ՏԵՂՅԱԿ ՉԵՄ՝ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՐՎԵԼ ԿԱՄ ԱՐՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՈՉ. ԻՎԵՏԱ ՏՈՆՈ
Արխիվ 12-16ՏԵՂՅԱԿ ՉԵՄ՝ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՐՎԵԼ ԿԱՄ ԱՐՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՈՉ. ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆ
Հունիսի վեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ Երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ: Երիտասարդների մեկը Գագիկ Ծառուկյանից հետաքրքվել է՝ արդյոք նա ՀՀ երեք նախագահների հանդիպում կկազմակերպի: «Ես կփորձեմ»,-հակիրճ պատասխանել էր ԲՀԿ-ը:
Հայտարարությունից հետո անցել է մոտ չորս ամիս: Իրավունքը ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզեց՝ երեք նախագահների հանդիպում Գագիկ Ծառուկյանին հաջողվեց կազմակերպե՞լ, թե ոչ: «Պարոն Ծառուկյանն իր խոսքում ասել էր, որ կփորձի կազմակերպել: Անկեղծ ասած, այս պահին ես տեղյակ չեմ՝ այդ գործընթացի հետ կապված որեւէ բան արվե՞լ է կամ արվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե ավելի ուշ խոսենք ես կփորձեմ հստակեցնել»,- պատասխանեց Ի. Տոնոյանը:
Սոնա Դավթյան

