իշխանափոխությունն է: Կարելի է պատկերացնել, թե այժմ քանի ԲՀԿ-ականի, առաջին հերթին` գործարար ԲՀԿ-ականի սիրտը դուրս թռավ տիկին Զոհրաբյանի այդ խոսքից... Դե ինչ, ամեն ինչ առջեւում է` դեռեւս ականատես կլինենք, թե քանի քանիսը արդեն հոկտեմբերի 10-ից հետո հրապարակավ կհնչեցնեն իրենց ՙհրաժարիմք՚-ը այն ամենից, ինչը հնչել է ՙեռյակի՚ ներկայացուցիչների շուրթերից հանրահավաքային հարթակներից, ԱԺ ամբիոնից ու հեռուստաեթերից: Այո, հենց հեռուստաեթերից, որովհետեւ հիմա եթե հայկական` իշխանությունների կողմից իբր կոշտ գրաքննության ենթարկվող հեռուստաընկերությունների եթերով հետեւես հասարակական-քաղաքական հաղորդումներին, ապա կարող է թվալ, որ երկրում ՀՀԿ-ն ընդհանրապես չկա, իսկ քաղաքական դաշտը բաղկացած է բացառապես ընդդիմադիրներից եւ այլընտրանքայիններից:
Ինչեւէ, այդ ամբողջ թատրոնը, վարագույրը իջեցնելու արարողությունը 7 սարի ետեւում չէ: Նույնիսկ մեկ սարի: Այն, ժողովրդական խոսքով ասած` էսօր-էգուց է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

