ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ՝ «ԵՌՅԱԿԸ» ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ՝ «ԵՌՅԱԿԸ»
ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր Լարիսա Ալավերդյանից «Իրավունքն» այսօր պարզեց՝ ի՞նչ տպավորություն ունի ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» մարզային հանրահավաքներից, արդյոք ժողովուրդը կմիավորվի այդ ուժերի շուրջ: «Ժողովուրդը պատրաստակամ է միավորվելու, եթե քաղաքական ուժերն արդյունավետ ճանապարհ ընտրեն եւ հասնեն այն նպատակին, որը հնչեցվում է»,- վստահեցնում է նախկին պատգամավորը:
-Տեսակետ կա, որ «Եռյակը», մարզային հանրահավաքներով, դժգոհության ալիքը բորբոքելով, ճանապարհ է հարթում նախկին նախագահ Ռ.Քոչարյանի համար:
-Ես դա չեմ բացառում: Մենք քսան տարվա փորձ ունենք եւ տեսել ենք՝ ինչպես են քաղաքական ուժերն արագ եւ անսպասելի փոխում իրենց կողմնորոշումը: Եթե Քոչարյանը լինի բավական ակտիվ, կկարողանա այնպիսի վիճակ ստեղծել, որ իր համար շահեկան լինի: Ես նկատել եմ, որ դյուրահավատությունը, շահավետության փնտրտուքը քաղաքական ուժերին մեկ բեւեռից տանում է մի այլ բեւեռի: Շատերը, ցավոք, ղեկավարվում են պահի կամ նեղ անձնական խմբակային շահերով: Քանի որ երկրորդ նախագահին վերադարձնելու մասին խոսեցիք, պարտադիր չէ, որ դա «Եռյակի» կողմից արվի: «Եռյակում» կլինեն խմբեր, անձեր, կլինեն այնպիսի ուժեր, որոնք քաղաքական այդ երեք ուժերի հետ որեւէ առնչություն չունեն եւ գուցե դառնան հիմք երկրորդ նախագահի վերադարձի համար:
- «Եռյակն» իր առջեւ դրել է իշխանափոխության պահանջը: Արդյո՞ք դա ի կատար կածվի:
-Ես ինքս իշխանության փոփոխությունը լավ նպատակ չեմ համարում, որովհետեւ փորձը ցույց է տվել՝ պետք է լինի համակարգի փոփոխություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան

