ՙՊԱՀԱՆՋԿՈՏ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ, ԱՅԼԵՎ ԻՆՔՆ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ՚

Արխիվ 12-16

ՙՊԱՀԱՆՋԿՈՏ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ,
ԱՅԼԵՎ ԻՆՔՆ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ՚


Դաշնակահար, դիրիժոր, երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ, ով շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, էստրադային եւ ջազ կատարողների համար բազմաթիվ երգեր գրել, դասական ոլորտում մի շարք երգեր հեղինակել, ֆիլմերի երաժշտություններ ներկայացրել, 2014 թվականի ապրիլի 24-ին 86 տարեկանում հեռացավ կյանքից:
Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կոմպոզիտորին նվիրված հուշ-երեկոն ապացուցեց, որ նա մինչեւ այսօր էլ մեզ հետ է, ու դեռ շատ սերունդներ կվայելեն նրա ներկայությունը, քանի որ Օրբելյանի ստեղծած երաժշտությունն անմահ է:
Հուշ երեկոյի առաջին մասում ներկայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր կրտսեր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, իսկ ծրագրի երկրորդ մասը` Հայաստանի պետական էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ, օրբելյանական էստրադային երգերինն էր: Կատարումներով հանդես եկան Արթուր Իսպիրյանը, Էմմին, Ռադիկ Գաբրիելյանը, Սոնան, Գայանե Հովհաննիսյանը, Նառան, Արամոն, ով իր ելույթը եզրափակեց մաեստրոյին ուղղված մեկ բառով. ՙԽոնարհումս…՚: Ինգա Արշակյանն էլ նկատեց. ՙՔանի դեռ երգում ենք, լսում նրա երաժշտությունը, նա ապրում է…՚:
Հանդիսատեսի շարքում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի մի շարք գործիչներ, անվանի հյուրեր:

ՙՕՐԲԵԼՅԱՆԸ ՖԵՆՈՄԵՆ Է ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ՚

ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՆԱԻՐԱ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԸ շեշտեց, որ Օրբելյանը ֆենոմեն է հայ ազգի համար. ՙՄիայն ափսոսում եմ, որ նրա ստեղծագործությունները հաճախ չեն հնչում, կուզեի` դրանք ամենուր լինեն: Օրբելյանի երգացանկն առավել շատ դրսում, միջազգային միջոցառումների ու մրցույթների ժամանակ է հնչեցվում, ու ամեն անգամ օտար, ոչ թե հայի շուրթից լսելիս այնքա¯ն եմ հուզվում: Մի անգամ Օրբելյան լսել եմ Լեհաստանում, լեհերեն թարգմանված, ու հիացել: Ես հպարտ եմ, որ Օրբելյանի ազգակիցն եմ: Ընդամենը 1 տարի առաջ ժամանցային ակումբում շա¯տ լավ տոնում էինք նրա տարեդարձը, իսկ այսօր, ավա¯ղ, հուշ-երեկոն է: Ի±նչ արած` կյանքն է այդպիսին՚:

ՙԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ԻՐ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԱՆԻ Է
ԲՈԼՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱՆԻՇ ԼԻՆԵԼՈՒ՚


Կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ խոսքերով` Օրբելյանն այն հազվագյուտ երաժիշտներից է, ում նվիրվածությունը երաժշտություն հասկացությանը չի բաժանվում ժանրային առանձահատկությունների. ՙԱնասելի է նրա հիանալի ստեղծագործությունների շարքը` կվարտետը, սիմֆոնիան, նրա ՙԱնմահությունը՚, դաշնամուրային ստեղծագործությունները, որոնք նաեւ ինքն էր այնքա¯ն գեղեցիկ կատարում: Չգիտեմ էլ` դրանք բոլորը նոտագրե±լ, է թե± ոչ: Նա որպես կազմակերպիչ եւս արժանի է ամենայն գովասանքի. 1954 թվականին հիմնեց Ռադիոյի էստրադային կվինտետը: 1956 թվականից ղեկավարում էր Հայաստանի պետական ջազային նվագախումբը: Նա սովետական տարիներին առաջինն էր, ով կարողացավ Միացյալ Նահանգներում ելույթ ունենալ: Բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն էր, պահանջկոտ էր ոչ միայն նվագախմբի, այլեւ ինքն իր նկատմամբ: Ես ունեմ նրա մի քանի սեւագրություններից. քանի անգամ նույն բանը նորից գրված, նորից ուղղված, նորից ձեւափոխված` այդպիսի պատասխանատվության զգացողությամբ է լինում իսկական ստեղծագործողը: Նա երաժշտությանն իր նվիրվածությամբ իսկապես արժանի է բոլոր սերունդների համար որպես չափանիշ ծառայելու: Այս հուշ-երեկոն եւս ողջունելի է. անպայման չսպասենք` տարին լրանա կամ 10-ամյա տարելիցը, որ ամփոփենք հիշողությունները: Ուզում եմ, որ սա լինի ոչ թե եզակի երեկո, այլ անդրադառնանք բոլոր մոռացված ու մոռացվող անուններին՚:

ՙՎԵՐԱՆԱՅԵՑԻ ԹՂԹԵՐՍ ՈՒ ԳՏԱ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՁԵՌԱԳՐՈՎ ԳՐՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԵԼՈՒՅԹԻ ԾՐԱԳԻՐԸ՚

Հայաստանի պետական էստրադային ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ համար դժվար է առանց մաեստրոյի. ՙՄեր առաջին ելույթն է առանց մաեստրոյի… Վստահ եմ` դահլիճում տիրող ջերմ հուշերի, սիրո, կարոտի մթնոլորտը ինչ-որ կերպ կհասնի նրան, Աստված հոգին լուսավորի...  Ինձ երջանիկ եմ համարում, որ առիթ եմ ունցել ճանաչելու, աշխատելու մեծանուն, վառ անհատի հետ: Երբ պատրաստվում էինք այսօրվա ելույթին, վերանայեցի թղթերս ու գտա մաեստրոյի ձեռագրով գրված` անցած տարվա հոբելյանական տարեդարձին նվիրված համատեղ ելույթի ծրագիրը եւ հոգուս պարտքը համարեցի այսօրվա մեր ծրագիրը մոտեցնել իր տված ծրագրին՚:
Հայաստանի պետական էստրադային ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հենց մաեստրո Օրբելյանի կազմած ծրագրով էլ ներկայացրեց նվագախմբի ելույթը, իսկ միջոցառումն ավարտվեց երջանկահիշատակ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ վերջին` ՙԱնցած կյանքում՚ երգով` գրված  երգչուհի Էմմա Ասատրյանի համար:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում