ՙՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ` ՙԵՏՈՂՈՐՄՅԱ՚

Արխիվ 12-16

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԹԱՏՐՈՆՈՒՄ` ՙԵՏՈՂՈՐՄՅԱ՚


ՙԻրավունքն՚ արդեն անդրադարձել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող ներքին սկանդալին` թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ ու կադրերի բաժնի պետ ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ միջեւ: Վ. Մովսիսյանը տնօրենին մեդադրում էր անօրենության մեջ` կեղծ աշխատակիցներ ձեւակերպելու, ովքեր իրականում գոյություն չունեն, սակայն նրանց աշխատավարձերը դուրս են գրվում: Այսինքն` ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնին տասը տարվա հասցված վնասը կազմում է մոտ 14 մլն դրամ: Իսկ տնօրենն էլ իր հերթին կադրերի բաժնի պետին մեղադրում էր ստախոսության մեջ, թեպետ շեշտելով, որ նա լավ աշխատող է: Ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնում իր դեմ ստորագրահավաք էր սկսվել, որի գլխավոր մեղավորն ու շահագրգիռ անձը նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն էր, քանի որ Վ. Մովսիսյանի խոսքերով` դերասանը եւս ուղիղ կապ ունի իր բարձրացրած խնդրի հետ:
ՙԻրավունքն՚ այդ թեմայի շուրջ զրուցել էր նաեւ թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ հետ, ով նույնպես մեղադրելով Վ. Մովսիսյանին` նշել էր, որ նա նույնպես այս թատրոնում 3 հաստիք է ստանում եւ հավելել, որ այս ամենը սկսվել է մի օդորակիչի պատճառով:
Երեկ խմբագրություն էր զանգահարել Արմեն Մարությանը, դերասանը ասաց, որ ինքն այդ օրերին եղել է Բրեստում` թատերական փառատոնի եւ իրեն այդ մասին սխալ տեղեկություններ են հասցրել, ինչի արդյունքում հերքում է Վ. Մովսիսյանի հասցեին ասած բոլոր մեղադրանքներն ու հայտարարությունները. ՙԻնձ հասած սխալ տեղեկությունների արդյունքում, այն ինչ ես ասացի նախորդ օրը հարցազրույցում` մեր թատրոնի կադրերի բաժնի աշխատողի` Վահե Մովսիսյանի մասին, հիմա հերքում եմ, քանի որ էլի եմ կրկնում` ինձ սխալ տեղեկություններ էին հասել՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում