15 ԵՐԳ`2015 ԹՎԱԿԱՆԻՆ

Արխիվ 12-16

15 ԵՐԳ`2015 ԹՎԱԿԱՆԻՆ


1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո ծնվեցին բազմաթիվ երգեր եւ բանաստեղծություններ, որոնցով ստեղծագործողները գովերգում էին արեւմտյան Հայաստանը: Այդ ստեղծագործությունները լի են կարոտով եւ հույսերով`մի օր Էրգիրը իր բնավեր բնակիչներին վերադարձնելու հույսերով:

Գյումրու սրբ. Յոթ Վերք երկեղեցու հոգեւոր երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սաթենիկ Ասլանյանը Հայոց Ցեղսպանությունը վերապրածների երրորդ սերունդն է, ով պատրաստվում է Հայոց Ցեղսպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հրատարակել երգերի ժողովածու`նվիրված  արեւմտյան Հայաստանի նահանգներին: 15 երգ`2015 թվականին: «Իրավունքի» հետ զրույցում տիկին Ասլանյանը պատմեց այն պատմությունները, որոնք լսել էր պապիկից, ով գաղթել է արեւմտյան Հայաստանից, ինչպես նաեւ հրատարակվելիք երգերի ժողավածուի մասին:

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ ՍԿՍԵՑԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ

-Պապիկս գաղթել է Երզնկայից, մեզ է թողել ցեղասպանության հետ կապված բազմաթիվ պատմություններ, որոնք եւս կհրատարակվեն 2015 թվականին: Պապս շատ տանջվեց Հայրենիք կարոտով, ամեն օր հիշում էր հարազատ դպրոցը, փողոցը, քույրերին ու եղբայրներին, որոնց իր աչքի առջեւ թուրքը սպանել էր եւ լցրել հորերի մեջ: Այդ պատմությունները իմ մեջ են ու  ամեն տարի ինձ հետ մեծանում են, դրանք իմ արյան մեջ են, վանել չեմ կարողանում: Այդ արյան կանչով էլ սկսեցի ստեղծագործել, գրեցի երգեր`նվիրված Վանին, Ալաշկերտին, Սասունին, Երզնկային եւ մնացած բոլոր նահանգներին, որոնք ունեն հոգեւոր հարուստ մշակույթ: Այդ երգերը ծնվում են իմ կամքից անկախ, ես պարզապես նստում ու գրի եմ առնում դրանք:

ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

-Չի կարելի ձեռքեը ծալել եւ նստել, ամեն մեկս մեր կարողությունների չափով պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք ամբողջ աշխարհի առջեւ, որպեսզ կարողանանք կանխել ցեղասպանությունները եւ հետ բերենք մեր հողերը: Մեր ազգը 10 մլն է, նրանք սփռված են ամբողջ աշխարհով մեկ, սակայն նրանց մեջ միշտ խոսում է արյան կանչը: Նրանցից յուրաքանչյուրը իր կենցաղում, հասարակության մեջ որեւէ ձեւով ցույց է տալիս , թե որտեղից է իր արմատներով: Այն գեղեցիկ ավանդույթները, որոնք փոխանցվել են մեզ մեր պապերից մենք պահպանում ենք, որպեսզի փոխանցենք սերնդեսերունդ: Օրինակ տատիկս, ով Ղարսից էր մեզ միշտ ասում էր, եթե տան մեծը տանը չի,  ապա պասրաստած ճաշից անպայման առանձնցրեք եւ պահեք նրա համար: Եթե տան մեծը տանն է, ապա առաջինը նրա համար ենք ճաշ լցնում, հետո հյուրի, այնուհետեւ տան մնացած անդամների համար: Ընդհանրապս առաջին կենացն ասելու պատիվը միշտ վերապահված է մեծին: Այս հարգանքը մեծի նկատմամբ իմ  ընտանիքում  միշտ պահպանվում է:

Ես վստահ եմ, որ մի օր մենք Արեւմտյան Հայաստան գնալու ենք  ոչ թե հյուրի կարգավիճակով, այլ գնալու ենք ու տեր կանգենք մեր պապերի հողերին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում