ԱԶՆԱՎՈՒՐԻ ԿԵՑԱՎԱՅՐ-ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Արխիվ 12-16

ԱԶՆԱՎՈՒՐԻ ԿԵՑԱՎԱՅՐ-ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

2008թ. սկսվեցին ու 2009թ. ավարտվեցին ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի կեցավայր-տուն-թանգարանի կառուցման աշխատանքները: Այն կառուցվեց Արարատ լեռանը դեմ հանդիման, Երեւանի կենտրոնական հատվածում` Կասկադում: Կառուցման գաղափարը ՀՀ նախագահինն էր, իսկ կեցավայր-տուն-թանգարանի ճարտարապետը` Նարեկ Սարգսյանը: Կեցավայրը բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն է: Այն ունի 150 տեղանոց փակ դահլիճ, ընդունելությունների սրահ, թանգարանային մաս: Ի սկզբանե որոշված էր, որ կեցավայր-տուն-թանգարանում միաժամանակ պետք է կազմակերպվի նաեւ Ազնավուրին պատկանող իրերի` գրքերի, սկավառակների, պարգեւների ցուցադրություն, որոնք շանսոնիեն անձամբ ուղարկել է թանգարանին: Այս կեցավայր-տուն-թանգարանի կառուցումն ուներ եւս մեկ նպատակ. Հայաստանում գտնվելու ժամանակ Ազնավուրը պետք է մնար այնտեղ: Բայց... կան շատ բայցեր: Այսօր, փաստորեն, Շառլ Ազնավուրի համար կառուցված շինությունը չի ծառայում իր նպատակին: Այս մասին շանսոնիեն նույնիսկ ռուսական komersant.ru ին տված հարցազրույցում է ասել` պատասխանելով թղթակցի այն հարցին, թե նա իսկապե±ս իջեւանում է Երեւանում գտնվող իր տուն-թանգարանում: Ազնավուրը նշում է. ՙԻմ սենյակը դեռ պատրաստ չէ, այդ պատճառով ես հյուրանոցում եմ մնում: Բայց մի օր ես կտեղափոխվեմ ինձ մոտ: Դեռ ժամանակը չէ՚:
Ի դեպ, այնտեղ ցուցադրված չեն Ազնավուրին պատկանող գրքերը, սկավառակները եւ այն բոլոր պարագաները, որոնք ինքը` շանսոնիեն է ուղարկել: Կամ, գուցե, ցուցադրված են, բայց հասանելի չեն ոչ ոքի:
ՙԻրավունքը՚ փորձեց անձամբ մտնել կեցավայր-տուն-թանգարանը` պարզելու, թե ինչո±ւ կեցավայրը չի ծառայում իր նպատակին, եւ արդյոք ցուցադրվո±ւմ են շանսոնիեին պատկանող իրերը: Սակայն, հանդիպեց փակ դռների, որոնք ոչ մի պարագայում չբացվեցին: Փակ դռներ, որոնց ետեւից կարելի էր ստանալ ոչ թե ներքին, հոգեւոր բավարարվածություն` տեսնելով Շառլ Ազնավուրի` տարիների ընթացքում կատարած աշխատանքը, այլ միայն լսել ՙԻրավունքի՚ հնչեցրած մի քանի հարցերին պահակի կցկտուր եւ չհիմնավորված պատասխանները:
- Միթե չի կարելի ներս մտնել տուն-թանգարան, այն միշտ փա±կ է: Իսկ կարելի± է գոնե զրուցել տնօրենի հետ:
- Ոչ, տնօրենը սեպտեմբեր ամսին արձակուրդում է գտնվում, եւ ոչ ոք չգիտե, թե նա երբ կվերադառնա իր հանգստից:
Համաձայնեք, որ տարօրինակ է, եթե այս ամենին էլ գումարենք այն, որ Ազնավուրը Հայաստան գալիս չի կարողանում բնակվել իր համար կառուցված կեցավայրում, իսկ տնօրենն էլ անժամանակ արձակուրդում է... ՙԻրավունքը՚ կփորձի հետամուտ լինել այս թեմային եւ արձակուրդից տնօրենի վերադարձից հետո կպարզի Ազնավուրի կեցավայր-թանգարանի փակ լինելու գաղտնիքը: Մնում է հուսալ, որ տնօրենի համար միայն սեպտեմբեր ամիսը բավարար կլինի  վայելելու իր արձակուրդը:

Կույտը մշակեց ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում