ՙՙԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱԿՆԿԱԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱԿՆԿԱԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ


Թե քաղաքական առումով ինչ ակնկալիքներ պետք է ունենալ անցած շաբաթ հրապարակված` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթային փաթեթից, ինչու դրանք հենց այս պահին ի հայտ եկան, այն էլª Եվրասիական միության հետ, մեղմ ասած, պաշտոնապես տեսանելի առնչություններ չունեցող կայքերից մեկի միջոցով, փորձել ենք որոշ փակագծեր բացել ստորեւ ներկայացվող հրապարակման մեջ: Միեւնույն ժամական պակաս կարեւոր չէ, թե զուտ տնտեսական տեսանկյունից այդ փաստաթղթերն ինչ են խոստանում Հայաստանին:

ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՇՈՒՐՋ ԱՂՄՈՒԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Տնտեսագետները, որոնց հետ առիթ ունեցանք այս օրերին զրուցել ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերի տնտեսական բաղադրիչի, սպասվող հեռանկարների վերաբերյալ, դեռ հիմնականում սահմանափակվում են ընդհանուր բնույթի գնահատականներով: Չնայածª դա սպասելի էր. փաստաթղթերը ծավալուն են, դրանց գրեթե ամեն դրույթը լուրջ մասնագիտական վերլուծության կարիք ունի, այսինքնª մասնագետները դեռ միայն փորձում են ծանոթանալ այդ ամենին: Սակայն որոշ նախնական նրբերանգներ գրեթե բոլոր փորձագետներն էլ նշում են:
Առաջինը, որ այս նախնական պահին աչքի է զարնում, ԵՏՄ երկրներ իրականացվող մերմուծումից հավաքագրվելիք ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանին հատկացվելիք 1,13 տոկոսանոց մասնաբաժինն է: Բայց փաստն այն է, որ ԵՏՄ երեք պետություններն անցած տարի երրորդ երկրներից իրականացրել են մոտ 350 միլիարդ դոլարի ընդհանուր ներկրում: Նույն 2013-ին Հայաստանի ներմուծումը կազմել է մոտ 4,5 միլիարդ դոլար, սակայն այստեղ 20 տոկոսից ավելի է ԵՏՄ երկրներից ¥տե°ս աղյուսակը¤ իրականացված ներկրումների բաժինը, եւ, արդյունքում, երրորդ երկրներից ներմուծումը ստացվում է մոտավորապես 3,5 միլիարդի կարգիª ԵՏՄ անդամ երեք երկրների ՙարտաքին՚ ներմուծման մոտ 1 տոկոսը: Հայաստանին առաջարկվող 1,13 տոկոսն արդեն իսկ զգալիորեն գերազանցում է մեր երկրում մինչ այս ձեւավորվող մաքսատուրքերը: Բայց միայն դա չէ.այսօր ապրանքները, ելնելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության պայմանագրից, Հայաստան են ներմուծվում  հիմնականում զրոյական կամ 10 տոկոսանոց մաքսատուրքերով: Մինչդեռ ԵՏՄ անդամ երկրներում եւ հատկապես Ռուսաստանում մաքսատուրքերն էականորեն բարձր են: Իսկ դա նշանակում է, որ, ասենք, 1 միլիարդ դոլարի ներմուծումից Հայաստանում ձեւավորվում են շատ ավելի փոքր մաքսատուրքեր, քան նույն Ռուսաստանում: Այսինքնª մաքսատուրքերի դրույքաչափերի առումով եւս մեր պետական բյուջեին հատկացվելու է մաքսատուրքայի ՙընդհանուր կաթասի՚ մեջ իր ներդրածից նկատելիորեն ավելի մեծ մասնաբաժին:
Ճիշտ է, ժամանակի ընթացքում այդ ՙկաթսայում՚ Հայաստանի ներդրումը տոկոսային առումով հավասարվելու է մյուսներին` հաշվի առնելով, որ, ի վերջո, մեր երկրի ներմուծման մաքսատուրքերը հավասարվելու են ԵՏՄ-ի ընդհանուր մակարդակին: Եվ հիշեցնենք նաեւ, որ ընդամենը ամիսներ առաջ այս թեմայի շուրջը բավականին մեծ աղմուկ հրահրվեց, թե այդ մաքսատուրքերի աճը կլինի միանգամից, ինչը, հասկանալի է, Հայաստանի վրա մեծ գնաճային ճնշում կառաջացներ: Եվ ահա հիշատակված փաստաթղթային փաթեթը ներկայացնում է նաեւ մաքսատուրքերի հետ կապված` Հայաստանին առաջարկվող պայմանները: Ըստ այդմª գործնականում այն բոլոր ապրանքների համար, որոնց մաքսատուրքերի, այսինքնª նաեւ ներհայաստանյան գների անմիջական աճը կառաջացներ բարդ գնաճային եւ ներքին տնտեսական իրավիճակ, նախատեսված է մաքսատուրքերի աստիճանական աճ, որը, հիմնականում, միայն 2020-2022 թվականներին կհասցնի ԵՏՄ-ի ներկայիս մակարդակին: Ընդ որում, մի շարք կենսական նշանակության ապրանքատեսակների համար մաքսատուրքերի ավելացումը նախատեսված է սկսել առնվազն 3-5 տարի անց: Օրինակª տավարի եւ խոզի սառեցված մսի ներկրման մաքսատուրքերը կսկսեն աճել 2019-20 թվականներից, կաթնամթերքի որոշ առանցքային տեսակներինըª 2018-19-ից, կենդանական եւ բուսական յուղերի հիմնական ներկրվող տեսակներինըª 2018-20-ից, սեւ մետաղների մի քանի տեսակներինըª 2019-20-ից, ընդ որում` վերջնարդյունքում այն 2-3 տոկոսից ավել չի կազմելու: Մոտավորապես նույն իրավիճակն է լինելու նաեւ փայտամթերքի մասով: Իսկ ահա ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած տրանսպորտային միջոցների համար մինչեւ 2020 թվականը մաքսադրույքների փոփոխություն չի նախատեսվում: Բայց այստեղ ունենք այն խնդիրը, որ հիշատակված քարոզչական աղմուկի պատճառով մեր շատ հայրենակիցներ շտապեցին մինչեւ իսկ մեծ-մեծ վարկերով զգալի քանակությամբ ավտոմեքենաներ ներկրել, ինչը հանգեցրեց ներքին գների զգալի անկման: Եվ հիմա, երբ մաքսադրույքները չեն փոխվում, դժվար չէ կռահել, թե նրանցից քանիսն են ՙճռռալու՚ վարկային տոկոսների տակ, ինչը, թերեւս, ակնառու օրինակ է, թե ինչպիսի ծանր հետեւանքներ կարող է մարդկանց վրա ունենալ ժամանակից առաջ ընկած քարոզը:
Մի խոսքովª Հայաստանին տրված է բավարար ժամանակ, որի ընթացքում հնարավոր է մի շարք առանցքային ապրանքատեսակների ¥հումք, սննդամթերքի որոշ տեսակներ, պարարտանյութեր, դեղորայքի շատ տեսակներ եւ այլն¤ ներմուծումը սկսել իրականացնել ԵՏՄ տարածաշրջանիցª զրոյական մաքսատուրքերով:

ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Չնայած` դեռ հարց է` թե մաքսադրույքների մի շարք տեսակների պահպանումը ավելի օգո±ւտ է երկրին, թե± վնաս: Նկատի ունենք, որ խելամիտ չափով բարձր մաքսատուրքերը նաեւ ներքին արտադրությունը խթանելու լավ միջոց են, քանի որ ներմուծված ապրանքի վրա կիրառվող բարձր մաքսատուրքը կարող է տեղական համարժեք արտադրանքի համար ստեղծել շահավետ ռեժիմ, ինչը, բնականաբար, ներդրումների ներգրավման լավագույն միջոցներից է: Սակայն այս առումով նկատենք, որ մեր որոշ ներկրող-օլիգարխների լոբբինգի արդյունքում էր, որ արտոնյալ մաքսատուրքերով ապրանքների ցանկն այդքան աճեց, այն էլª հիմնականում այնպիսի ապրանքատեսակների հաշվին, որոնց գնաճը, հաստատ, հերհայաստանյան սպառողական շուկաների, այսինքնª Հայաստանի շարքային բնակչության համար չէր կարող էական լինել:
Բայց մյուս կողմից էլª բարձր մաքսատուրքերը միայն տեսականորեն կարող են խթանել տեղական արտադրությանը: Նկատի ունենք շրջանառվող այն խոսակցությունները, թե մեր տեղական որոշ օլիգարխներ արդեն իսկ այս իրավիճակից կրկնակի օգուտով դուրս գալու տարբերակներ են մոգոնել: Օրինակ, ըստ այդ լուրերի, տարբերակներից մեկն է դեպի ԵՏՄ-ի, ավելի կոնկրետª ռուսական շուկա վերարտահանելու համար Հայաստան այնպիսի ապրանքատեսակներ ներկրելը, որոնց տվյալները ֆիքսված են միայն փաթեթների վրա: Ասենքª բերում ես սառեցված տավարի, թռչնի միս, հրուշակեղեն եւ այլն, այն արդեն այստեղ վերափաթեթավորում տեղական արտադրության փաթեթներով եւ հայաստանյան ապրանքի անվան տակ արտահանում Ռուսաստան: Դրանից հետո ո±վ կարող է ապացուցելª այդ խոշոր եղջերավոր անասունը կամ թռչունը Հայաստանո±ւմ է մեծացել եւ մորթվել, թե± այլ երկրում: Իհարկեª մասնագիտորեն կարելի է պարզելª թեկուզեւ ստուգելով Հայաստան այդ ապրանքատեսակի մուտքի եւ ելքի ծավալները, տեղական արտադրությունը եւ ներքին սպառումը: Բայց դա բարդ աշխատանք է, եւ ենթադրվում է, որ Ռուսաստանին առանձնապես չի էլ մտահոգի. վերջին հաշվովª խոսքը ռուսական մասշտաբներով շատ մեծ ծավալների մասին չի կարող լինել, հանուն որի պետք լիներ բարեկամ Հայաստանի օլիգարխներին նեղացնել:
Միայն թե այդ դեպքում կվերանա հայաստանյան արտադրությունն ավելացնելու` այդքան կարեւոր խթանը` հաշվի առնելով, որ մեր տեղական օլիգարխի համար միշտ էլ ավելի հրապուրիչ է բերել-տանել-ծախելու հեշտ ու կարճ ճանապարհը, քան քրտինք թափելով` տեղում ինչ-որ բան արտադրելը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում