ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ՄԱՍ 1. ԱՐԵԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ
ՄԱՍ 1. ԱՐԵԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ամեն անգամ, երբ առիթ է առաջանում խոսել բանակում չծառայած տարբեր պաշտոնյաների ու քաղաքական գոծիչների մասին, այդ երևույթը քննադատող գործիչների, քաղաքացիների, ֆեյսբուքյան օգտատերերի արանքներից դուրս են պրծնում և ինքնամոռաց աղաղակներով եթերն են լցնում հատկապես ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, ովքեր «ԼՏՊ-ի վկաներ» քայքայիչ աղանդի ամենամոլեռանդ օղակն են հանդիսանում և աչքի են ընկնում առանձնահատուկ հիստերիկ դրսևորումներով ու պոռթկումներով: Եթե բանակում չծառայած պաշտոնյային կամ քաղաքական գործչին քննադատում է բանակում ծառայած և հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարած ՀՀ քաղաքացին, դա ընդունելի է, սակայն երբ քննադատողը ոչ ավել-ոչ պակաս՝ սովորական դասալիք է, ով զինվորական համազգեստն ու զենքը տեսել է միայն հեռուստացույցով, ապա արդարացի խնդիր է առաջանում այդ մարդկանց հիշեցնել դրվագներ իրենց իսկ կենսագրությունից: Եվ այս հարցը ամենաբարձրը թմբկահարող ՀԱԿ ակտիվիստները բոլոր չափանիշնրով համապատասխանում են դասալիքի սահմանմանը:
Այսպիսով, մենք սկսում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հոդվածների շարք, որտեղ հերթով կանդրադառնանք ՀԱԿ ակտիվիստների կենսագրության այն հատվածին, որը վերաբերում է ՀՀ Զինված Ուժերում ծառայությանը, իսկ ավելի ճիշտ՝ այդ ծառայությունից խուսափելու պատմությանը:
Մեր առաջին հերոսը ՀԱԿԿ վարչության անդամ Արեգ Գևորգյանն է, ով 2008թ. անբավարար առաջադիմության պատճառով դուրս է մնացել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից, զրկվել տարկետման իրավունքից և խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից, որի համար 2008թ. նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետախուզում: Իսկ հետախուզում հայտարարվել է այն պատճառով, որ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով նա միտումնավոր կերպով որևէ հասցեում չի հաշվառվել: Բնական է, որ պայքարել սիրող այս երիտասարդը տուն չունենալու պատճառով չէ, որ ոչ մի հասցեում չի հաշվառվել, այլ սա դասալիքության, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց խուսափելու, «թռնելու» նախապես մշակված պլան է եղել, ինչը նշանակում է, որ դասալիքությունը և «թռնելը» «պայքարող» այս տեսակի համար ապրելակերպ է: Ընդ որում, այս տեսակը պատրաստ է պայքարել հանուն ամեն ինչի, միայն թե ոչ հանուն հայրենիքի և իր պետության ու ազգի շահերի:
Շարունակենք: 2010թ. փետրվարին Արեգ Գևորգյանը իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է, նրա նկատմամբ հարուցված գործի քննությունը վերսկսվել և ուղարկվել է դատարան: Արդյունքում, Արեգ Գևորգյանը դատարանի վճռով ճանաչվել է մեղավոր և դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն հաշվի առնելով զինված ուժերում նրա ծառայելու պատրաստակամությունը, նշված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Միևնույն ժամանակ դատարանը պարտավորեցրել է Արեգ Գևորգյանին ներկայանալ Շենգավիթի զինկոմիսարիատ` զորակոչվելու համար: Դրանից հետո, ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից 2010թ. Արեգ Գևորգյանը «լեղաքարային հիվանդություն» ախտորոշմամբ ճանաչվել է զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի և ստացել տարկետում 3 տարի ժամանակով: Նույն հիվանդության պատճառաբանությամբ Արեգ Գևորգյանը տարկետում է ստացել նաև 2013թ.: Փաստորեն, եթե պլան Ա-ն չի աշխատում, ապա երիտասարդ կոնգրեսականների համար միշտ կա պլան Բ-ն՝ որևէ հիվանդության «առաջացումը», իսկ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են «առաջանում» նման հիվանդությունները:
Ի դեպ, ասում են, որ «հիվանդ» այս երիտասարդը ոչ միայն հայտնի է իր տաքարյուն բնավորությամբ, այլ նաև հակում ունի ալկոհոլի նկատմամբ, այդ պատճառով էլ տարբեր փողոցային ակցիաների ժամանակ պարբերաբար խախտում է հասարակական կարգը և բերման ենթարկվում ոատիկանության բաժին, որտեղ աչքի է ընկնում իր ագրեսիվ պահվածքով: Այստեղ իհարկե «լեղաքարային հիվանդությունն» իրեն զգացնել չի տալիս:
Ի դեպ, Արեգ Գևորգյանը դասալիքության հարցում ունի «նապառնիկ»՝ իր հարազատ եղբայր Սարգիս Գևորգյանը, ում հետ միասին նրանք մշակել և իրագործել են իրենց դասալիքության ծրագրերը և ում մասին կպատմենք հոդվածի հաջորդ մասում:
«ՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջ
Շարունակելի...

